Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աստանօր երգմունք զգօն սոխակաց
30 Տարածեալ հնչեն յանտառս լերանց
Տալով զզուարճ նորահաս մայրեաց
Յանկուցեալ զնոսա ի երգս իւրեանց։

Աստէն նոր հոսին գետք քաղցր բերմանց
Վտակ առ վտակ կուտակմամբ բարեաց
Որք արբուցանեն զերեսս մարգաց
Առնելով զնոսա խրախարան բարեաց։

Ընդ այս դար բարելի անհաս ի մտաց
Բանան բաբախմունք բանաւոր ծիծռանց
Ձայնակիցք եղեալք երգոց տատրակաց
40 Հրճուին ոստոստ<մ>ամբ ի տես շուշանաց:

Քաղցրագին աշունս նոր ժամանակաց
Եկեալ հրաշացաւ լի պտղով բարեաց
Պատրաստեալ հնձան ըստ իւր տարփանաց
Ի ճմլել զողկոյզ սակս տրտմեալ անձանց։

Այս լուսին պայծառ գերագոյն փառաց
Վանիչ խաւարաց մթալից մշտաց
Վառեալ զգումարս պարուց աստեղաց
Փայլի ի յերկինս իմաստից շնորհաց։

Զուարթ այս դրախտ լի բարեօք մրգաց,
50 Հոսէ զգետ շնորհաց զետ քառեակ դիմաց
Յորում փայլփայլին ցոլմունք հրաշ ականց
Որք են հազուագիւտք ամենից մտաց։

Այս հողմ քաղցրագին երկնից բարութեանց
Հալածեաց զխաւար թխպագին մթաց
Բողբոջեալ բուսոյց զփունջս ծաղկանց
Կազմեալ զպսակ ի գլուխ իմ կապեաց։

Այս ցօղ յոյժ համեղ միշտ երկնախաղաց
Տեղաց ի պարտէզ իմ անբեր մտաց
Ի հասուցանել զարգասիս շնորհաց
60 Առ ի վայելումս մերային ազանց։

Ահա ճոխահրաշ փայլուն նոր երկին
Պանծայ պերճութեամբ փայլեալ զիւր արփին
Ուստի և դու իսկ անձն իմ անդստին[1]
Սերտ սիրով վառեալ մատիր ի զննին։

  1. Բնագրում՝ անդոստին: