Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ո՞հ Բերն, ոհ Բերն իմ Հայրենի. ոհ իմ այս բանք
Լի դառնութեամբ, լի հոգետանջ աղետանօք,
Ով սիրեցեալ վայրագ՝ քնքուշ ա՛յն կերպարանք
Շնորհազարդ, զարմանասքանչ լի զուարճալեօք
Կացէք առ իս ի նորոգել զտագնապ ժամուն,
Որ նա մատոյց զձեռս իւր ինձ դողդոջալով.
Ավաղ ո՞ւր դուք։ Ոհ լքացայք ի խորս անհուն
40 Ես կեամ միայն։ Նա ի գրին տքնի ընդ հողով։

Նա ի գրի՞ն։ Ի դեռափթիթ աւուրս քո
Վարդ թերաբաց, դալար, ներկեալ մաքուր արեամբ.
Այլ ոհ այո։ Ապահովեն անդ ոսկերք քո
Եւ ա՛ստ տաճարն, ուր նա հսկէ մունջ հանգստեամբ։
Աստ դնի վէմն, զոր ես արդէն ստորագրեցի,
Զիա՞րդ լռին է աստան օր, զիա՞րդ անձայ՛ն
Աստ է տեղին, ուր ի վերայ նրայն տապանի
Կամիմ ողբալ և տալ ցաւոց իմ ոք վախճան։

Այո՛ հեռի յամենեցունց՝ որք զմեզ սիրեն,
50 Յարիւնակցաց ի սիրելեաց, բարեկամաց.
Աստ, ուրանօր ո՛չ ոք բայց քո փոշի կնքին,
Աստ ինձ միայն աշխարհ՝ վերջին իմ հայրենեաց։
Աստ, ուր Ո՛չ ոք սերտ բարեկամ լացցէ վասն իմ,
Ուր չի՛ք ինչ այլ, բայց անմոռաց քո փոշետուն,
Աստ գլորեսցին ի սնարս քո և ոսկերք իմ,
Աստ, ուր կոչեն զիս կսկիծք իմ բիւրաբեղուն։

Ա՛հ երանի՛ թէ ես զքեզ ո՛չ սիրէի
Հի՞մ երջանիկ կարէիր կեալ դու ինձ առանց
Միշտ զուարթամիտ, միշտ անտրտում, անհոգարի
60 Ո՛չինչ տեսեալ բաց ի խաղուց և խնդութեանց։
Միշտ բաւական, ցանկ սիրելի ամենեցուն,
Առաքինի և մաքրազարդ յամենայնի
Երանի՛ թէ ես տհաճոյ քեզ լինէի
Եւ կամ աղքատ և դու հարուստ ի կեանս աստի։

Այլ ոհ ցաւոցս, հիմ կարագից ատել զիմ բախտ
Ես ո՛չ կարեմ ապաշաւել քո ազնուութիւն
Աստուած ընտրեաց զքեզ վասն իմ ի յերկրի աստ
Սէր նորա ջերմ և գութ նորա առ մեզ անհուն
Նա կամեցաւ ելլել զքեզ յայս աշխարհէ
70 Զի՛ ետես զիս, գուցէ՛ թէ ես քեզ վնասէի
Որ և ինձ գալ առ քեզ զնոյն ուղի լայնէ
Ինձ մերձաւոր, թէ անընդել ինձ նա լիցի: