Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 Եւ երիտասարդը սիրեն զյատկութիւնս,
Փքանալ փոքու, լինել մեծաբան.
Հրաբորբոք արիւնն տայ զունակութիւնս
Բազում ինչ առնեն, զոր ինքեանք չզգան։

Բաց նոցա ուղի, արձակ պողոտայ.
Խոր, ձոր, էլամ ծով, ցամաք դիմեն դիւրասահ,
Բոլոր այս կենցաղ նոցա յասպարէզ
Յարևել և մուտս հարաւ ի հիւսիս։

Անդ նոքա մղին ուր վտանգ անհնար,
10 Սուր, հուր, քաղց, ծարաւ յանձն առեալ ինքնին
Այն ինչ օրիօրդք նիրհեն լրջաբար,
Դարանին նոքա զգիշերն մթին։

Համբույր մի առեալ կամ սիրոյ նշան
Մոլեգնին ի բախտ իւրեանց անպատում
Ի ծոց կամ ի սիրտ փակեալ ամուր զայն
Շրջին, պտուտին, զստուերօք՝ սիրուհւոյն։

Զեռն ի ծնոտի տխուր՝ լալագին
Խնդրեն զշաւիղն զնորայ ոտնակոխ,
Բազմիցս սրտատրոփ դարանի նստիէն,
20 Գէթ հայիլ ի նա աչօք մի անոխ։

Անդ ամպք կուտակին, անդ տարերք թնդան,
Անդ անտառը լերինք ծխին այս ահարք,
Այլ նա քայլ արկյալ,՝ անխռով անսասան,
Զիւր ցաւ եթ զգայ անբախտ սիրահար։

Նա զանցնիւր թուփ բանայ դողդոջմամբ,
Հոտոտէ ջերմին, թալկացեալ սրտիլ.
Դնէ զարտասուս ի պահեստ տոչորմամբ,
Զի անդ զովասցեն սիրուհիք մեկնեալ։