Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿ ՀԱԽՎԵՐՄԱԶԻՆ

Աղա

Ես տեսնում եմ, որ թեկուզ իմ գիրը ձեզ համար, թեկուզ Կավկասի քամին։ Ո՛չ պատասխան կա, ոչ կատարումն։ Ափսոս իմ ժամանակին, ափսոս իմ բերնին, որ նհախ տեղը բանում եմ։ Էլ փողի հեսաբի մասին չեմ գրում էս անգամ, ներեցեք մեկ երկու խոսք էլ ասեմ, հետո էգուց, էլօր որ գնամ, ո՛չ դու կարծես քո մտքումը, թե ես հիմար էի, բան չէի հասկանում, ոչ իմ սրտումը դարդ մնա, թե խոսքն ընկած տեղը՝ չասեցի։ Դու մի կարծիր, թե որ ես քեզ նման շատ փող չունիմ, էն ա աչքս ծակ՝ որ խաբեբայությունով այլոց փողն ուտեմ։ Իմ միսն ուտիլ ինձ համար լավ է, քանց էդ բանը։ Աղքատ եմ էկել աշխարհ, աղքատ էլ կէրթամ, ամա հարամ բան ոչ բռնել եմ մինչև էսօր, ո՛չ էլ կբռնեմ։ Ես քո, կամ այլոց մեկ քանի մուռտառ մանեթի խաթեր՝ իմ պատիվը, իմ խոսքը գետնովը չեմ տալ, լավ իմանաք։ Էստով չորս անգամ է, որ դուք իմ դառն աշխատանքով դատած փողը կտրում էք։ Հայտնի բան է, ոչ թուր ունեմ, ոչ թամասուկ, որ իրավունք գտնեմ։ Ես կցանկանայի, որ դուք մի աղքատ մարդ էիք եղել ու ձեր որդու պես շնորհալի աննման որդի ունեցել, ես նրան անփող ուսուցանեի, որ իմանայիք, թե իմ դարդը փողը չի, այլ մարդի մարդատեղ չքցելն է։ Մեկ օտար ազգ որ էլել էի, էս չէիք անիլ։ Ավալի սֆթա որ մեծ որդուդ ինձ տվիր, խոստացար տարին ութ թուման։ Տարի ու կես անց կացավ, փոքր որդիդ էլ բերիր, կես տարի էլ նա էր ինձ մոտ, հետո բոլորի համար վեց թուման տվիր։ Էլ փողի համար չէր, Հ-ին մեկ անգամ դուս արի, չունքի կես տարին լրանում էր, փողն ուզելով բերանս հոտեց։ Վերջը էլի որ կրկին նա ինձ մոտ մտավ, սեպտեմբերին էր, չունքի գրած ունեի, երկու տրետի փողը կարգին տվիր— հետո ասեցիք, թե մեր վադեն նոյեմբերին է սկսվում։ Հիմիկ նոյեմբերին ու դեկտեմբերին եմ ուզում, ասում եք տվել եմ։ Հապա էս օխտը ամսվա հախիցը չխոսանք, որ մեկ կոպեկ չեմ ստացել։ Էդ կնշանակի, որ ես սուտ եմ ասում, քո փողն ուզում եմ ուտիլ։ Թե էսպես ըլի, անեծք տալը պառավի գործ է, բայց որ մարդի ճարը կտրվում է, սրտի դարդը անեծքով է դուս բերում։ Թե ես եմ սուտ ասում, Աստված էն միակ որդուս խերն չտա, նրանից դարդակ մնամ, թե չէ պ. Ամենաբարին արարիչը էս աղքատ վարժապետիս զրկանքը էնպես՝ քո առաջդ բերի, որ քանի մտածես, էնքան ցավիս ու էրվիս... մարդ Աստուծո՝ ասենք դատաստան, օրենք խղճմտանք քեզ չեն ներգործում։ Որդվոց, զավակի տեր ես, ախր նրանց էլա խեղճ արի, ինձ որ էդ ես անում, որ աչքի լիս ու կյանք եմ փչացրել, բաս ուրիշին ի՞նչ չես անիլ։ Էդպես մեր հեսաբը պրծանք, քեզ բաշխեցի բոլորն էլ, որ դհա հարստանաս։ Բայց արդարություն, անմեղությունն իրանց վրեժը կառնեն՝ Աղա, լավ իմացած ըլիք։ Մենակ դուք չեք էս քաղաքումը իմ հախը կտրել, բոլորն էլ՝ ես ճամբի օրհնությունը կտամ իմ սրտումս, քանի շունչ ունեմ, որ ինձանից փող կտրողը իր կյանքիցն ու տանիցը չխերվի, զավակին չեմ ասիլ, չունքի անմեղ զավակը ի՞նչ գյունահ ունի։

Ուզեցա էս գիրը, ինչպես առաջ, փակեմ ու էնպես ուղարկեմ քեզ մոտ, սատանի աչքը քոռանա, մոռացա կարելի ա ղերիցս վեր ընկնի, ուրիշ մարդ