Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ


Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ<ՏԵԱՆ>


1 Սիրոյ քո հուր մտեալ հոգիս իմ մաշէ
Յամեն այն ժամ եռանդութեամբ տոչորէ
Ո՞ւր արդեօք կաս ով նազելիդ ի սրտէ
Զի տեսլեամբ քո դադարից եմ յայրմանէ։

Պասքեալ հոգւով յար տենչանօք փափագիմ,
Կարօտութեամբ սիրոյ քոչին միշտ հաշիմ.
Ոչ գիտեմ, ո՞ւր զնազելիդ գտանիմ,
Յորմէ առից զիղձ տենչանաց սրտի իմ։

Իբրև զյիմար՝ խելաչեղեալ՝ դեգերիմ,
10 Հանապազօր տարւապանօք շրջշրջիմ
Եւ թէ ուր՝ ես տեղեկութիւն ոչ ունիմ,
Առ որ գտից ես զհանգիստ ի կեանս իմ։

Ի դուռն մահու մերձեալ ահա տեսանիմ,
Գերեալ սիրովդ այսր անդր՝ անկանիմ,
Խաչատուրս ցաւօք սիրոյդ տատանիմ,
Զի գէթ տացես դու մխիթար սրտի իմ։