Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Լ․ Ի․ Բրեժնե ման գործիչ, ՍՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քար– տուղար, ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ Սովե– տական Միության մարշալ (1976-ից), ՍՍՀՄ պաշտպանության խորհրդի նախագահ։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ 1927-ին ավարտել է Կուրսկի մելիորատիվ–հողաշինարարա– կան տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելոռուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935-ին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստ–ը և աշխատել տեղի մետալուրգիա– կան գործարանում որպես ինժեներ։ 1937-ին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տե– ղակալ, 1938-ի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպ– րոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939-ի փետրվարից՝ քարտուղար։ 1941 – 1945-ին ծառայել է սովետական բանա– կում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվար– չության պետ։ 1943-ին Բ–ին շնորհվել է գեներալ–մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկա– սում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաե Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի ազատագրման համար մըղ– ված մարտերին։ 1946-ի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947-ի նոյեմբերից՝ Դնեպ– րոպետրովսկի մարզկոմի առաջին քար– տուղար, 1950-ի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ–ի առաջին քարտուղար։ ՍՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ–ի Նախագահության անդամու– թյան թեկնածու և ԿԿ–ի քարտուղար։ 1953-ի մարտից մինչև 1954-ի փետրվարը եղել ,է սովետական բանակի և ռազմա– ծովային նավատորմի գլխավոր քաղվար– չության պետի տեղակալ, 1954-ի փետըր– վարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ–ի երկրորդ, 1955-ի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ՍՄԿԿ XX համագումարում Բ․ ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ, Նախա– գահության անդամության թեկնածու և ՍՄԿԿ ԿԿ–ի քարտուղար, 1957-ի հունիսից՝ ՍՍԿԿ ԿԿ–ի Նախագահության անդամ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960-ի մայիս) ընտրվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահ, 1963-ի հունիսից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի քարտուղար։ 1964-ի հոկտեմբերին Բ․ ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի առաջին քար– տուղար, 1966-ի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի գլխավոր քարտուղար։ Բ․ ՍՍՀՄ III–IX գումարումների Գերագույն սովետի դե– պուտատ է, նրա Նախագահության ան– դամ։ 1961-ին Բ–ին շնորհվել է սոցիալիս– տական աշխատանքի, 1966-ին՝ Սովետա– կան Միության, 1973-ին՝ Չեխոսլովակիա– յի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի ժողովրդական Հանրապե– տության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապե– տության՝ «իյոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «ժողովուրդ– ների խաղաղությունն ամրապնդելու հա– մար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։ Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո–Կյու– րիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։ Ի նշանավորումն Մովետական Միության հերոս և սոցիալիստական աշխատանքի հերոս Բ–ի մարտական և աշխատանքա– յին ակնառու ծառայությունների, ծննդա– վայրում՝ Դնեպրոձերժինսկ քաղաքում կանգնեցվել է Բ–ի բրոնզե կիսանդրին, որի բացումը տեղի է ունեցել 1976-ի մա– յիսի 8-ին։ Երկ․ Լենինյան կուրսով։ ճառեր և հոդ– վածներ, հ․ 1–4, Ե․, 1970–74։ Սովետական Հայաստանի 50 տարին, Ե․, 1970։ Կուսակցա– կան շինարարության ակտուալ պրոբլեմների մասին, Ե․, 1973։ Աշխատավորների կո– մունիստական դաստիարակության մասին։ ճառեր և հոդվածներ, Ե․, 1974։

ԲՐԵԻԼԱ, Բ ր ա ի լ ա (Braila), քաղաք Ռումինիայում, Դանուբ գետի ձախ ափին, Բրեիլա գավառի վարչական կենտրոնը։ 151,7 հզ․ բն․ (1970)։ Տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ Դանուբի ափին։ Զարգացած է ծանր մեքենաշինու– թյունը, մետաղամշակությունը, սննդի, Բրեիլայի հայկական Ս․ Աստվածածին եկե– ղեցին (1868) տեքստիլ, կարի, ցեմենտի, փայտամշակ– ման արդյունաբերությունը, ձկնորսու– թյունը։ Բ․ հիշատակվում է XIV դարից։ 1544-ին քաղաքը գրավել են թուրքերը, 1839-ին մտել է Վալախիայի կազմի մեջ։ XVII դ․ քաղաքում հիշվում է հայկ․ գաղթավայր։ 1792-ին Բ․ է այցելել ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը։ XIX դ․ սկզբին այդտեղ եղել է 20 տուն հայ բնա– կիչ, իսկ 1889-ին՝ 50 տուն (չհաշված Հա– յաստանից եկած պանդուխտները)։ Բնա– կիչները հիմնականում զբաղվել են առև– տրով և արհեստներով, ունեցել եկեղեցի (Ս․ Աստվածածին)՝ կառուցված 1868-ին։ Գործել է հայկ․ դպրոց և մանկապարտեզ։ 1890-ական թթ․ Բ–ի հայ բնակիչները նյու– թական օժանդակություն են ցույց տվել արևմտահայությանը։ 1922-ին հայերը հիմ– նել են գորգերի գործանոցներ։tXXtդ․ կազմակերպել են մի շարք ընկերություն– ներ, այդ թվում՝ «Կարմիր խաչի» (1902), «Աղքատախնամ» (1925), «Արարատ» (1933)։ 1956-ին ստեղծվել է «Հայաստան– յան ճակատ» առաջադիմական կազմակեր– պության մասնաճյուղ, որը տեղացի հա– յերին ծանոթացրել է Սովետական Հայաս– տանի կյանքին։ 1948-ին Բ․ ունեցել է 140 հայ բնակիչ (քաղաքում այժմ էլ կան հա– յեր)։ Բ–ում է ծնվել ռում․ նոր գրականու– թյան նշանավոր դեմք, հայազգի Կարապետ Իբերիլեանուն (1871 – 1936), որի ծննդյան 100-ամյակը նշել է ՑՈւՆԵՍԿՕ–ն։ Ս․ Քոչանշյան

ԲՐԵՒԻ, Պ ր և խ ի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Չմշկածագի գավառում, Թաղարա գետի ափին։ XX դ․ սկզբին ուներ 14 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարա– գրվել են օտար երկրներ։ ԲՐԵՒ»Տ (Brecht) Բերթոլդ (10․2․1898, Աուգսբուրգ – 14․8․1956, Բեռլին), գեր– մանացի գրող, հասարակական, թատերա– կան գործիչ։ Հռչակվել է «Լեգենդ մեռած զինվորի մասին» (1918) սատիրական գոր– ծով և պիեսներով։ «Մարդը մարդ է» (1927), «Երեք գրոշանոց օպերա» (1928) պիեսնե– րում բացահայտել է տիրող կարգերի արատները։ Գերմանիայում ֆաշիստա– կան կարգեր հաստատվելուց հետո վտա– րանդվել է։ 1930-ական թթ․ կեսերից սկսել է մշակել «էպիկական թատրոնի» իր տե– սությունը։ Տարագրության տարիներին գրել է «Աարսափը և հուսահատությունը Երրորդ կայսրության մեջ» (1935–38) ռեալիստական տեսարանների շարքը։ «Գալիլեյի կյանքը» (1938–39), «Պարոն Պունտիլան և նրա սպասավոր Մատտին» (1940), «Շվեյկը երկրորդ համաշխարհա– յին պատերազմում» (1944) «Կովկասյան կավճե բոլորակը» (1944) և այլ պիեսնե– րում արտահայտվել են Բ–ի ստեղծագոր– ծական սկզբունքները՝ ստեղծել թատրոն, Բ․ Բրեխտ որը «հանդիսատեսների մեջ արթնացնի ինքնուրույն քննադատական, հեղափո– խական մտածողություն»։ 1948-ին իր կնոջ՝ դերասանուհի Ե․ Վայգելի հետ Բ․ հիմ– նադրել է «Բեռլիներ անսամբլ» թատրոնը։