Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զծաղիկ կենացդ փունջ ոսկեձոյլ՝ վերնոյն նուիրել յանմա նշան։
Հայաստանեայց դաշտք և լերինք դեռ զերկնաթռիչ ձերդ մրմունջ.
Փոփոխ առ փոխ հեկեկելով տան լսողաց լուռ անմռունչ.
Ուր ծարաւոյ սովոյ մահուն խոնջանք զկուրծս ձեր մաշեցին,
Այն զի վերինն՝ ձեզ շահեսցի լինիլ անմահ ընդ երկնապարուց։
Զերգոց քնար ի ձեռս առեալ տամ զիմ տաւղի լալակական.
70 Զտառապանս որպէս ղջանս Ձեր հարկանել՝ յիմ լար անբան
Թող Հերքիւլիս և Հերակլէս՝ շուարեսցին ընդ իւրեանց հիդրայ.
Այլ ձեր մրցան գեր անցանէ գեր քաջութեամբ քան զնոցայն։

ԱՂԵՐՍ.



Շնորհածիր դուստր արդարութեան չքնաղ Մուզայդ դու նաղաբան,
Որ ամբարձեր զնա յայն կայան՝ ուր մեծացն յարկ բնակութեան.
Դու մերձեցո՛ ի սիրտս իմ լոյս զարփին այն ջինջ առաւօտեան,
Ինձ դիմագրել կենդանապէս հարի՞ց և տալ ղնշմար՝ դեղոյ նորայն:
Ընդ անձուկ շաւիղս յաւիտենին՝ յոր ճեմելով նա վերանայ.
Անհպելի, ոչ տեսոլթեան և ո՛չ մտացն նա մերձենայ.
Դու ճանաչես՝ զայն քաջ հերոս դու զնորայն առ այս շնորհ.
80 Կարես բերել ինձ և զիմ փոյթ յառաջ տանել ի սէր նորայ.
Առաւօտեան փայղփիւն աստեղ որ ի յեթերս երկնից մայրեաց.
Ճեմէ։ Ընդ առաջ ել գեղերգել զնորայն պսակ անմահ դաբնեաց.
Զի շուք առցէ Առաքինութիւն որ զնա փափուկ՝ ձեռօք ընծայ.
Ողջ անարատ Հօրն վերին ետ պատարագ[1]
Նա որ զնա յայնժամ գրկէր՝ մինչ թարմ մանուկն ի գիրկս մօր
Դեռ սնանիւր «գգուէր» ասէ: Իմ եզիցիս՝ նուէր դու նոր։
Անդ ընկալաւ և սիրն քաղցր յաջս իւր գողտրիկ եդեալ զնա.
Նուէր ածել սիրոյ վերին յաւիտենին զամբիծ մանուկն Վարդան աղուոր։
Նա դեռ տղայ բորբոքեցալ ածել պարիսպ ղՀայրենեօք.
90 Անձնանուիր ճիգ ամբարձեալ զնա նորոդել կրկին փառօք.
Ի ցոլանալ նորա յերկնից յայս ճգնութիւն սաղմոսելով.
Սիրն զիւր մուզայ անմեղութիւն ետ գեղգեղել զնորայն գով,
Զզէնս կայծակամբք վառեալ կազմեալ անշէջ լուսով՝ յաւիտենին,
Ի պատենին լխպոր ամաց ել պաշտպանել ղՀայրենին.
Սուրբ հաւատով սիրով յուսով նա պսակեաց զիւր յաղթանակ.
Նա՝ որ է վարդ Հայաստանի յայս աշխարհի որպէս յերկին։
Դու ինձ սիրոյ մայր գթության ասիր նա առ սիրն հայրենեաց.
Առից զքեզ մտից ահա ի հանդիս լուսոյ հօրն փառաց.
Դու ինձ հրեշտակ պաշտպան ուխտի ի յել և էջս ի մոց կենաց.
100 Իսկ դու ինձ հարսն դուստր քնքուշ Հայաստանեայց իմ փրկութեան։
Տարերք համայն ի կիըս եկեալ լային զվիճակ Հայաստանի
Տիւք գիշերոյ փոխանակեալ խաւար սփռիր՝ ի մերս գնդի.
Սուգ զգեցան սուրբ դղերիկոսք սուգ անսփոփ ի յաւիտեան.
Սուգ զգեցան ուխտի մանկունք անմեղ հօտինն Քրիստոսի։
          Ի սուրբ հաւատոյ ո՛չ մեկնեսցէ զմեզ.
          Ո՛չ սրոյ խողխողումն ոչ հուր բոցակէզ։

  1. տող չավարտված