Լենինի գլխավորությամբ (տես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն): Գրկ. Լենին Վ. Ի., Երկ., հ. 24, 25:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո, բանվորների և գյուղացիների հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրան իրականացնող կառավարություն: Ժ. հ. կ–յան, նրա խնդիրների, իշխանության դասակարգային բնույթի հարցը քննարկել է Վ. Ի. Լենինը՝ 1905– 07-ի հեղափոխության շրշանում բոլշևիկների տակտիկային նվիրված աշխատություններում: Լենինը գտնում էր, որ դեմոկրատական հեղափոխության ընթացքում կարող է առաջանալ «…ռևոլյուցիոն դարաշրջանի կառավարությունը, որ անմիջականորեն փոխարինում է տապալված կառավարությանը և հենվում է ժողովրդի ապստամբության, և ոչ թե ժողովրդից ելած ինչ–որ ներկայացուցչական հաստատությունների վրա» (ԼԼենին Վ. Ի., Երկ., հ. 9, էջ 37): ժ. հ. կ–յան հարցը լուծելիս բոլշևիկները հիմք էին ընդունում բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու լենինյան տեսությունը: ժ. հ. կ. հող է նախապատրաստում պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման համար, ամրապնդում հեղափոխության նվաճումները, ճնշում հակահեղափոխական ուժերի դիմադրությունը, իրականացնում ՌՍԴԲԿ մինիմում–ծրագիրը: Ժ. հ.կ–յան իշխանությունը «…միմիայն դիկտատուրա կարող է լինել, որովհետև պրոլետարիատին և գյուղացիությանն անհապաղ և անպայման հարկավոր փոխակերպությունների իրականացումն առաջ կբերի թե՜ կալվածատերերի, թե՛ խոշոր բուրժուաների, թե՜ ցարիզմի կատաղի դիմադրությունը, առանց դիկտատուրայի անհնարին է կոտրել այդ դիմադրությունը, ետ մղել կոնտրռևոլյուցիոն փորձերը… այս կլինի, անշուշտ, ոչ թե սոցիալիստական, այլ դեմոկրատական դիկտատուրա: Նա չի կարող դիպչել (առանց ռևոլյուցիոն զարգացման մի ամբողջ շարք միջակա աստիճանների) կապիտալիզմի հիմքերին» (նույն տեղում, էջ 55): Մենշևիկները չէին ընդունում պրոլետարիատի հեգեմոնիան դեմոկրատական հեղափոխության մեջ՝ գտնելով, որ հեղափոխությունը Ռուսաստանում, ինչպես նախկին բուրժուական հեղափոխությունները Արևմտյան Եվրոպայում, պետք է տեղի ունենա բուրժուազիայի ղեկավարությամբ և հաղթելու դեպքում հանգեցնի բուրժուազիայի տիրապետությանը: Նրանք ժխտում էին ժ. հ. կ–յանը ս–դ–ի մասնակցելու հնարավորությունը: Բոլշևիկները դա համարում էին ոչ միայն հնարավոր, այլ նպաստավոր պայմանների դեպքում՝ նաև անհրաժեշտ՝ գտնելով, որ թե՝ կառավարությանը մասնակցելը, թե՝ ճնշումը ներքևից կնպաստեն հեղափոխության նվաճումների ամրապնդմանն ու ընդլայնմանը: 1905–07-ի հեղափոխության ընթացքում մի շարք քաղաքներում ստեղծված բանվորների և զինվորների դեպուտատների սովետները կատարել են պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական–դեմոկրատական դիկտատուրայի օրգանների դեր: Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխության (1917) ընթացքում ՌՄԴԲ(բ)Կ ԿԿ–ի բյուրոն իր մանիֆեստում ժողովրդին կոչ արեց ելնել զինված ապըս– տամբության, տապալել ցարիզմը և ստեղծել ժ. հ. կ.: Մտեղծվեց բանվորների և զինվորների դեպուտատների Պետրոգրադի սովետը: Մակայն Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո սովետներում մեծամասնություն կազմած մենշևիկների և էսեռների հաշտվողական քաղաքականության հետևանքով Պետրոգրադում իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարությանը: 1917-ի հուլիսին (տես Հուփսյան օրեր 1917), երբ բուրժուազիան կարողացավ վերացնել երկիշխանությունը, սովետները դարձան ժամանակավոր կառավարության հավելուկ: Ժ. հ. կ–յան մասին Վ. Ի. Լենինի դրույթները օգտագործում են եղբայրական կոմունիստական և բանվորական կուսակցությունները՝ արդի դարաշրջանում կատարվող նոր տիպի ժողովրդա–դեմոկրատական և ազգային–ազատագրական հեղափոխությունների ընթացքում:
Գրկ. Լենին Վ. Ի., Սոցիալ–դեմոկրատիան և ժամանակավոր ռևոլյուցիոն կառավարությունը, Երկ., հ. 8: Նույնի, Պրոլետարիատի և գյուղացիության ռևոլյուցիոն–դեմոկրատական դիկտատուրան, նույն տեղում: Նույնի, ժամանակավոր ռնոլյուցիոն կառավարության մասին, նույն տեղում: Նույնի, Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական ռևոլյուցիայի մեջ, Երկ., հ. 9:
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՅԱՐԴԱՅԻՆ ԿԱՊ, տես Պայմանական ռեֆչեքսներ;
ԺԱՄԱՆԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ճշգրիտ ժամանակը որոշելու աշխատանքների համալիր: Ընդգրկում է ժամանակի պարբերական որոշումը, պահպանումը և հաղորդումը: Ժամանակը որոշվում է աստղագիտական դիտումներով, օգտագործվում է անցումնային գործիք, որով ժամանակագրի ժապավենի վրա կամ լուսաէլեկտրական մեթոդով նշվում է որոշակի աստղի՝ միջօրեականով անցնելու պահը: Այդ պահին աստղային ժամանակը հավասար է տվյալ աստղի ուղղակի ծագմանը (S=a): Գործիքների, ինչպես նաև դիտորդի անձնական սխալները նվազագույնի հասցնելու նպատակով դիտում են 10–12 աստղի անցում: Աստղագիտական դիտումներով ժամանակը որոշվում է վրկ–ի մի քանի հարյուրերորդ մասի ճշգրտությամբ: Ժամանակը պահպանելու նպատակով օգտագործվում են աստղագիտական, քվարցային և ատոմային ժամացույցներ: Աստղագիտական դիտումներով որոշվում է այդ ժամացույցների սխալը, որը 0,001 վրկ–ի կարգի է և հաշվի է առնվում մինչև ժամանակի հաջորդ ճշգրտումը: Ժամանակի ճշգրիտ պահերը հաղորդվում են ռադիոկայաններով: Քաղաքացիական օգտագործման նպատակներով օրը մի քանի անգամ տրվում են ռադիոազդանշաններ՝ 0,1 վրկ ճշգրտությամբ: ՄՍՀՄ–ում դրանք տրվում են վեց ազդանշանով: Վերջինին համապատասխանում է որոշակի ժամի 0ր 0 վրկ: Գործում է ժամանակի և հաճախականության պետ. ծառայություն, որը ղեկավարում է ժամանակի պահպանման և հաղորդման աշխատանքները: Բացի առանձին երկրների Ժ. ծ–յան, գոյություն ունի ժամանակի Միջազգային բյուրո (Փարիզ), որը միավորում է տարբեր երկրների Ժ. ծ–յան մի քանի տասնյակ լաբորատորիա:
ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, տես Ժամանակ:
ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐ, օրվա ժամերի անունները: Օրը հավասար ժամանակահատվածների (6, 8, 12, 24 ևն) բաժանելը և դրանց հատուկ անուններ տալը հայտնի է հնուց: Մեզ հասած տվյալներով հայկական տոմարի առաջին ռեֆորմը կատարվել է Արտաշես Ա–ի (մ. թ. ա. 189–160) օրոք: Հավանաբար այդ ժամանակ էլ սահմանվել են հայկական Ժ.: Ըստ օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանի, ժամերին տրվել են հետևյալ անունները (տես Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895). ցերեկվա ժամերը՝ Այգ, Ծայգ, Զայրացյալ (Զորացյալ), Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրփայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող: Գիշերվա ժամեր՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափյալ, Գիզակ (Գիջակ), Լուսակն (Լուսագայն), Առավոտ, Լուսափայլ, Փայլածու:
ԺԱՄԱՏՈՒՆ, եկեղեցուն կից (սովորաբար արևմուտքից) կամ առանձին կանգնած XI–XIII դարերի շինություն, ժողովարան, խորհրդարան՝ երկրի իշխանների և հոգևոր դասի համար: Ունի նույն ճարտ. ծավալային լուծումները, ինչ որ կենտրոնակազմ հորինվածքի գավիթները, տարբերվելով միայն ներքին հարդարմամբ (Օհանավանք, 1250, Ամաղուի Նորավանք, 1260 ևն): Առանձին կանգնած Ժ–ի նմուշներից է Հաղպատի «Համազասպի տուն»-ը (1257):
ԺԱՄԱՑՈՒՅՑ, ժամանակը չափելու սարք: Ժ–ի աշխատանքի համար օգտագործվում են բավական հաստատուն պարբերություն ունեցող երևույթներ (Երկրի առանցքային պտույտը, ճոճանակի, քվարցե թիթեղի, մոլեկուլում ատոմների տատանումները ևն): Պարբերական երևույթներից կախված, տարբերում են արեգակնային, ջրի, ավազի, կրակի, մեխանիկական, քվարցային, ատոմային, աստղագիտական (էտալոնային) Ժ–ներ: Հնագույնն արեգակնային ժամացույցն է, որի միջոցով ժամանակը որոշվում էր առարկաների ստվերի ուղղությամբ և երկարությամբ: Այն մեծ ճշգրտություն չուներ և կիրառելի էր միայն ցերեկը, այն էլ ոչ ամպամած եղանակին: Հնում օգտվում էին նաև ջրի Ժ–ից. կազմված էր երկու անոթից, որոնցից մեկը միշտ լցվում էր ջրով, հատակում եղած անցքից ջուրը հավասարաչափ թափվում էր հիմնական անոթի մեջ. ժամանակը որոշվում էր հիմնական անոթում եղած ջրի մակարդակով: Արեգակնայինի համեմատությամբ ջրի Ժ. ավելի ճշգրիտ էր և աշխատում էր նաև