Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Աչքի լույս[1] ջան դարդ[2] մի անիլ
Խաչ[3] կճարես, փառք աստուծո,
Ի՞նչդ ա պակաս, աստուծո օրը
Ռումբին լիքը տանդ ա ըլում.[4]
Խանի խարաբ, ի՞նշ ես ուռչում,
Լեյպցիղ, Լոնդոն ման ես եկել,
Ալվան բաներ շատը տեսել[5]
Կուպեցություն չէիր ուզում,
Խաչ ու չնի հետը ընկնում,
10 էսօր, էքուց փոշտը կգա,
Մուրազդ կառնիս, տո քեֆ արա՜ .
Տպած գրքերդ դասթա, դասթա
Ցեց, մկներին դառել են փայ.[6]
Մկներն են քո անունդ օրհնում,
Ում փող տվիր, վրեղ ծիծաղում.
Աչքի լույս[7] ջան շատ մի ուռչիլ,
Իմաստուն ես, շատ մի փքվիլ,
Շատ էլ որ դու հենց հաստանաս,
Փորիդ, քիսիդ զարար կտաս,
20 Դու որ չըլիս, էլ ի՞նչ կանենք,
Քեզ չունենանք, էլ ո՞ւմ սիրենք.
Մեր մեջլիսի վարդը դու ես,
Մեր քաղաքի փառքը դու ես,
Ասենք գրքի հոտ ես առել,
Փիլիսոփա, վարպետ դառել,
Չէ՛ էլի մեր քաղաքի ճուտն ես,
Մենք լավ գիտենք, ի՞նչ պտուղ ես.
Կարդացողից դու հեռու կա՛ց,
Քոնն ա գազր, դուքանդ բա՛ց,
30 Կապեկները դու կուլ տալով՝
Մարդ ես դառել տանով, տեղով,

  1. Գաբրիել
  2. նազ
  3. խաչդ
  4. հազար գիրքա տանդ ապրում
  5. սիրուն աղջիկերք շատ ճիտ արել
  6. են ախ արել փայ
  7. Գաբրիել