60-ական թթ.: Այնտեղ պատկերազարդ ված հնագույն մատյանը 1166-ի Ավետա րանն է (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N* 7347), որը բնու թագրվում է որպես նոր շրշանի անցման հուշարձան: Հռոմկլան կիլիկյան մանրա նկարչության գլխավոր կենտրոնն է դար ձել XIII դ. 2-րդ կեսին: Այս փայլուն շըր– ջանը կապված է կաթողիկոս Կոաուսն– դին Ա Բարձրբերղցու անվան հետ, որը հովանավորել է ժամանակի լավագույն վարպետներին: Հռոմկլայում աշխատող նշանավոր վարպետների անվանաշարքը սկսվում է մանրանկարիչ U գրիչ Կիրա– կոսով: Նրա պատկերազարդած ձեռագրե րը (1244-ի, Վենետիկի Մխիթարյան մատե նադարան, ձեռ. JSP 151, 1248-ի, Անթիլիա սի, 1249-ի, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. JSP 7690 ավե տարանները) վկայում են կիլիկյան ման րանկարչության մեծ առաջընթացը: Հռոմ– կլայի գրքարվեստը բնութագրող հաջորդ հուշարձանը 1253-ին Հովհաննեսի պատ կերազարդած ձեռագիրն է (Վաշինգտոն, Ֆրիրի պատկերասրահ): Հովհաննեսը և Կիրակոսն են եղել XIII դ. 40–60-ական թթ. կիլիկյան մանրանկարչության նշա նավոր ներկայացուցիչները: Այդ ժամա նակ էլ հող է նախապատրաստվել XIII դ. 2-րդ կեսի նշանավոր մանրանկարիչների համար, երբ մի շարք անհայտ վարպետ ների աշխատանքներում (Վաշինգտոն, Ֆրիրի պատկերասրահ, XIII դ. 2-րդ կեսի N* 3218 «Ավետարանը», 1253-ի «Վասակ իշխանի Ավետարանը», 1272-ի «Կեռան թագուհու Ավետարանը», երկուսն էլ՝ Երու– սաղեմի Մ. Հակոբյանց վանքում, ձեռ. JSPJSP 2568, 2563, Երեանի Մեսրոպ Մաշտո ցի անվ. Մատենադարան, XIII դ. 2-րդ կեսի ձեռ. JSP 9422 և N* 7651 ավետարան ները, 1286-ի «Հեթում Բ թագավորի ճաշո ցը», ձեռ. N» 979 են) ե, հատկապես, Թորոս Ռոսլինի պատկերազարդած մատյաննե րում հայկական մանրանկարչությունը հասել է իր բարձրակետին: Այս շրջանում փոխվել է նաև կիլիկյան ձեռագրերի ձևա վորման բնույթը: Մինչ այդ ձեռագրերի հարդարանքը սահմանափակվում էր ճոխ զարդարված խորաններով և ավետարա նիչների պատկերներով: XIII դ. 2-րդ կե սից թեմատիկ մանրանկարները մեծ տեղ են գրավում: Հիմնականում պահպանե լով պատկերագրական կանոնիկ սկըզ– բունքները (բյուգանդական)՝ Կիլիկիայի վարպետները բազմաթիվ նորույթներ են մտցրել, գրքի գեղարվեստական ձևավոր մանը հաղորդել ազգային ինքնատիպ երանգավորում՝: Բնորոշ են դարձել նըր– բագեղ ձևերը: Բարձր զարգացման է հա սել զարդանկարչությունը: Բարդ հյուս– վածքավոր զարդապատկերներն ու բու սական մոտիվները հաճախ միահյուս վել են ֆանտաստիկ կերպարներին, թըռ– չուններին ու մարդկային ֆիգուրներին: Գծանկարը դարձել է պարզ ու արտահայ տիչ, գունաշարին հաղորդվել նուրբ հա մադրումներ: Կիլիկյան մանրանկարչու թյան ծաղկուն շրջանում առկա է ոճական երկու հոսանք: Առաջինը՝ գեղանկարչու թյան ազատ ոճը, երբ մանրանկարիչը անկաշկանդ վերաբերմունք ունի պատկե րագրական սխեմաների նկատմամբ, հա մարձակ է կատարողական տեխնիկայի և գույների ընտրության բնագավառում (Վա շինգտոն, Ֆրիրի պատկերասրահ, ձեռ. JSP 3218, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մա տենադարան, ձեռ. JVC 7651 Ավետարաննե րը, Թորոս Ռոսլինի պատկերազարդած ձե ռագրերը): Որոշ մանրանկարիչներ (Թո րոս Ռոսլին) ընդգծում են պատկերվող երևույթի ու պերսոնաժների ներքին հո գեբանական կողմը: Մյուսը համեմատա բար գրաֆիկական ոճն է (Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանք, ձեռ. N«N« 2568 և 2563, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, N«N« 9422, 180, 979), որը ավելի տարածում է գտել XIII դ. վերջին քառորդում և պատկերագրական ձևերի նկատմամբ ունեցած պահպանողա կան վերաբերմունքի հետ հիմք էր հե տագա շրջանի համար: 1375-ին Կիլիկիա– յի հայկական երբեմնի հզոր պետությունը դադարել է գոյություն ունենալուց: Ստեղծ ված հասարակական–քաղաքական ճըգ– նաժամի պատճառով խաթարվել է կիլիկ– յան մանրանկարչության վերընթաց ուղին: Չնայած դրան, XIV դ. կիլիկյան մանրա նկարչությունը, մասնավորապես զարդար վեստի, կատարողական տեխնիկայի ու էջի ձևավորման հարցերում, մեծ նվաճում ների է հասել: Պահպանվել են ձեռագրեր, որոնց ծաղկազարդումը թեպետ հաճախ սահմանափակվում է միագույն ու գծա պատկերով կատարված խորաններով, գլխատառերով ու լուսանցազարդերով, այնուամենայնիվ, դրանցում ես դրսևոր վել է ծաղկողի վարպետությունը: XIV դ, կիլիկյան մանրանկարչության մեջ առանձ նակի տեղ ունի ժամանակի ամենաաչքի ընկնող մանրանկարիչ Աարգիս Պիծակը: Նրա պատկերազարդած բազմաթիվ ման րանկարներ վառ գույներով ու գրաֆիկա կան ոճով, հորինվածքի և կատարողական ձևերի վարպետությամբ նշանավորում են կիլիկյան մանրանկարչության վերշնա– կետը: Կիլիկիայի հայկական պետության ան կումից հետո սկսվել է հայերի մասսայա կան գաղթը: Երկրից հեռացել են նաե մանրանկարիչ վարպետները: Այս հան գամանքը նպաստել է կիլիկյան մանրա նկարչության սովորույթների տարածմանն ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկական գաղթավայրերում (Իտալիա, Ղրիմ և այլուր): Պատկերազարդումները տես 192-193- րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ YIII, և 400-րդ էջից հետո՛ ներդիրում: Գրկ .Հովսեփյան Գ., Կոտոանդին Ա կաթողիկոս, ւոես նրա «Նյութեր և ոաումնասի րություններ հայ արվեստի U մշակույթի պատ մության», պրակ 2, Նյու Տորք, 1943: Դ ու ո– նովո Լ. Ա., Հին հայկական մանրանկար չություն (ալբոմ), Ե„ 1952: Նույնի, Հայ կական մանրանկարչություն (ալբոմ), Ե., 1967: Ազարյան Լ. Ռ., Կիլիկյան մանրա նկարչությունը XII– XIII դդ., Ե., 1964: Ղ տ– զ ա p յ ա ն Վ. Հ., Սարգիս Պիծակ, տես «Հայ մշակույթի նշանավոր գործիչներ» [ժողովա ծու], Ե., 1976:tptatmtntathtP.tI,tH3thc tophh apMHHCKoSi MHHHaTIOpH XIII–XIV BB., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ>, 1948, JSls5; fly PHobo JI. A., KpaTKaa hctophh flpeB- HeapMJiHCKOH hchboiihch, E., 1957; D e r N e r- sessian S.f Manuscripts armeniens illust՝res des XII, XIII et՛ XIV siecles de la Bibliotheque des Peres Mekhitaristes de Venise, P., 1937; Ն ու յ ն ի, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, W., 1963; Նույնի, The Armenians, L., 1969; Armenien Manus cripts in jthe Walters Art Gallery, Baltimore, 1973; Նույնի, I/Art Armenien, P., 1977. Լ. Ազարյան
ԿԻԼԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ», բարեգոր ծական կազմակերպություն: Հիմնվել է Կ. Պոլսում, 1879-ի ւիետր. 18-ին: Հիմնա դիրներ՝ Մինաս Չ երազը, Կարապետ Կա– րակյանը, Հրանա Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ: Նպատակն էր՝ «Ազգային դաստիարակությունն ընդհան րացնել Կիլիկիո մեջ»: «Կ. ը.» նյութապես աջակցել է «Մ. Վարդանյան ընկերության» Հաճընում բացած վարժարաններին, ապա հովել ուսուցիչներով, նոր դպրոցներ բա ցել Զեյթունում, Մարաշում, Այնթապում, Մսում և այլուր: Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից և նվի րատվություններից: 1880-ի հունիսի 1-ին միավորվել է «Արարատյան ընկերություն հայոց»-ի և «Դպրոցասիրաց–Արեելյան ըն կերության» հետ, կազմել «Միացյաչ ըն կերություն. հւսյոց»-չ: Գրկ. Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957: ՝tՀ. Դավթյան
ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայոց Կ ի–
լիկիա, Հայոց աշխարհ, Հա
յաստան Փոքր, Ս ի ս ու ա ն, Կ ի–
լ ի կ ի ա (աքքադ, Hilakku, Que, հուն.
KiAiklci, լատ. Cilicia, Armenia, Armenia
minor), հայկական միջնադարյան պետու
թյուն XI –XIV դարերում, Փոքր Ասիայի
հարավ–արեելքում, Միջերկրական ծովա
փի հյուսիս–արեելյան անկյունում: Արմ–ից
սահմանակից էր Պամփիլիային, Իսավ–
րիային և Պիսիդիային, հս–ից՝ Լիկաո–
նիային և Կապադովկիային, արլ–ից՝ Կա–
տաոնիային և Կոմմագենեին, հվ–արլ–ից՝
Ասորիքին: Աշխարհագրական կոորդի
նատներն են՝ հս. լայնության 36°–38°,
արլ. երկայնության 33Q–38°: Հունա–հռո–
մեական հեղինակներն ընդունում էին Դաշ
տային Կիլիկիա (KiXixia IleSiae կամ Ոտ–
6ia6a, Gilicia Trachea) և Լեռնային կամ
Դաժան Կիլիկիա (KiXixia Tpaxeta կամ
Tpaxiame) բաժանումները: Հայ պատմա
գիտության մեջ Կ. Հ–ի հս–արլ. շրջանը
կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ
Կիլիկիո, հվ–արլ. ծովամերձ շրջանը՝ Դաշ
տային Կիլիկիա, արմ. շրջանը՝ Քարուտ
Կիլիկիա: Որոշ ուսումնասիրողների կար
ծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայե
ցերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունա
րեն «կալիս», «կալիկա» («քարքարոտ»)
բառերից: Տավրոսի լեռնաշղթան հս–
արմ–ից ձգվելով հվ–արլ.՝ մինչև Անտի տավ
րոսի ճյուղերը, և Կիլիկիան պատնեշե
լով փոքրասիական երկրներից, անցա
նելի է առանձին կիրճերով, որոնք հնում
պաշտպանված էին ամուր բերդերով: Կա–
պադովկիայից Կիլիկիայի կենտրոնը տա
նող գլխավոր լեռնանցքը կոչվում էր
Դրունք Կիլիկիո, նաև Կուկլակ կամ Գուգ–
չւսկ (համանուն բերդի անունով): Աքեմեն–
յան Պարսկաստանի աշխարհակալության
ժամանակ (մ. թ. ա. VI–IV դդ.) այդ կիր
ճով էր անցնում Շոշ–Սարդես Արքայական
ճանապարհը (այժմ այդ կիրճով է անցնում
Բեռլին–– Բաղդադ երկաթուղին): Տավրոսի