ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՐԱՍՏԱՆԵՆՅ (ծն. և մահ. թթ. անհտ.)» XVII դարի հայ ապա– գրիչ, քահանա: Բնակվել է Բաղեշում, ընտանիքով փոխադրվել է Լվով, 1615-ին քաղաքի հայկ. թաղամասում, հայոց Ս. Աստվածածին եկեղեցու մոտ սարքա– վորել տպարան և 1616-ին տպագրել Սաղ– մոսարան (պահպանված միակ օրինակը Վենետիկի Մխիթարյան մատենադարա– նում է), 1618-ին՝ հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղօթք հասարակաց» աղո– թագիրքը (պահպանված միակ օրինակը Հոլանդիայի Լայդեն քաղաքի համալսա– րանական գրադարանում է), ինչպես նաև մի բժշկարան–աղթարք, որի§ օրինակ չի պահպանվել: Ենթադրվում է, որ 1630-ին Լվովում հրատարակված լեհերեն մի գիրք՝ ուղղված հայերի կաթոլիկացման դեմ, նույնպես տպագրվել է Հ. Ք–ի տպա– րանում: Հ. Ք–ի տպագրական գործունեու– թյունը կարևոր նշանակություն է ունեցել Հարավ–Արևելյան Եվրոպայի հայ բնակ– չության մշակութային կյանքում: «Աղօթք հասարակաց»-ը մեսրոպատառ առաջին տպագիր գիրքն է՝ խոսակցական լեզվով, որպիսին էր այն ժամանակ ղփչաղերենը Լվով– Ստանիսլավի շրջանի հայության մեծ մասի համար (տես Լվովի հայկական տպագրություն): Գրկ. Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմու– թյուն, Ե., 1977: flamKeBHH H., Apmah- CKciH KHHra Ha YKpaHHe b XVII cmneTHH, տես Kmira. UccjieflOBaHHH h MaTepnajiM, c6. 6, M., 1962. Ռ. Իշխանյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՌՆԵՅԻ (մոտ 1290-92, Քռնա – 6.01.1347, Քռնա), ունիթորության տեսաբան և պարագլուխ, թարգմանիչ, քերական: Ավարտել է Գլաձորի համալսարանը, աշակերտել Եսայի Նչեցուն: Վերջինիս հանձնարարությամբ մեկնել է Մարաղա՝ հետամուտ լինելու նշանավոր աստվածաբան Բարդուղիմեոս եպիսկոպոսի վարդապետությանը: 1330-ին Հ. Ք. կաթոլիկ եկեղեցու հայրերի կողմից պաշտոնապես նշանակվել է Երնջակի դոմինիկյանների առաջնորդ՝ դառնալով հայ քարոզող եղբայրների տեսաբանն ու ղեկավարը: Հ. Ք. լատիներենից հայերեն է թարգմանել ծիսական ու իմաստասիրական մի շարք գրքեր, այդ թվում՝ Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հանրագումարի» առանձին բաժիններ: Հ. Ք–ու ինքնուրույն գործերից մեզ են հասել «Առ միաբանեալ եղբայրքս Հայոց» շըրջաբերական թուղթը, որտեղ տրված է Երնջակում միարարական (ունիթոռական) կենտրոն հիմնելու և կաթոլիկ եկեղեցու հետ միաբանելու պատմությունը, և «Համառօտ հաւաքումն յաղագս քերականին» (հրտ. 1977) աշխատությունը, որը նորություն էր հայ քերականագիտության մեջ: Հ. Ք. չէր հետևում Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուեստի» նախորդ հայ մեկնիչներին, նա տալիս էր հայերենի ամբողջական նկարագիրը՝ առավելապես հիմնված լատ. քերականական ավանդների վրա: Խոսքի մեջ բառերի կապակցությունների կառուցվածքի ուսմունքը առաջին անգամ քննված է այս երկում, որը կարելի է համարել հայերենի շարահյուսության առաջին համակարգված դասընթացը: Այն երկար ժամանակ ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ և զգալի ազդեցություն թողել լատինաբան քերականների վրա: Մ. Ավագյան
ՀՈՎՀԱՆՆԵՍՏԱՆ Եղիա (1886-1949), հունգարահայ հրապարակագիր, հայագետ: Իրավաբանության դ–ր: Սովորել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդեոլեո քաղաքում: Հիմնադրել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրագիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունդ, մամուլին: Գրել է հայերեն և հունգ.: Հայագիտության համար արժեքավոր են Հ–ի «Հայաստանի ժողովուրդը» (1934, հունգ.), «Երկրի հայերը հայրենիքի պաշտպանության մեջ» (1940, հունգ.) աշխատությունները: Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը: «Ընտիր էջեր հայ գրականությունից» (1942, հունգ.) երկում շարադրել է հայ գրականության V– XIX դդ. համառոտ պատմությունը: Ս. Քոչանջյան
ՀՈՎՀԱՆՆԻՍԻԿ ԾԱՐԵՑԻ, Հովհաննես Ծարեցի (1560 ՚– մահ. թ. անհտ.), հայ ժամանակագիր: Եղել է Արտազի Ս. Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես Գնունեցուն: Վարդապետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր: Կառուցել է տվել Սյունյաց Սողք գավառի Աղքիլիսա գյուղի Ա. Աստվածածին եկեղեցին: Հ. Ծ–ու ժամանակագրությունն ընդգրկում է 1572-ից մինչև 1600-ի անցքերը: Ուշագրավ տեղեկություններ կան 1578-ին դեպի Անդրկովկաս թուրք, արշավանքի, ասպատակումների, 1579-ի մեծ սովի և համաճարակի, օսմանյան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580–90-ական թթ. ազատագրական պայքարի ևնի մասին: Հ. Ծ. իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբնաև ականատեսը:
Գրկ. Մանր ժամանակագրություններ XIII –XVIII դդ., հ. 2, Ե., 1956, էշ 235 – 255 (կազմ. Վ. Հակոբյան):
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Հարությունի (1849, Թիֆլիս – 14.4.1904, Բաթում), հայ հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ: Փիլ. գիտ. դ–ր: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, Լայպցիգի համալսարանի փիլ. ֆակուլտետի տնտեսագիտական բաժինը: 1879-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկում՝ որպես կառավարիչ: 1879–80-ին Թիֆլիսի հայկ. թատրոնի դիրեկտորն էր, 1880–89-ին՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերության» նախագահը: 1876–81-ին լույս է ընծայել «Փորձ» հանդեսը, 1882–98-ին՝ «Արձագանք» պարբերաթերթը, որի էջերում տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղծանունով: 1886-ին հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմէադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և 2 հատորով գերմ. հրատարակել հայ գրականության ընտիր նմուշները: Մասնակցել է Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Ֆրանց Ֆինկի «Հանդես հայագիտության» 8 ժողովածուների հրատարակությանը: Ֆրանս–ից ու գերմ–ից թարգմանել է պիեսներ, ինչպես նաև ֆրանս. է թարգմանել Րաֆֆու «Իաւս Փուշ» (1902) և «Բիբի Շարաբանի» (1902) վիպակները: Մ. Մխիթարյան–
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Ռուբենի (ծն. 30.05.1908, Թիֆփս), հայ սովետական պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր (1938), պրոֆեսոր (1938), ՀԱՍՀ գիտ. վաստ. գործիչ (1940), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1928): 1931–60-ին մանկավարժական աշխատանք է կատարել Երեվանի համալսարանում (1938-ից նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա գիտ. գծով պրոռեկտոր), ռուս, մանկավարժական ինստ–ում: 1947–53-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտոր, 1949–60-ին՝ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար: 1960-ից, փոքր ընդմիջումով, վարում է ՀԱՍՀ ԳԱ փոխպրեզիդենտի պաշտոնը:
Հ–ի գիտ. ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի պրոբլեմների լուսաբանմանը: Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայնախոր պատրաստությունը հնարավորություն են տվել նրան ստեղծելու Ֆրանս. մեծ հեղափոխության գաղափարախոսության, ուտոպիստ սոցիալիստների հասարակական–քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ: Այդ աշխատությունները գրված են աղբյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հիման վրա: Հ–ի «Կոմունիստական գաղափարները Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին» ուսումնասիրությունը (1966, ռուս.) արժանացել է ՍՍՀՄ ԳԱ Վ. Պ. Վոլգինի անվ. մրցանակի (1974): Հ–ի գիտ. աշխատությունների մյուս շարքը նվիրված է XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին տասնամյակների հայ ազատագրական շարժումներին, հայռուսակա և հարաբերությունների պատմությանը, Անդըրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկրամասի ժողովուրդների շահերին հակասող քաղաքականության և հարակից խընդիրների բացահայտմանը: Հ. մասնակցել է հայ ժողովրդի, ԱՍՀՄ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովետական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծմանը, բազմիցս ներկայացրել սովետական պատմագիտությունը պատմաբանների միջազգային հավաքներում: Պարգեվատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), Հոկտեմբերյան հեղաՓոխության և «Պատվո նշան» (2) շքանշաններով:
Երկ. TeHe3HC o6m;ecTBeHHoro Hfleajia Oypbe, M.–JI., 1939; Hoch4> 3mhh, E., 1945; Poc- CHfl H apMJIHCKOe 0CB060flHTejII>H0e flBHHCeHHe b 80-x ro/jax XVIH cTOJieTHH, E„, 1947; IHapjib Oypi»e, M,, 1958; npHCoeflHHeime 3aicaBKa3hfl