Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարդս ընկել թերան–թերաս.
Գիշեր, ցերեկ սուք, շիվան
Հանս առել են, ինձ մաշում.
Ոչ լեզու մնաց, ոչ բերան։

Գլուխս քցել եմ քարեքար,
Ոչ տեր ունեմ ոչ հավար.
Ախ մեկ ցավիս հասնես,
Սիրտս մկամ քար է քար։

Թէ տաս էլ ինձ թրի բերնին,
էլ քո ղուլն եմ, քո գերին.
Հոգիս քեզ մոտ հո կըլի,
Մեռնեմ էդ քո սուրբ բերնին։

Քամու ձեռին տարուբեր
Սլում են ծառն ու ծաղկներ.
Սիրտս որ չի դինջանում,
Հա կաց գլուխդ տախ ու բե՛ր։

Ձեն տաս, չի՛ լսիլ քեզ կարաս,
Թե լիքն ա մեջն, ձեռ չտաս.
Դարդակին դարդդ էլ ասես,
Նա չի իմանալ, ի՞նչ կարաս։

Երեսն կակող ա, երես,
Քար չի, որ թրի դեմ անես
Ինչ խոսք ունես, ինձ ասա,
Չանես ուրշին ինձ երես։

Վատաբախտ եմ, վատաբախտն
Ոչ օր ունի, ոչ մեկ բախտ.
Ինչ ես ցավում աղքատի օրը
Սև ա, վատ ա թախտն:

Սևերես եմ, սևերես,
Տեղն ա, ինչ որ ինձ ասես,
Ո՞ւր քեզ իմ դարդն ասեցի,
Որ ինձ մաշես, սևերես:

էսօր գնացինք թանջարի,
Ռաստ էկանք ջրի, սարի.
Դարդակ ման գալն պետքը չի,
Խելք ունես, մեկ բան ճարի: