Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրբեցեք ձեր արտասունքը,
30 Ազի՛զ ծնողք՝ քա՛ղցր բարեկամը.
Թո՛ղ սարն առնի ձեր ցավն ու սուքը.
Մաքիդ պահե՛ք, մեզ չմոռանաք։

Թե գնացողի, թե մնացողի
Ասենք սիրութ մնա՛ք բարով.
Տանք ու առնենք մենք դոշ դոշի
Վերջի համբույրն անուշ սրտով։

Ինչ սար, ձոր էլ որ մեզ ծածկեն.
Մեզ իրարից խլեն, զրկեն,
Թե աչքներս էլ իրար չտեսնի,
40 Սիրտը մեր ս՛երն հաստա՛տ կպահի։

Առնե՛նք թասը, տանք ձեռ ձեռի,
Խմե՛նք ճամփի սալամաթին։
[1]Ո՞վ ա խաբար, թե որ վախտի
Մեկ էլ ռաստ կգանք մենք էս սհաթին։

Մնաք բարութ ազի՛զ սարեր.
Կանա՛չ ձորեր, քաղցր դաշտեր.
Լավ բախտավոր գլուխ պտի,
Մեկ էլ ետ գա ձեզ ախ՝ տեսնի։

  1. Թե