Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլի մնացել են էնպես միշտ թազա։
Ով ասես՝ մեզ միշտ հարբա է դալիս,
Մեր ռմբու ձենը հենց իմանալիս,
Բարեկամ դառնում, մեզ ախպեր ըլում,
Մեզ պատիվ տալիս, մեզ քոմակ անում։
Ասացե՛ք տղերք՝ դուք ալլահվերդի,
Յաղջի օլ, ուռա, կամ զդրավի.
Բոն ժուրն, գուտն տաղն բանի պետքը չի՛.
370 Աստված՝ օր, արև ռմբու ջինողին,
Աստված մեր հազարփեշի սարքողին
Մինը հազար անի, գերեզմանն օրհնի։
Օրա մեռած հոգին միշտ լուսավորի՛.
Ու մեզ էլ պահի, որ մեր Կախեթու
Բաժակի ղադրը միշտ իմանանք, ու
Միշտ հազար բերնով, ու հազար ձեռութ
Հազար փեշեն բռնած՝ հազար օր ասենք
Աստված Նախեթը շեն պահի, հաստատ.
Նա է մեզ տալիս ուրախ սիրտ, զվաթ։
380 Աստված նրա բունյաթն միշտ հազար տարի
Ղայիմ, ղազը մի անպակաս անի։
Հազար ձեռով մեզ հազար փորձանքից,
Հազար շառից, շռից մեզ ազատ պահի։
Տղե՚րք՝ ձեր մինը միշտ հազար ըլի։
Ուտենք, քեֆ անենք, հո հազար տարի
Մենք չենք ապրելու էս փուչ աշխարքումն։
Սաղ ըլիք, ուրախ՝ հավասարական.
Մեր մեռած ու սազ ըմբրով կշտանան։