Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց
Անտօն սուրբ Վեհի ընտրելոյ յազանց
Ի յեռանդ տապոյ սրտի և մտաց
Ձօնեսցի համբոյր ջերմ կարօտանաց։

Ի ձերոց ստիպիմ շանից բաղձանաց
Ո՞վ դուք երկրագործք պատկեր արութեանց[1]
Հերկել զիմ երկիր խոպան ի մտաց
Եւ քաղել զհասկն իմաստից շնորհաց։

Արդ իղձ ձեր սրտի երկասիրութեանց
10 Զարթնուլ ինձ կոչէ ի խոր թմրութեանց
Թափել զվաստակս քրտանց հոսանաց
Եվ լնուլ զտուն իմոյս համբարաց։

Եւ դու ո՞վ քնար հոգւոյս իմ մատանց
Զարթիր նարդենիս ի քնոյ մեղաց
Հրճուիր յայս սեղան նորահամ խորտկաց
Շարժելով զլար նոր եղանակաց։

Կարծր սառնամանիք ձմեռան էանց
Բարձաւ զօրութիւն սառնապատ միգաց
Ահա ի հովիտ մտաց քոյդ ծաղկանց
20 Մակաղեալ հանգչին մաքուր հօտք խաշանց։

Ահա նոր գարուն նոր հոտաբեր ծաղկանց
Ի վայելչութիւն մանկական դաշտաց
Յօրինող շուշանաց վարդից գեղազանց
Մեղմաձայն հողմովք հնչեալ ի բարձանց։

Ընդ յորում գեղգեղեն երամք աղաւնեաց
Ճախրելով յանցուկս ծառախիտ վայրեաց
Փնջեալ հաւաքեն զծաղիկս շնորհաց
Կապելոմ պսակ ի գլուխս իւրեանց։


18

  1. Ի վեր անդր վասն այն նշանակեցաք զերկրագործս, իբր զի նոցէն աշխատանաց նմանակերպիլ: