Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վեհ ինձ սերունդ ծիրանածին բազմերգելին Պավլո՛վիչ,
Որ բազմադէմ ետ աշխարհի կայսերաց կարգ և ուղղիչ.
Յետ ամփոփիչ ի դիւցազանց անմահից կարգ անվկանդ,
40 Գլխահարի խրոխտացելոյ Աղէքսանդրի բազմայաղթ.
Յիմ աստութեան գահ համբարձաւ Նիկողայոս քաջարանց,
Ի ծաղկեալ տիս ետ հաւաստիս արիութեան և ալեաց.
Որ վայելուչ ի գոգ բազմեալ արծուանշան աթոռոյն,
Պսակ վարձուց առատ բաշխէ առաքինեաց որերոյն,
Եւ ջահաւոր և բարկացայտ չարախտավատ մոլելոյն,
Արդարութեան հրով լուցեալ վառեաց նոցա տեղ և բոյն.
Իցիւ եթէ կենաց քոչին թել հիւսեցեալ ոսկեղէն,
Յավերժ յերկար անմահասցի աջով պահեալ յԱնեղէն.
Զայս Թորգոմե ան քաջաց ժողով ի մասիսեայ դիտանոց՝,
50 Զայս ի նախնի ժամանակաց կանուխ տեսեալ մերայնոց.
Հանգիստ դմայ պատրաստեին յանապատին ծընընդոց,
Յաշխարհամեջս Հայաստանեաց յայրարատայ դաշտին ծոց.
Եւ ուխտն և դաշտն հաստատեին ցդարս յետին յաղգ որդոց,
Մասն հանել ժառանգութեան Գահուն Ռուսաց ազգ Հայոց,
Զի դժնդակ իսմայէլի և պարսկայնոյն ի լծոյն,
Նիկողոսայ միայն փրկիչ գիտասցեն զոջ հաստաբուն։
Դու Հայկազանց նախնեաց սեռից ճեռ օրհնութեան երկնառաք
Խաչատուր բեկ անմահասցես առ ի նոցայն դասակարգ,
Որ նախընթաց կարապետեալ արծուանշան դրօշակին,
60 Զշեփորայսն ահագնագոչ զփորոտօղ հագագին.
Իբրև յերկնե որոտնդոտ հնչեցուցեր մեր երքրին,
Ազատութեան էր բարբառն զոր արձակեր այն Արծուին.
Գեղարդն քո թող խոյասցի ընդ Տիգրան այ նիզակին,
Վարսիլ շամփրել արիւնացայտ զաժդահակայ փորոտին.
Տեսիլ տեսի յարթնութեան էր թե յերազի չգիտեմ
Այլ թե երազ էր զոր տեսի ճշմարտեսցի աղերսեմ.
Թևս տեսի վարազաթևս և տարաձեալ հովանին
Երկուց կողից քաջահասուն գոգ ծիրանի թևք կրկին.
Յաջակողման Պասկևիչ կայր սփիւռ ձգեալ ձեռն մեծ
70 Որ պատկանեալ ի դարան էն սպառնացալ և անէծ
Մահու երկիւղ հրեղեն տարափ նետ և գեղարդն և երեր.
Յորմէ պակեան լերանց հիմունք ախիւք յանղնդոց և գետեր.
Ոչ Ախլցխայ ո՛չ հպարտ Ղարս ոչ սօղանլու մեծ սարեր.
Ոչ Թէոդու դաստակերտին բարձրագլուխ յոյժ թըմբեր.
Նաև բարերդ Ոագրատունեաց ժառանգութիւն հայրենի,
Չբաւեցին սուր մերկ ան ալ ընդդեմ ուժոյն ամեհի,
Ղալիպ փաշայ ընդ Սալեհի ի կառս քո լծեցան,
Փառաց քոյոց լինել քարոզ ի խուժանին օսմանեան.
Պատմեն զքեզ քաջ զորավար մինչև ցդարս յալիտեան.
80 Անեղծ դիւանք յիշատակաց արձանագրին ասիական,
Մի՛ ցասնուր ինձ Բանգրատև թե տեսանեմ ես ըղքեզ,