Jump to content

Երկու արշավանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու արշավանք
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 190
տ. ― էջ 421, ծ. ― էջ 571

ԵՐԿՈՒ ԱՐՇԱՎԱՆՔ



Հանդես էր կազմել Հերովդես արքան
<1 անընթ.> հովտում։
[Եվ թռչում էր նա] նժույգը հեծած թագակիր,
                                      գոչում,
[ձայն էր] տալիս․
5 և [գոչում էր նա]... ձայնով—
— Լսի՛ր, լեգեոն, Կեսարի ծառա,
աստվածային նորա հրամանով
արձակում եմ քեզ ազգերի վրա։
Գնացեք, ինչպես [հզոր] առյուծներ,
10 ուր... ոչխար անարգ հոտի մեջ,
ջարդեցեք և մանուկ, և ծեր։
Եվ թող Հռովմի փառք հավերժական
[փայլի] [սարսափով], տիրի արևի ելքից
                                մինչև մուտ...
Գոչում էր այսպես Հերովդես արքան։

15 Դուք մի՛ խռովեք, և թող ձեր հոգուն
չըտիրեն բնավ երկյուղ ու կասկած,
Տալիս եմ ահա ձեզ խաղաղություն,
որ չի ճանաչել աշխարհքը [երբեք]։
Ժամանակն հասավ—շուտով ես կերթամ,
20 Աշխարհքն այլևս տեսնելու չէ ինձ,
բայց դուք կըտեսնեք—մինչև [հավիտյան,]
ես չեմ բաժանվիլ երբեք ձեզանից։
Այժըմ գնացեք <1 անընթ․> ազգերին,
ասացեք ինչ որ հայտնեցի ես ձեզ,
25 իր անձի պես սիրել ընկերին...
Ուղարկում եմ ձեզ աստծո անունով,
Ինչպես հեզ գառներ գազանների մեջ,
Նրանք ձեզ կատեն, կըսպանեն մարմնով,
բայց հոգի եք դուք և չըկա ձեզ վերջ...

1890-ական թվականներ