Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Նահատակաց մերոց կայան,
Ուր Հայկ, Արամ և Արմենակ
Տիեզերասաստ որոտային[1]
Յաղիական շրջանափակ,
Թագաւորաց տիպ և պատկեր
Պարոյր, Տրդատ և Վաղարշակ
Որոց գործոց անհամեմատ
Չիք դեռ[2] սահման, չի՛ք օրինակ
Նախանձաւորքն այն հայրենեաց,[3]
10 Վարդան, Արսէն և Հմայեակ,[4]
Սուրբ նահատակք, այն երկնաթռիչ
Փառք և պսակ մեր իշխանաց։
Իմաստնալից դարուց հանդէս,
Մերոց նախնի սուրբ թարգմանչաց,
Իսահակայ և Մեսրոբայ,
Եվ Մովսիսի և այլոց բազմաց

  1. յոխորտային
  2. ինչ
  3. մեր այն իշխանաց Վարդան
  4. գլուխ պարծանաց մեր հայրենեաց