Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր բալն, մեր կոնցերտն, մեր տանցն ո՛չինչ ա։
Ով Կախեթու սուրբ բաժակի համն,
Ռմբու, տկճորի ու կպրի ջուքամն
320 Չի տեսել, նա հեչ մարդի հեսաբում
Չի՛ ըլիլ բնավ բոլոր աշխարքումն։
Քնելիս , զարթնելիս՝ թե ժամ գնալիս,
Ընչանք քո համը չառնենք, չխմենք,
Թող աստուծո մոտը սևերես մտնենք։
Մեկ միրկիտանի դուքան տեսնելիս,
Մեկ պուճախում կպրի հոտը առնելիս՝
Փող էլ չունենանք, գլխներս ծախենք,
Գլուխն մերը չըլի, սերթուկն գրավ դնենք,
Մտնենք քո տաճարն, ռումբիդ համբուրենք.
330 Շատ անգամ մոտիդ վեր ընկնինք, քնենք։
Թո՛ղ վրաստանցին քեզ կպրում ածի,
Քեզ անլվա ոտով կոխի, կխչորի.
Քեզ ճաշտկելիս՝ էլ գլուխը ձեռին
Ման գա, չշշմի քո քաղցր հոտով.
Հինգ թունգի խմի, բեղերն սրբելով՝
էլի դուս գա լուրջ ու պարծենալով
Հազար տեղ ասի. «էս օր խմեցի
Հինգ թունգի, կուզեմ բայց խմեմ էլի.
Ինձ համար գինին, Քռի ջուրն մեկ ա,
340 Ինձ համար որ նա կրակ էլ դառնա,
էլի չի՛ կարող մեկ խեր, կամ շառ տա,
Հազար էլ խմեմ, էլի կորցնիլ չեմ
Իմ ուշս ու խելքս, իմ բանս կանեմ։
Էլի տկճորը մոտիս կունենամ,
Քեֆ կանեմ ու իմ հոգսը կը հոգամ»։
«Չէ՝, սուրբ ռումբի՝ սուրբ հազարփեշա,
Սեր համն առնողը պետք է քնած մնա։
Հազար օր բարձից գլուխ չվերցնի,
Ձեր էշխին, քեֆին նա մատաղ ըլի.
350 Ցխումն էլ ընկնի, ձնումն էլ թաղվի,
էլի ձեր էշխը, ձեր սէրն ու հրաշքը
Սիտքր բերելիս՝ երազով ընկնի,
Գնա երկինքը, յերկիրը եդ գա.
Ձեր արևի ձենն ածի ու խնդա։
Օրթում էլ ուտի, ձեր գլխովն երդվի,
Դեռ հաց չկերած, ձեր անունն հիշի,
Ձեզ փորը ածի, որ բանն հաջողի»։
Էս ա, որ հմիկ մեր ամեն բանը
Փոխվել ա, ամա մեր գինու ջանը
360 Դեռ կպրում մնում, զոռը բանացնում.
Որ հազարփեշա ու տկճոր, կուլա