Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ի 1836 ՅՈԻԼԻՍԻ 27 ԵԼԱՆԵՄ ԿԱՆՈՒԽ ԸՆԴ ԱՌԱԻՕՏՆ ԼՈՂԱՆԱԼ Ի ԳԵՏՆ,
ԱՍՏ ՊԱՏԱՀԻ ԻՆՁ, ՕՐԻՈՐԴ ՄԻ։ ԹԻՖԼԻԶ։



1 Նոր էր բացվել առաւօտեան արևին աչք ծիծաղագին
Սարերք և ձորք նոր զարթնէին ի խոր քնոյ գիշերային,
Հովն հանդարտ մեղմիկ թևովք փչի[1] երեսս լռիկ դաշտին.
Ժպտի, խաղայ, ընդ ալեաց գետոյն կենդանագործ շողք երկնային

Աղջիկն համեստ, դեռահասակ գայ գետի ղրաղն ամոթով,
Առաջ հայի յիւր շորեքկոյս ի տեսօղաց կասկածելով
Ապա ուղղեալ դէպ ի յերկինս, ուր անմեղիցն սրբոցն ժողով,
Պատկառանօք աղօթս առնէ զիւր սիրտ նոցա հաղորդելով։

Իբրև հրեշտակ նա աստ կացեալ երեսք նորա լուսափայլուն
10 Եւ աչք նորայ քաղցրահայեաց լուացեալ ի շողս արևուն,
Արտասուք ջերմ ցօղանման թափին ընդ թուշն այն վարդագոյն,
Ուր դեռ փայլի արփիատիպ, երկնահամբոյրն անմեղութիւն։

Խոնարհի ի գետն լուանալ զեբեսս և զձեռս մաքուր իւր ձիւնափայ
Եւ գետոյն ջուրք ծածանին աստ՝ յանմեղ դիմացն պատկառեալ։
Մինչ անկասկաւծ նա զիւր երես սրբէ զեբկիւղ զահ մոռացեալ,
Բանայ աստէն քնքուշ շորշոփ զեփիւռին զլանջն լուսածաւալ։

Սիրտ իմ զմայլեալ յայս տեսարան, ի թագստի կա կաթօգին
Անակնթարթ ի նա դիտեալ հայիմ օրհնեմ զայն շնորհածին
Շունչն՝ որ եհեղ յայս անցաւոր, դիւրաթառամ յայս հողածին
20 Զայնքան բարիս վայելչական, զայս երկնամասն հրաշագին։

Յանկարծ հային աչք նորա ցիս, սարսափ ըմբռնէ զոտս նորա,
Սա մի փախչիլ, ջանայ թագչիլ, զի մի եղէց նմա ներկայ.
Հուր բարկութեան վառին ի դէմս, զի նա զիս մերժէ և հեռանայ.
Եւ ի բացուստ զայրագին նա սաստ, վրէժ ինձ խոստանայ։

Միթէ յայն սիրտ երկնանուէր կարէ անել զթոյն[2] դառնութեան,
Միթէ պատկեր քեզ նմանակից՝ այսքան բեբէ ի քեզ զզուանս,

  1. խաղայ
  2. Բնագրում թիւն