սննդի, թեթև և ռետինի արդյունաբերություն, մեքենաշինություն, նավաշինություն: Ունի համալսարան (XVI դ.) և այլ բուհեր: Այստեղ է Շոտլանդական գիտահետազոտական ընկերությունը և աստղադիտարանը: Քաղաքի հին մասում պահպանվել են քարե աշտարականման տները, Հոլիրուդ պալատը (1671–79), Սենտ-Ջայլս տաճարը (1385–1460), պառլամենտը (1632–40): Նոր քաղաքն ունի կանոնավոր հատակագիծ (1767–68) և կառուցապատվել է կլասիցիզմի ոճով: XVIII–XIX դդ. շինություններից են համալսարանը (սկսել է 1789-ին Ռ. Ադամը, ավարտվել է 1815–34-ին), Շոտլանդական թագավորական ակադեմիան (1823), Շոտլանդիայի ազգային պատկերասրահը (1850–59), Սենտ–Մերի նեոգոթական տաճարը (1874-79):
ԷԴԻՆԳՏՈՆ (Eddington) Արթուր Սթենլի (1882–1944), անգլիացի աստղագետ և ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1914-ից): Է–ի աշխատանքները վերաբերում են աստղերի շարժումների, ներքին կառուցվածքի, հարաբերականության տեսության, ռելյատիվիստական տիեզերաբանության հարցերին: Առաջինն է ճառագայթային հավասարակշռության տեսությունը կիրառել աստղերի ընդերքի նկատմամբ, մշակել հավասարակշռված գազային ճառագայթող աստղերի տեսությունը: Եղել է ԱՄՆ–ի գիտությունների ազգային ակադեմիայի և արտասահմանյան այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների անդամ:
ԷԴԻՍՈՆ (Edison) Թոմաս Ալվա (1847– 1931), ամերիկացի էլեկտրատեխնիկ, գյուտարար–ձեռնարկատեր: Հայտնագործել է ձայնագիրը (1877), կատարելագործել շիկացման էլեկտրական լամպը (1879), Բելի հեռախոսը: 1882-ին կառուցել է աշխարհում առաջին հասարակական օգտագործման ջերմաէլեկտրակայանը, մշակել սխեմայի տեխ. մի շարք տարրեր (կոմուտացիոն և չափիչ ապարատներ, հզոր գեներատորներ ևն): Գյուտեր ունի նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմ. տեխնիկայի և այլ բնագավառներում: 1883-ին հայտնաբերել է ջերմաիոնային էմիսիայի երևույթը («Էդիսոնի էֆեկտ»):
Գրկ. Белькинд Л.Д., Toмac Альба Эдисон, M., 1964.
ԷԴԻՐՆԵ (Edirne), տես Ադրիանուպոլիս:
ԷԴՄՈՆՏՈՆ (Edmonton), քաղաք Կանադայի հարավարևմուտքում, Հյուսիսային Սասկաչևան գետի ափին: Ալբերտա նահանգի վարչական կենտրոնն է: 450 հզ. բն. (1970):
ԷԴՐԻԱՆ (Adrian) Էդգար Դուգլաս (ծն. 1889), անգլիացի ֆիզիոլոգ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ (1923-ից) և պրեզիդենտ (1950-ից): Աշխատանքները նվիրված են նյարդային համակարգի էլեկտրաֆիզիոլոգիական ուսումնասիրությանը: Է–ի անվան հետ է կապված նյարդային թելիկի վերաբերյալ կիրառվող «Ամեն ինչ կամ ոչինչ» օրենքը: Բացահայտել է նյարդային իմպուլսի հաղորդման արագության, ռիթմի, տարածման բնույթի օրինաչափությունները: Արժանացել է նոբելյան մրցանակի (1932):
ԷԴՈՒԱՐԴԻ ԼԻՃ, տես Իդի Ամին դադա:
էԶ ԶԱԿԱԶԻԿ, Զակազիկ, քաղաք Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Նեղոսի դելտայի արևելյան մասում: Շարքիա նահանգապետության վարչական և առևտրական կենտրոնն է: 151 հզ. բն. (1966): Է–Զ–ի շրջանում են Բուբաստ տաճարի ավերակները:
ԷԶԻՆԵ, Է յ ն ե, գյուղաքաղաք Թուրքիայում, Չանաքկալե վիլայեթում, Դարդանելից 32 կմ հարավ: Քաղաքը շրջապատված է գեղեցիկ այգիներով և պարտեզներով: XX դ. սկզբին ուներ 688 տուն, որից 60 ընտանիք հայ (մի մասը թրքախոս), 28-ը՝ հայ բոշաներ, մնացածը՝ թուրք: Զբաղվում էին արհեստներով, առևտրով և այգեգործությամբ: Հայերը Է–ում բնակություն են հաստատել XVIII դ. սկզբներին, ունեին եկեղեցի (Ս. Գևորգ) և երկսեռ վարժարան (Արամյան)՝ 70–80 աշակերտով:
ԷԹԱՆ, , հագեցած ածխաջրածին: Անգույն, անհոտ գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 183,27°C, եռմանը՝ –88,63°C, խտությունը՝ 561 կգ/մ3 (–100°C–ում): Քիչ է լուծվում ջրում, համեմատաբար՝ լավ սպիրտում: Է. այրվում է թույլ լուսավորող բոցով: 575–650°C-ում քայքայվում է՝ առաջացնելով էթիլեն և ջրածին, ավելի բարձր ջերմաստիճաններում՝ ացետիլեն, արոմատիկ ածխաջրածիններ, մուր ևն: Ստացվում է նավթի և բնական գազի ջերմային մշակմամբ: Է. հումք է սպիրտների, եթերների, սինթետիկ կաուչուկի և խեժերի ստացման համար: Ունի թույլ արտահայտված թմրեցնող հատկություն:
ԷԹԱՆՈԼ, տես Էթիլալկոհոլ:
ԷԹԵՌՆԻՏ (<լատ. aeternus – մշտական), տանիքի ասբեստացեմենտային մամլած սալիկների հնացած անվանումը:
ԷԹԻԼԱԼԿՈՀՈԼ, էթիլսպիրտ, էթանոլ գինու սպիրտ, , միատոմ սահմանային սպիրտ: Անգույն, դյուրաշարժ, յուրահատուկ հոտով և այրող համով հեղուկ է, հալ. ջերմաստիճանը՝ – 114,15°C, եռմանը՝ 78,39°C, խտությունը՝ 793,5 կգ/մ³ (15°C–ում): Է–ի գոլորշիները օդի հետ պայթուցիկ խառնուրդ են առաջացնում (3,28–18,95 ծավալային %), գոլորշիների թույլատրելի քանակը օդում՝ 100 մգ/մ³: Է. ցանկացած հարաբերությամբ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում, այրվում է անգույն բոցով: Է. առաջացնում է ազեոտրոպ խառնուրդներ ջրի (95,57% , եռման ջերմաստիճանը՝ 78,15°C), բենզոլի (32,4% , 68,25°C) հետ, եռակի ազեոտրոպ՝ ջրի և բենզոլի հետ (սպիրտ՝ 18,5% , ջուր՝ 7,4% , բենզոլ՝ 74% , եռ. ջերմաստիճանը՝ 64,85°C): Եռակի ազեոտրոպ թորումը օգտագործվում է արդյունաբերության մեջ 100%-անոց . (բացարձակ սպիրտ) ստանալու համար: Սովորաբար բացարձակ սպիրտ ստանալու համար 95,57% –անոց Է. մշակում են մետաղական մագնեզիումով, պղնձի սուլֆատով, կալցիումի օքսիդով և ջուր կլանող այլ միացություններով: Է. կալցիումի և մագնեզիումի քլորիդների հետ բյուրեղանում է՝ առաջացնելով
- :
Ալկալիական մետաղների հետ փոխազդելիս առաջացնում է էթիլատներ. , թթուների հետ՝ էսթերներ: Մինչև 140°C տաքացնելիս -ի ներկայությամբ առաջացնում է էթիլեթեր: Ակտիվացած -ի ազդեցությամբ դեհիդրատացվում է (ջրազրկվում) էթիլենի. : Է–ի մասնակի օքսիդացումից ստացվում է քացախալդեհիդ, լրիվ օքսիդացումից՝ քացախաթթու:
Արդյունաբերության մեջ Է. ստացվում է շաքար և օսլա պարունակող սննդամթերքների (խաղող, կարտոֆիլ, գարի, վարսակ, կորեկ, շաքարի արտադրության թափթփուկներ, ցորեն ևն) խմորմամբ: Սինթետիկ Է. արտադրվում է էթիլենի ծծմբաթթվային հիդրատացումից.
կամ ջրի և էթիլենի գոլորշիների հոսքն անցկացնելով կատալիզատորի (մետաղների ֆոսֆատների ևն) վրայով 230– 290°C-ում, 60–100 մթն․ ճնշման տակ: Ներկայումս իրականացված է էթիլենի ուղղակի հիդրատացումը կատալիզատորի առկայությամբ, 280–300°-ում 70– 80 մթն ճնշման տակ:
Է. կիրառվում է որպես լուծիչ արտադրության տարբեր բնագավառներում (ներկերի, պայթուցիկ նյութերի, դեղագործության ևն), ելանյութ՝ սինթետիկ կաուչուկի, քացախալդեհիդի, էթիլեթերի և օրգ. այլ նյութերի ստացման, ինչպես նաև վառելանյութ՝ հրթիռային շարժիչների համար: Արտադրվող Է–ի մեծ մասը օգտագործվում է սպիրտային խմիչքներ պատրաստելու համար: Է. թմրեցնող է, օրգանիզմի վրա ազդում է գրգռիչ ձևով: Հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել նյարդային, ստամոքս-աղիքային, սիրտանոթային համակարգերի, լյարդի և այլ օրգանների ծանր հիվանդություններ:
Գրկ. Несмеянов A. H., Несмеянов H. A., Начала органической химии, 2 изд. перераб., т. 1, M., 1974.
ԷԹԻԼԱՑԵՏԱՏ, քացախաթթվի էթիլէսթեր, , անգույն, դուրեկան հոտով հեղուկ է, հալ. ջերմաստիճանը–82,4°C, եռմանը՝ 77,1°C, խտությունը՝ 900 կգ/մ³: Է. լավ լուծվում է օրգ. լուծիչներում, ջրում՝ վատ: Ստացվում է քացախալդեհիդից՝ ալյումինի ալկոհոլատի կատալիտիկ քանակների առկայությամբ. և քացախա-