Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կցելով սույն ոտանավորը, ոտանավորը գրված է Երևան գալու նախօրյակին, նամակը ոտանավորի Հետ գտնվել է իր՝ Աբովյանի թղթերի մեջ. հայտնի չէ, Աբովյանը ուղարկել է այն, թե ոչ։ Ոտանավորը առաջին անգամ նամակի հետ տպագրվել է «Մեղու Հայաստանի»-ում՝ 1804 թ. № 11, էջ 95։

ՏԵՍԱՆԵՄ ՔԵԶ ԱՅՐ ԱԼԵՀԵՐ...

(Էջ 181-182)

Բանաստեղծությունը պահվում է 90 թվահամարի տակ. գրաբար է, անթվակիր, չ. 23x10։ Այն անձնավորությունը, որին ուղղված է բանաստեղծությունը, մեզ անհայտ է։ Աբովյանը քննադատում է նրա մեծամտությունը և իմաստակությունը։ Բանաստեղծությունից երևում է, որ այդ չակերտավոր գիտնականը խանգարելիս է եղել Աբովյանին, անտեսել է նրա կարողությունները։

Տպագրվում է առաջին անգամ։

ՁԱՅՆ ԱՂԱՂԱԿԻ...

(Էջ 183-184)

Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 97 թվահամար ունեցող ինքնագրից գրաբար է» անթվակիր։ № 57 տետրակում կա մի արձակ գրվածք՝ «Վերջին հրաժարական քաջազօր արքային Հերակլի», որը վերաբերում է Աղա Մահմեդ խանի արշավանքի նկարագրությանը։ Վերջում Աբովյանը ավելացրեք է 5 տուն բանաստեղծություն, որտեղ վերարտադրել է իր հույզերն այդ աղետալի դեպքերի առթիվ։ Այս դրվածքի մասին հիշատակություն կա Աբովյանի «Նախաշավիղ»–ին նվիրված գրագրության մեջ (տես «Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից», Պետհրատ, 1940, ծանոթագրությունների բաժին, էջ 56)։ Այս բանաստեղծությունը վերոհիշյալ 5 տան մշակումն է, նա եղել է «Նախաշաւիղ»–ի նյութերից, որը հետագայում հանվել է. քանի որ «Նախաշավիղ»–ը կազմված է 1838 թ., ուստի կարելի է ենթադրել, որ բանաստեղծությունը գրված է այդ շրջանում, Թիֆլիսում։

№ 57 տետրակում զետեղված արձակ նկարագրությունն իր չափածո կտորի հետ տպագրվեր է «Նախաշավիղ»–ի ծանոթագրությունների բաժնում, էջ 99—100։

ԲԱՅԱԹԻՔ

.

(Էջ 187-196)

Հանված է 56 և 61 թվահամարի տակ պահվող տետրակներից. Աշխարհաբար, անթվակիր։ Բայաթիներն ամբողջապես զետեղված են երկրորդ տետրակում, սևագիր են, 80 տուն։ Բայաթիներից 10 քառյակ առաջին անգամ հրապարակվել է 1864 թ, «Մեղու Հայաստանի»–ում (№ 35, սեպտ. 7, էջ 280)։ Նույն թվականին լույս է տեսել «Պարապ վախտի խաղալիք»– ի մեջ 34 բայաթի, որից 8-ն արդեն տպագրվել էր «Մեղու Հայաստանի»-ի մեջ։ Բայաթիների հատընտիրը լույս է տեսել 1939 թ,, կազմած Ռ. Զարյանի կողմից։ Բոդենշտետին ուղարկված մի ժողովածուի մեջ, որի բնագիրը պահպանված է Աբովյանի արխիվում, մենք հանդիպում ենք մի քանի քառյակների, որոնք ժողովրդական խաղեր չեն, այլ պարզապես Աբովյանի մշակած բայաթիներից են, ինչպես, օրինակ.

Գերեզմանիդ ուխտ եմ եկել
Աչքս քարի վրա գցել,
Ինչ կըլի մի հետ բացվի
Գամ պառկեմ կշտիդ ես էլ։
Էսքան սիրովդ որ մեռնում եմ,
Անունդ տալով որ էրվում եմ
Ուշք միտք հոգի ես դեն դրած
Գիշեր ցերեկ որ տանջվում եմ։