Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՐԱԻՍԱՅ


Հին բալլադ.



1 Յաղջամուղջ մթին գիշերայինյա յարեւ մրրիկ.
Յերեսս երկնից փայլատակիւր շող սոսկալի.
Որոտաձայն ճայթէին ամպք մառախւաձիգ երկնապարիկ
Հեղեղք վերին թօթափէին ի ծոց անտառի։

Օնութիւնն համայն անշնչացեալ, անձայն և լուռ,
Համայն ստեղծուածք մտեալ ընդ յարկալ ապահովի.
Րայիսայ միայն, վշտահալած, չգիտելով ո՞ւր.
Թափառէր անդ յաղջամուղջին, ի բացօթի։

Ի վարանման յայս իւր մեռեալ և աղէխարշ.
10 Ո՛չ լսէ զձայն չզգայ զթնդիւն ճայթմանց երկնից,
Եւ ահագնալուր շաչիւն հողմոց զնորա հոգեմաշ.
Հեծեծանս ո՛չ կարեն փակել արտասուալից։

Դալկացեալ դէմք իբրև տերև խորշակահար.
Շրթունք նորա իբրև, ծաղիկ անդ թարշամեալ.
Նսեմացեալ աչք նորա քաղցր՝ արտասուատար.
Այլ սիրտ նորա զգայ ջերմին զօրհաս իւր դառն։

Ի ձիւնափայլ լանջաց նորա մերկամարմին.
Պատառոտեալ ի սլաք ծառոց անդ վայրենի.
Հոսի արիւնն վտակ առ վտակ թանձր և ջերմին.
20 Ի վերա գէճ դալարեաց անդ խոտոց երկրի։

Յափն ծովուն խրոխտայր գոռոզ բարձրաւանդակ.
Թիկունք լերանց ապառաժեայ վիմակարկառ.
Վախ զառ ի վեր, ի մէջ նոցա քարակուտակ.
Անդ ելանէ ի գագաթ նորա Րայիսայ թշուառ։

Յորձանք ծովուն կատաղածոր անդ եփէին.
Ի ճաճանչել ճառագայթից հրավառ երկնից.
Մկանունք ալեաց լեռնահանգոյն ասա թնդային,
Սպառնացեալ զերկիր համայն ջրասոյզ առնել։