Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

230 Բերան քցեցին, ատամի տակին
Հուփ տվին, ծամեցին, միսը թռցրին,
Որ կատու դառած՝ ձեռները քցեց՝
Որ իրան հանեն, աղաչանք արեց։
Դուս էկավ՝ թե չէ՝ էլ ասլան դառավ
Քարերով ընկավ, քոլերով ընկավ.
Որ նրանց կերածն քթներիցն հանի,
Նրանց բոլոր տանի, պոլիցեն ածի։
Սատանի աչքը պետք է քոռանար,
Որ էսպես վախտին բանի[1] մեջ չգար։
240 Քոռաղադինա՝ մեկ պղնձով նաֆթ
Բերել էին՝ որ տկերը կալնին,
Որ գինին չտանին։
Խելոք գինեգիժն հենց ֆռսանդ ճարեց,
Մեկ էլ իր ձեռը որ չի՛ բարձրացրեց,
Ճղղաց, թրպրտաց նաֆթի պղինձն ընկավ,
Դու լավ կիմանաս, ինչ գլխին[2] էկավ։
Նաֆթը դաղած էր ու կրակի վրա.
Վա՜յ նրա օրին, դուշմանիդ չգա։
Գլխի վրա էր նա մեջը ընկել.
250 Ոտները դարիդուս ցցվել, մնացել։
Ձենը կտրվել, շունչը պապանձվել։
էլի մեր նաչար բարի վրաստանցիք
Ոտիցը բռնեցին, նրան դուս քաշեցին,
Ջուր քցեցին, երեսը լվացին,
Գնացին դեղ բերեն, կամ հեքիմ կանչեն,
էլի իմաստունն՝ որ ափալթափալ
Հենց մեկ շունչ քաշեց ու քիչ դինջացավ,
Թաքրար քար, փետի նա վրա պրծավ։
Էրված, խորովված ձեռներովն սկսեց,
260 Որ մեր անաստված նաֆթի պղինձը
Նրանց գլխին քցի նրանց փոթոթի։
Սատանին նալաթ՝ պղինձն իր գլխին
Շուռ էկավ, էրեց նրան, զարկեց գետնին։
Զեռը չորս կողմը քոռըքոռ ածելիս,
Բարերը պոկելիս, դոշին խփելիս՝
Որդիանց որդեղ մեկ հաղարփեշա
Նրա ձեռն ընկավ քոռագադինա։
Հենց իմացավ թե էս դարանչա ա,
Դոշին որ չդրեց՝ աստված կանչելով,
270 Իսկույն մեկ քանի հոգի ձեն տալով.
Մեկը սապոժնիկ, մյուսը կալբասնիկ,
Մյուսը պորտնոյ, մեկը տրաքտիրշչիկ,

  1. հեչ
  2. նրա