Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ յետամնայ թոռունք որբացեալ՝ աստ ի ծով արեան
Սուզեալ, ծփային մինչ Քո ձեռն հզօր՝ փրկիչ նոցա ետ։

Առ քե՛զ սլանամք սոյն աղերսանօք յատեան Քո ի վեր.
Պահել ամրաձեռն զազգ մեր և զերկիր, զայժմեան նոցա հայրէ
Աստ փայտն փրկագործ, աստ ազատարարն սերնդոց մարդկան.
100 Եւ ընդէ՞ր նոցա միայն մնասցէ կեալ անտէր, անհայր»։

Ի ճէմս նազափայլս անդ ծագի լուսին համեստ, պերճափայլ,
Տեսանեմ զհրաշ անճառից փառաց ներկայիս, անցեալ։
Մեկնի վարագոյր երկնից՝ վառվառին ասաեղք՝ հրաշագին.
Եւ դեռ երկրամած երկինք ամփոփեն զիմ միտս՝ կաթոգին։

Յաչաց, ի շրթանց, վարդագեղ յայտուց ժպիտ և արտօսր
Խառնեալ՝ փայլին մեղմ՝ լուսասփիւռ ի դէմս դասուց երջանկաց։
Երկնընթաց ի չուս դեռ հային ջերմին ի լեսան և ի ձոր,
Դեռ օրհնեն զնոսա խոյացեալ ի թևս ամպոց՝ երկնամբարձ:

Ել իմ համբուրեալ զսրբազան տեղին նախնեաց կայանին,
110 Ողջունիւ մաղթեմ՝ կալ նմա պատուար իմում աշխարհին։
Եալ յայսմհետէ ամուր հանգստեան ընդդէմ թշնամեաց.
Կալ պաշտպան արան տարագրեալ որդւոց՝ յուսացելոց նմին:

Եւ ի ծոցս անկեալ երկնարձակ լուսոյ պայծառ արեգին.
Հայիմ զմայլեալ՝ ի ձորն ի խոնարհ՝ իբր յաշխարհ կրկին։
Աստ երկնից շրջան շառագնի ընդ ամպոց ծագաց խորանին,
Ուր յամէն կուսէ հրոսայ սոսկակերպ խարխափ գիշերին։

Դիւթ ական տեսիլ մառախլոտ դաշտին հանդիպահայեաց՝
Յիշեն ինձ զօրհաս՝ անբախտ կորստեան ազգաց, աշխարհաց.
Անդ գետք ծածանին, անդ դաշտք ծիծաղին ընդ նորեկ ընտանին,
120 Ընդ նոր փոփոխումն, յիշխել հղօրաց, պարտիչ թշնամեաց։

Դարձաւ արեգակն գառել ընդ որմովք իւր հորիզոնին.
Դարձայ և ես յիս, զգացեալ զինև շորշոփ փախստին.
Վայ, եղո՞ւկ անձինս՝ ո՞վ զիս աստ էած յարտևան Մասսին,
Կորնչիմ աստէն, ուղղեալ առ բարձրեալն՝ գոչեմ լալագին։

Լե՛ր ինձ առաջնորդ՝ որ եսդ միշտ տէր անհուն և անճառ.
Լեր ինձ ուղեկից մոլար տարագրիս առ դարձս իմ ի վայր.
Ա՛ռ, տա՛ր զիս աստի, ուր մերձ են սահիլ ջախջախուն իմ ոտք.
Ա՛ռ, տար զիս աստի, զի մի՛ հասցէ ինձ գիշեր, կամ խաւար։