Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղի պատմելոյ. բայց ո՞րք ի մէնջ արասցէ զայս, զայս միայն կամէի հարքանել։ Այնպիսի Ֆահրադք յիւրաքաչիւրում աւուր հարիւրաւորք շրջին ի փողոցրս, քաղաքին մերոյ վասն մշակութեան և ում անկանի ի միտս, թէ նոքա ևս արիւն մեր են։ Զյիշեալ Ֆահրադն ևս աղքատութեանն էր հասուցեալ անդ: Աղքատութիւն, որ զհազարաւորս ի պատուական հայրենակցաց մերոց ի վերջին վախճան յուսահատութեան հասուցեալ տանջէ և մաշէ, այլ աւա՛ղ ե՞րբ բացցի սոյն արշալո՛յս առաւօտեան, ուր ճոխք և փարթամք ազգիս մերոյ դարման տարցեն, նմանապես ցաւամաշն իւրեանց մերձաւորաց և սրբեսցեն ղարտասուս նոցա հոգետանջ։ Երանի ժամանակին, երանելի՛, որ ժամանակակից և մասնակից գտանիցէ այսօրինակ ազգաշէն հայրենասիրութեան...»։