Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետող դարձավ անգլ. պահպանողական– ներին հարող յունիոնիաոական կուսակ– ցությունը, որը կողմ էր Մեծ Բրիտանիայի հետ կապերի պահպանմանը: Հենվելով Մեծ Բրիտանիայի իմպերիալիստական շրջանների աջակցության վրա՝ յունիո– նիստները վարում էին դեմոկրատական իրավունքների ն ազատությունների սահ– մանափակման ու ճնշման քաղաքականու– թյուն, զիտակցաբար խրախուսում կրո– նական տարաձայնությունները բողոքա– կան և կաթոլիկ բնակչության միջև: 1960– 1970-ական թթ. սկզբին Հ. Ի–ում առաջա– ցավ սուր քաղ. ճգնաժամ, որը հետևանք էր ժողովրդի ծանր տնտ. պայմանների, աշխատավոր–կաթոլիկևերի սոցիալական և քաղ. խտրականության: 1969-ին Տ. Ի. մտցվեցին անգլ. զորքեր, որոնց թիվը 1973-ին անցավ 20 հգ–ից: 1972-ից սկսած անգլ. կառավարությունը ձեռնարկում է միջոցներ՝ փորձելով թուլացնել հս–իռ– լանդական ճգնաժամը, սակայն ապար– դյուն, քանի որ դրանք հաշվի չեն առնում Հ. Ի–ի բնակչության բոլոր խավերի, այդ թվում՝ կաթոլիկ փոքրամասնության, շա– հերը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿՈՄՈՒ–

ՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, տես Իոչանդիայի կոմոմւիաոական կուսակցու– թյուն :

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՒՈՐՀՈՒՐԴ (Nordisk Rad), Հյուսիսային Եվրոպայի երկրների՝ Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի պառլամենտ– ների մարմին, որի աշխատանքին մաս– նակցում են նաև (խորհրդակցական ձայ– նով) կառավարությունների ներկայացու– ցիչները: Հ. խ–ում քննարկվող հարցերի շրջանակը սահմանափակ չէ. մասնակից– ները, սակայն, խուսափում են ռազմա– քաղաքական հարցեր շոշափելուց: Հիմնը– վել է 1952-ին: Կազմված է մասնակից երկրների պառլամենտների դեպուտատ– ներից: Մասնակից երկրների համագոր– ծակցության գիծը հիմնականում որոշ– վել է «Հելսինկիի համաձայնությամբ» (ստորագրվել է 1962-ին, վերանայվել՝ 1971-ին): Հ. խ. լուծել է հս. երկրների սո– ցիալական և իրավական նորմերի միաս– նականացման հարցեր, նպաստել համա– հյուսիսային «բանվորական ուժի շուկա– յի» ստեղծմանը, տնտ. և մշակութային համագործակցության ընդլայնմանը: 1971-ին Հ. խ–ի շրջանակներում ստեղծվեց Հյուսիսային երկրների կոորդինացիոն Մինիստրների խորհուրդ, 1972-ին՝ Մշտա– կան քարտուղարություն: Հ. խ–ի տպագիր օրգանն է «Նորդիսկ կոնտակտ» («Nor– disk Kontakt», հրատարակվում է Ստոկհոլ– մում, 1955-ից) ամսագիրը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎ, Ատլանտյան օվ– կիանոսի ծայրամասային ծով՝ Սկանդի– նավյան և Ցուտլանդական թերակղզինե– րի, Մեծ Բրիտանիա, Օրկնեյան և Շետլան– դական կղզիների միջև: Տարածությունը 544 հզ. կմ2 է, ծավալը՝ 42 հզ. կմ3, միջին խորությունը 96 մ է, առավելագույնը՝ 463 մ: Կլիման բարեխառն Է: Դտնվում Է Հյուսիս–Աաւանայան հոսանքի և Իսըսն– ղական դեպրեսիայի ազդեցության տակ: Հաճախակի են մառախուղները: Սառցա– պատվում է ավւերի մոտ (դեկտեմբերից մարտ): Հ. ծ. են թափվում Էլբա, Վեգեր, Հռենոս, Թեմզա գետերը: Մակընթացու– թյունը կեսօրյա է (ալիքի բարձրությունը՝ մինչև 7,6 մ): Ափերին հաճախ լինում են ջրհեղեղներ: Կան ձկնորսություն, նավթի և բնական գազի խոշոր հանքավայրեր: Գլխավոր նավահանգիստներն են Լոնդո– նը, Անտվերպենը, Ռոտերդամը, Համ– բուրգը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԾՈՎԱՅԻՆ ՈՒՂԻ, նա– վարկելի ուղի ՍՍՀՄ հյուսիսում: Անցնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծո– վերով, կապում բնական ռեսուրսներով հարուստ Սիբիրի հս. և արլ. մասերը եվրոպական արդ. շրջանների հետ: Երկա– րությունը մոտ կրկնակի կարճ է (14280 կ մ) Լենինգրադից Սուեզի ջրանցքով Վլադի– վոստոկ տանող ծովային ճանապարհից (23200 կմ): Այդ ուղուն բնորոշ են Արկտի– կայի խիստ կլիմայական պայմանները: Նավարկությանը հիմնականում խանգա– րում է արկտիկական սառույցլւ (սառցու– ղու երկարությունը նորերկրյան նեղուց– ներից մինչև Պրովիդենյա նավահանգիս– տը՝ 5610 կմ), որն առանձին հատվածնե– րում չի հալվում կարճատև ամռան ըն– թացքում: Հ. ծ. ու–ով առաջինը Փորձել են նավար– կել պոմորները XI–XIII դդ.: XVI դ. կա– զակները աստիճանաբար հայտնաբերել և յուրացրել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սիբիրական ափերը: XVIII դ. կազմակերպվեց Հյուսիսային մեծ արշա– վախումբը: 1878–79-ին շվեդ, արշավա– խումբը (Ն. Նորդենշելդ) «Վեգա» նավով, նավագնացության երկու սեզոնի ընթաց– քում, առաջին անգամ անցավ ամբողջ Հ. ծ. ու.: 1932-ին առաջին անգամ մեկ նա– վագնացության ընթացքում (65 օրում) Հ. ծ. ու–ով անցավ «Սիբիրյակով» սառցա– հատը (Օ. Շմիդա): Նույն թվականին ըս– տեդծվեց Հ. ծ. ու. գլխավոր վարչություն: 1935-ից սկսվեց այդ ուղու կանոնավոր շահագործումը: Ատոմային հզոր սառցա– հատների ստեղծումը հնարավորություն տվեց այդ ուղին շահագործել ոչ միայն արկտիկական կարճ ամառվա ընթաց– քում, այլև ամբողջ տարին: Այդպիսի առա– ջին նավարկությունը կատարվեց 1977-ի Փետրվարի վերջին, «Արկտիկա» ատոմա– յին սառցահատի օգնությամբ: Գրկ. HcTOpHfl OTKpBCTHK H OCBOeHIM CeBep- Horo Mopcicoro nyra, t. 1, 3, M.–JI.* 1956– 1959.

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ (North Caro– lina), Հյուսիսային Քարոլի– ն ա, նահանգ ԱՄՆ–ի արևելքում: Տարա– ծությունը 136,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 5082 հզ. (1970), վարչական կենտրոնը՝ Ռոլի: Արլ. մասն զբաղեցնում է Մերձատ– լանտյան դաշտավայրը, արմ–ը* Ապալաչ– յան լեռներն ու Պիդմոնտ սարավանդը; Ագրարային–ինդուստրիալ նահանգ է: Ար– դյունաբերության գլխավոր ճյուղը տեքս– տիլն է: Բամբակի գործվածքեղենի ար– տադրությամբ առաջինն է ԱՄՆ–ում: Կա նաև ծխախոտի, Փայտամշակման, կարի արդյունաբերություն, ալյումինի ձուլում, մեքենաշինություն, քիմ. թելերի արտա– դրություն: Մեծ դեր ունի գյուղատնտեսու– թյունը, հատկապես՝ հողագործությունը: Մշակում են ծխախոտ, գետնընկույզ, եգիպտացորեն, բանջարեղեն: Զարգացած է անասնապահությունը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ, ընդգրկում է Նախակովկասը և Մեծ Կովկասի հս. լանջը (բացառությամբ արլ. մասի): Հ. Կ–ում են Ռոստովի մարզի հվ. մասը, Կրասնոդարի, Մտավրոպոլի երկրամա– սերը, Կաբարդինա–Բալկարական, Հյու– սիս–Օսեթական, Չեչենա–Ինգուշական, Դաղստանի ԻՍՍՀ–ները, որոնք կազմում են ՍՍՀՄ–ի Հյուսիս–Կովկասյան տնտ. շրջանը:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնային համակարգ Հայկական լեռնաշ– խարհում, Գայլ (Քելքիթ), ճորոխ և Արև– մտյան Եվւրատ գետերի միջև: Զգվում է Սեբաստիայի (Սվազ) գոգավորությունից մինչև Կոպդադի լեռնանցքը: Երկարությու– նը մոտ 650 կմ է, բարձրությունը՝ մինչև 3537 մ (Քեշիշ լեռ): Կազմված է կավճի և պալեոգենի խիստ ծալքավոր և բեկո– րազատված կրաքարերից, մարմարնե– րից, մերգելներից և ավազաքարերից: Օգ– տակար հանածոներից կան բազմամետաղ– ներ, շինանյութեր, հանքային ջրեր:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՌԵՆՈՍ–ՎէՍՏՖԱԼԻԱ (Nordrhein-Westfalen), երկիր Գերմա– նիայի Ֆեդերատիվ Հանրապետության կազմում, Հռենոսի ավազանում, Հյու– սիս–Գերմանական դաշտավայրի և Հռե– նոսյան թերթաքարային լեռների սահման– ներում: Տարածությունը 34 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 17,1 մլն (90% –ը՝ քաղա– քային, 1976): Վարչական կենտրոնը> Դյոաելդորֆ: Այստեղ է գտնվում ԳՖՀ մայրաքաղաք Բոննը: ԳՖՀ ամենախիտ բնակեցված և ուրբանիզացված երկիրն է: Տալիս է ազգային համախառն այւդյունքի և մշակող արդյունաբերության արտադրան– քի 30, քարածխի՝ 85, գորշ ածխի՝ 90, վերամշակվող նավթի՝ 40, էլեկտրաէներ– գիայի 50%-ը (151 մլրդ կվա՛ծ, 1973): Վիլհելմսհաֆենից ն Ռոտերդամից նավ– թամուղներով Քյոլն է առաքվում ներմուծ– վող նավթը: Ռուրում և նրա շրջակայքում է կենտրոնացած սև մետալուրգիայի 70% –ը: Նշանակալից է գունավոր մետա– լուրգիան: Զարգացած է մեքենաշինությու– նը, էլեկտրոնիկան, քիմ., տեքստիլ, սննդի, ցեմենտի, ապակու արդյունաբե– րությունը: Գյուղատնտեսությունն ինքնու– րույն դեր է կատարում միայն Հռենոս– Ռուրյան ագլոմերացիայի ծայրամասե– րում: Զբաղվում են բանջարաբուծությամբ, կաթնատու անասնապահությամբ, մա– սամբ հացահատիկի ն շաքարի ճակնդե– ղի մշակությամբ: Ունի տրանսպորտային խիտ ցանց, նավթա–գազամուղներ, էլեկա– րահաղորդման գծեր:

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԵԾ ԱՐՇԱՎԱԾՈՒՄ?, Ռուսաստանի հյուսիսային ու արևելյան U Հյուսիսային Ամերիկայի հյուսիս–արև– մտյան ափերը ուսումնասիրելու համար կազմակերպված արշավախումբ (1733– 1743): Հաճախ անվանում են արշավա– խմբի ղեկավարներ՝ Վ. Բերինգի և Ա. Չի– րիկովի Երկրորդ Կամչատկյան արշավա– խումբ: Կազմված էր մի քանի ինքնուրույն ջոկատներից: Հս–ում գործող–4 ջոկատների ընդհանուր խնդիրն էր պարզել Հյուսիսա– յին ծովային ուղու առկայությունը: Այդ ջոկատները տարբեր ժամանակներում ղե–