«Էջ:Muratsan, vol. 6.djvu/274»–ի խմբագրումների տարբերություն
Էջի կարգավիճակ | Էջի կարգավիճակ | ||
- | + | Հաստատված | |
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա քույր տված տեղերին։ |
Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա քույր տված տեղերին։ |
||
Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս. |
Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս.Հարության տաճարն է, որ հիմնել է ս.Գրիգոր Լուսավորիչը։ |
||
— Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է,— նկատեց երիտասարդը։ |
— Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է,— նկատեց երիտասարդը։ |
||
Տող 9. | Տող 9. | ||
— Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը։ Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել։ |
— Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը։ Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել։ |
||
— Ո՛վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, |
— Ո՛վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, ո՛նց կբլեր. հազիր էստեղ էլել ա. առել բանացրել են։ |
||
— Այդ հո բարբարոսություն է,— բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով։ |
— Այդ հո բարբարոսություն է,— բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով։ |
||
— Ինչի՞ ա բարբարոսություն, վանքի համար որ խնայողություն են արել, վա՞տ բան ա։ |
|||
— Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ ։ |
— Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ ։ |
||
Տող 19. | Տող 19. | ||
Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը։ |
Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը։ |
||
— Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ |
— Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ քանդիլ տա, տեղը թամըզի (մաքրի),— խոսեց լուսարարը։ |
||
— Ինչո՞ւ,— գրեթե սարսափով հարցրեց երիաասարդը: |
— Ինչո՞ւ,— գրեթե սարսափով հարցրեց երիաասարդը: |
||
Տող 25. | Տող 25. | ||
— Ինքը գիտում ա, կասի,— պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու։ |
— Ինքը գիտում ա, կասի,— պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու։ |
||
— Գիտե՞ս ինչ կպ,— խոսել |
— Գիտե՞ս ինչ կպ,— խոսել սկսավ վանահայրը,— առաջ էստեղ թամուզ էր, շուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեևում։ |
||
276 |
16:45, 28 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ
Այս ամենը երիտասարդի վրա ծանր տպավորություն արին, սակայն նա լուռ էր, լսում էր միայն վանահորը և մեքենաբար նայում նրա քույր տված տեղերին։
Բլրի գագաթին հասնելուց, վանահայրը մատնացույց արավ քառակուսի մի շենքի հազիվ մի կանգուն բարձրությամբ որմերի մնացորդները և հայտնեց, որ դա Սևանի անդրանիկ եկեղեցին, ս.Հարության տաճարն է, որ հիմնել է ս.Գրիգոր Լուսավորիչը։
— Եթե այդպես է, դա մի պատկառելի հնություն է,— նկատեց երիտասարդը։
— Հա՛, հնություն ա,— հաստատեց վանահայրը։
— Հապա ո՞ւր են ավերակի գլխավոր մասերը։ Անկարելի է, որ այդպիսի մի ընդարձակ տաճարից այսքան միայն մնար, մանավանդ որ սա կղզու մեջն է և սրա քարերը չէին կարող շրջակա բնակիչները հափշտակել, տանել։
— Ո՛վ ա գիտում, ո՞ւր ա, հրեն ընդի մառան ա շինվել, փետատուն ա շինվել, ուխտավորի համար օթախներ են շինվել, ուրիշ տեղերից որ քար կրեին, ո՛նց կբլեր. հազիր էստեղ էլել ա. առել բանացրել են։
— Այդ հո բարբարոսություն է,— բացականչեց Կամսարյանը սաստիկ վրդովվելով։
— Ինչի՞ ա բարբարոսություն, վանքի համար որ խնայողություն են արել, վա՞տ բան ա։
— Դա ի՞նչ խնայողություն է, հինավուրց մի տաճարի ավերակը նորոգելու, կամ ինչպես որ կա, սրբությամբ պահպանելու փոխարեն, դուք առնում քանդում եք և ասում, թե դա բարբարոսություն չէ ։
Վանահայրը զարմացած նայում էր երիտասարդին և չէր կարողանում հասկանալ նրա զայրույթի պատճառը։
— Ես հլա ասում եմ, հայր սուրբն էդ մնացածն էլ քանդիլ տա, տեղը թամըզի (մաքրի),— խոսեց լուսարարը։
— Ինչո՞ւ,— գրեթե սարսափով հարցրեց երիաասարդը:
— Ինքը գիտում ա, կասի,— պատասխանեց վարդապետը, ձեռնհաս չհամարելով իրեն բացատրություն տալու։
— Գիտե՞ս ինչ կպ,— խոսել սկսավ վանահայրը,— առաջ էստեղ թամուզ էր, շուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեևում։