Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1842 օգոստոսի 3-ին. Երևան։


1.



1 Ում սիրտը որ տխուր ըլի,
Թող մտնի բաղն, քեֆը բացվի:[1]

Արեգակը մեր էր մտել,
Լուսնին իր տեղը բաց արել։
Իրիգնահովն թփերի վրա,
Աստղ ու լուսին երկնքի վրա։

Զարման խանումի ձեռիցը
Բռնած՝ գնացինք մենք տանիցը։
Փեդե կարմունջն դողդողալով
10 Մենք անց կացանք չարչարանքով։

Պողոս ափուն էս հադաղին
Միտք էր քցել իր հին հոգին։
Մեկ ամանով հավող լիքը
Էկել հասել էր նա դիքը:

Նրան թողինք ու անց կացանք,
Բաղի միջովն եկանք, հասանք
Ձորաբաշի գլխի ծերը,
Աչքըներս քցեցինք ձորը։

2.


Ա՜խ էն ձորը, ա՜խ էն ձորը,
20 Ո՞ւմ ասեմ ես նրա շնորքը։[2]
Զարման խանումն, Շողան քիքիրն,
Պետրեն թողած իր միտքն ու ֆիքրն,

  1. Յուրաքանչյուր տնից հետո Աբովյանը նշել է կրկնել առաջին երկու տողը՝ «Ումսիրտը որ...»
  2. 2-րդ գլխում փոխված է կրկներգը,
     յուրաքանչյուր տնից հետո պետք է կարդալ՝ «Ախ էն ձորը, ախ էն ձորը»: