Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քոթուկ-ոտներով, ջվալ[1] բերանով,
Տեփուր-երեսով, ճարխալ-թշերով,
Զուռնա-քթերով, բհիր-ձեռներով,
Տրուբկա քաշելով ու բոչկա-փորով,
Լորի ու չափար, դռները քանդելով,
Վրա թափերին, ռխները ցրվելով,
Գինւու, արաղի, կպրի փիս հոտով
280 Ուզում էին՝ որ հենց սոված փորով
Մեր խեղճ վրաստանցոցն բիրադի ուտեն,
Իրանց հունարը նրանց վրա փորձեն,
Ահա մեր խալխի մուշտու հունարը
Դեռ չէին տեսել, որ իրանց ձեռը
Թոխմախ-գլխներով բալի տակ չքցեն։
Հենց պլտոլխները լցրին ուշունցով,
Դուռակ ու շելմա էկան ձեն տալով,
Մեր հայի մուշտին, վըրացու քացին
էնպես թունդ դիպավ նրանց գլխին, փորին,
290 Որ ամեն մեկը հազար տեղ չոքեց
Թխկաց, զրխկաց, հազաց ու պարկեց.
Մեկ կողմը շապկեն, մյուսը տրուպկեն
Ցխումն թավալ տվին, տերները կորցրին։
Նրանք էլ իրանց տլոտ ֆրակով,
Հազար տեղ ցխին պաչ արին սիրով.
Ուզեցան մեկ էլ քոռ հւավի նման
Գլուխ վերցրնեն, իրանց գլուխը լան.
Բազմանչիք կետով, թիով, դագանակով
Վրա հասան՝ որ նրանց ցխոտ բահերով
300 Գլխները ջարդեն, նահատակ անեն.
Բայց մեր խալխի սիրտն կակող ըլելով,
Նրանց եդ կանգնացրին, վրա թափեցին,
Փիլիսոփեքին ցխից հանեցին.
Գլխները սրբեցին, երեսները լվացին,
էլ ձեն տալ նրանք հեչ կարող էին։
Սուս ու փուս իրանց զատերը կիտեցին,
Ուզում էին՝ որ քաշվեն, պրծնեն.
Բայց մեր սուփրի համն՝ ղուշն էլ անց կենա,
Որ չտեսնի, մեր սրտումն շատ դարդ կմնա։
310 Մեր ղոչաղ տղերքն իրանց դուշմանին
Գանչեցին, սուփրի գլխին նստացրին.
Իրանք քեֆ արին, նրանց քեֆ շհանց տվին։
Հենց հազարփեշեն որ մեջ չըբերին,
Մատաղ դառի պես մեր եվրոպացի՛ս
Առավ՝ մուրազով պաչեց, դրեց բերնին։
«Սուրբ հազարփեշա՝ զորությունդ շատ ա.

  1. խաբար