Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Դարդ մի՛ անի
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքըդ դիվաց չըտեսնէ.
Ա՛չք խաւրի, ա՛նգաճ խուլանայ՝ էրեսըդ թաց չըտեսնէ:
Վո՛ւնց արեգագըն շուղքըն տայ, վո՛ւնց լուսինըն լուս անէ.
Ա՛վալ քու տեսնողըն միռնի՝ քիզ գըլխիբաց չըտեսնէ:
Դուն գըլուխըդ մահի կու տաս, յիս էլ քիզիդ կու միռնիմ.
Միր էդնէն թամամ աշխարհըս սով քաշէ՝ հաց չըտեսնէ:
Թէվուր չըգամ ու չըտեսնիմ, հազար բաբաթ բան կ՚օսիս.
Քա՛շկա մարդ վո՛ւնց գայ, վո՛ւնց խօսի, վո՛ւնց քի տըխրած չըտեսնէ:
Աստուձու բերնէմէն առնիս մըխիթարիչ Սուրբ Հոգին.
Է՛լ վաղ միռնի Սայաթ-Նովեն՝ ճիդըդ գըցած չըտեսնէ:
Էսպէս դիվանի, լաւ տիղ ասած, վո՛ւրն գրոց հայերէն տառ է, վո՛ւրն վրաց. թուրքերէն էլ ուզում էի հետն խառնել, համա չխառնեցի:
|
թարգմանություն
Դարդ մի՛ անի
Դարդ մի՛ անի, ջա՛ն ու ջի՛գար, միտքդ դիվաց[1] չտեսնի.
Ա՛չք խավարի, ունկ խլանա՝ երեսդ թաց չտեսնի:
Ո՛չ արեգակը ճաճանչ տա, ո՛չ լուսինը լույս անի.
Նախ թող քո տեսնողը մեռնի՝ քեզ գլխաբաց չտեսնի:
Դու գլուխդ մահի կտաս, ես էլ քեզ հետ կմեռնեմ.
Մեզնից հետո ողջ աշխարհը սով քաշի՝ հաց չտեսնի:
Թե որ չգամ ու չտեսնեմ, հազար տեսակ բան կասես.
Երնեկ մարդ ո՛չ գա, ո՛չ խոսի, ո՛չ քեզ տխրած չտեսնի:
Աստըծո բերանից առնես մխիթարիչ Սուրբ Հոգին.
Է՛լ վաղ մեռնի Սայաթ-Նովեն՝ վիզդ ծռած չտեսնի:
Ձեռագիր դավթարի երկու դիվանի խաղերից մեկն է: Գրված է հայերեն եւ վրացերեն խառը տառերով:
|
- ↑ Դիվաց — դեվերին, փխբ. իմաստով՝ չարիք: