Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԱՂԱՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋԻՆ։

(Էջ 199-201)

Հանված է «Պարապ վախտի խաղալիք» վերնագրի 50 թվահամարի տակ պահվող տետրակից։ Աբովյանի նույն բանաստեղծության մի ուրիշ ինքնագիրը պահվում է Մատենադարանում։

Աբովյանի արխիվում 57 թվահամարի տակ պահվող տետրակում զետեղված «Բարեկամի մոտ» արձակ գործում հանդիպում ենք այս բանաստեղծության նախնական տարբերակներից մեկին։ Այդ ոտանավորը կազմում է տվյալ արձակ գործի շարունակությունը և նվիրված է սիրելի աշակերտներից մեկին։ Հետագայում նա մշակում է այդ կտորը և որոշ փոփոխությունների ենթարկելով, նվիրում իր մեռած ընկերոջը՝ Աղաջան Վարդանյանին, որի մահվան առիթով 1834 թ. Դորպատում գրել է իր «Ողբերգութիւն»-ը։ Այդ բանաստեղծությունը հետաքրքրական է նաև այն տեսակետից, որ դրսևորում է Աբովյանի հոգեկան ծանր վիճակը իր կյանքի վերջին տարիներին։

Այդ հատվածը առաջին անգամ լույս է տեսել 1884 թ, «Պարապ վախտի խաղալիք» գրքում, ապա 1904 թ. «Անտիպ երկերդ ժողովածվում, էջ 33–35։

ԲԱԶՄԱՂԷՏ ՈՒՍՈԻՑԻՉ։

(Էջ 2օ1)

Հանված է 103 թվահամար ունեցող Հեռագրից, գրաբար, անթվակիր։ Նվիրված է Ֆրիդրիխ Պարրոտին. գրված է Դորպատից հետո։

Տպագրվում է առաջին անգամ։

ԽԱՂ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՎՐԱ։

(Էջ 202-203)

Հանված է 101 թվահամար ունեցող տետրակից, տետրը անկազմ է, գրաբար, առաջին չափածոյին հաջորդում է երկրորդը՝ անվերնագիր (էջ 204 —207). երկու գործերն էլ ունեն իրենց թվագրությունը. առաջինը 1842 թ. օգոստոսի 4, Երևան, երկրորդը 1842 թ. օգոստոսի 3, Երևան։ Այս ոտանավորները որպես նորագյուտ հրապարակվել են 1935 թ. հուլիսի 11-ին «Գրական թերթ»–ում. ձեռագիր տեքստը Աբովյանի արխիվն է անցել Մելիք Աղամալյանների արխիվից. Մելիք-Աղամալյանների հետ Աբակյանը մերձավոր կապեր է ունեցել. Երևան գալիս իջևանել է նրանց տանը։ Այդ թվականի ամառը հյուր է եղել նրանց մոտ։ Թիֆլիս մեկնելիս Աբովյանը թողել է այդ ոտանավորները հետևյալ ընծայականով.

«Ձեր ի սիրո մնասցէ նշան
Իմ զբոսանաց սակաւ այս բան։
Ես և ի վայրս օտարութեան
Միշտ պաշտեցիր զսուրբ Հայաստան։

1842, օգոստոսի 3-ին

Երևանս

Բանաստեղծության մեջ հիշատակված Սահակ աղան Երևանի անվանի հարուստներից է։ Աբովյանը նրա մասին հիշում է «Վերք Հայաստանի»–ի մեջ։ Առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյան, Երկեր, հ. II, էջ 29—33։

ԶԱՐԹՆՈԻՔ Ի ՄԻՏՍ...

(էջ 208)

Հանված է 68 թվահամարի տակ պահվող ինքնագրից, չ. 18,5 X 12 գրաբար, անթվակիր, գրված է Դորպատում։

Տպագրվում է առաջին անգամ։