Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԲԱՄԵԼԻՔ-ԼԱԶԱՐԵՎԱ 13

և այլ ինտրուզիաներով։ Լանջերին՝ մինչև 1700 մ բարձրության վրա փշատերև անտառներ են, ավելի բարձր մասերում՝ լեռնային տունդրա և քարացրոններով ծածկված գոլեցներ։


ԱԲԱԿԵԼԻԱ Թամար Գրիգորիի (1905–1953), վրացի քանդակագործ և նկարիչ։ ՎՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1942)։ ՍՄԿԿ անդամ 1941–ից։ Ծնվել է օգոստոսի 19 (սեպտ․ 1)–ին, Խոնիում (այժմ՝ Ծուլուկիձե)։ Ա–ի հատկանշական գործերից են՝ Մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի վրացական ֆիլիալի շենքի բարձրաքանդակները (1936–37, Թբիլիսի), «Վրեժ կլուծենք» խմբաքանդակը (1944), Լեսյա Ուկրաինկայի հուշարձանը (1952, Սուրամ), Ռուսթավելու «Վագրենավոր»–ի (1936–37) և Փշավելայի երկերի (1947) պատկերազարդումները։ Մի շարք կինոնկարների («Արսեն», «Գեորգի Սահակաձե» ևն) և թատերական ներկայացումների ձևավորումների հեղինակ է։ Պատկերազարդել է «Սասունցի Դավիթ»–ի վրացերեն հրատարակությունը (1939), ձևավորել «Խատիջե» ներկայացումը Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնում։ 1955–ին Երևանում կազմակերպվել է Ա–ի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդես։ Մահացել է մայիսի 14–ին, Թբիլիսիում։


ԱԲԱՂԱ (ծն․ թ․ անհտ․ – 1282), Հուլավյանների մոնղոլական պետության իշխան 1265–ից։ Հաջորդեց հորը՝ Հուլաուին։ Ա–ի օրոք շարունակվեցին պատերազմները Ոսկե հորդայի, Չաղատայան ուլուսի և Եգիպտոսի սուլթանության հետ։ Ա․ հպատակ հայերի և վրացիների հանդեպ ցուցաբերում էր համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք՝ նրանց ռազմական ուժերը օգտագործելով իր մղած կռիվներում։ Ա–ի արքունիքում հեղինակություն էին վայելում հայ իշխաններ Սադուն Արծրունին, որը կարգվեց Արևելյան Վրաստանի աթաբեկ, Պռոշ Խաղբակյանը, Տարսայիճ Օրբելյանը և ուրիշներ։ Ա․ 1277–ին դաժանորեն պատժեց Փոքր Ասիայի թուրքերին և, ըստ Հեթում պատմիչի, իր դաշնակից Լևոն Գ թագավորին առաջարկեց Իկոնիայի սելջուկյան սուլթանության երկրները միացնել Կիլիկիային՝ իր տերության արևմտյան սահմանները հայոց ուժերով ապահովելու նպատակով։ Սակայն Լևոն Գ խոհեմաբար հրաժարվեց այդ պարգևից՝ պատճառաբանելով, որ ինքը բավարար ուժեր չունի այդպիսի մեծ տերությունը պաշտպանելու շրջապատող թշնամիներից։ 1281–ի հոկտեմբերի վերջին Ասորիքի Համաթ և Հոմս քաղաքների մոտ տեղի ունեցավ ճակատամարտ Ա–ի և Եգիպտոսի սուլթանության բանակների միջև։ Ա–ի կողմում կռվում էին հայ–վրացական զորքեր։ Ճակատամարտն ավարտվեց Ա–ի պարտությամբ։ Ա․ մահացել է ապրիլի 1–ին, Համադանում։ Լ․ Բաբայան


ԱԲԱՂԱ, բերդաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Վանա լճից հյուսիս–արևելք։ Ուներ 4 ամուր բերդ։ XX դ․ սկզբին Ա–ի 3000 բնակչից 1000–ը հայ էր, մնացածը՝ թուրք և քուրդ։ Բերդաքաղաքում կար եկեղեցի և հայկ․ ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ցեղասպաններն ավերեցին և ամայացրին Ա–ի հայկական թաղերը։


ԱԲԱՂԱՅԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից հյուսիս–արևելք, Բերկրի գետի ավազանում։ Տարած․ 1800 կմ² է։ Բարձր․ 1800–2000 մ։ Հիմքում շրջակա լեռներից արտավիժած լավաներն են՝ ծածկված ալյուվիալ–մանրահողային բերուկներով։ Օգտակար հանածոներից են՝ բազալտը, տուֆը, կրաքարը, տորֆը։ Ձմեռը խստաշունչ է, երկարատև ու ձյունառատ (հունվ․ միջին ջերմաստիճանը՝ –10°C, –14°C), ամառը՝ զով (օգոստ․ 14°C, 17°C)։ Տարեկան տեղումները՝ 500–700 մմ։ Լանդշաֆտը մարգագետնա֊տափաստանային է։ Հիմնականում անասնապահական շրջան է։ Մշակում են հացահատիկ։ Ա․ դ․ XIII դ․ մոնղոլ իշխան Աբաղայի բանակատեղին էր․ ենթադրվում է, որ դաշտը կոչվել է նրա անունով։ Մինչև XVII դ․ այդտեղ եղել է հայկական խիտ բնակչություն (մոտ 300 գյուղ)։ Այժմ Ա․ դ֊ում բնակվում են խաշնարած քրդեր։ Ա․ Ասլանյան


ԱԲԱՂՅԱՆՑ Հայկ Ավագի (1902–1964), հայ սովետական ջերմատեխնիկ, տեխ․ գիտ․ դ֊ր (1951), պրոֆ․ (1952)։ Ծնվել է նոյեմբերի 22֊ին, Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի ռազմածովային բարձրագույն ինժեներական ուսումնարանը (1928)։ 1931–50֊ին վարել է նույն ուսումնարանի ջերմատեխնիկայի տեսական հիմունքների, ապա՝ նավաշոգեկաթսաների, իսկ 1960֊ից Լենինգրադի նավաշինական ինստ֊ի միջուկային էներգետիկայի ամբիոնները։ 1952–54֊ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական, 1956–64֊ին՝ Լենինգրադի նավաշինական ինստ֊ներում։ Ա․ ուսումնասիրել է հնոցային պրոցեսները նավակաթսաներում և մշակել ռոտացիոն բոցամուղների տեսությունն ու հաշվարկի մեթոդիկան։ Հետազոտել է ջերմափոխանցման պրոցեսները նավային և միջուկային շոգեգեներատորներում, միջուկային ռեակտորներում, մշակել դրանց տեսությանն ու հաշվարկին վերաբերող հարցեր։ Մահացել է ապրիլի 20֊ին, Լենինգրադում։

Երկ․ Технологические каналы и сборки с трубчатыми тепловыделяющими элементами, Л., 1962; Работа ядерных парапроизводящих установок на переменных режимах, Л., 1963․ Լ․ Ղուլոյան


ԱԲԱՄԵԼԻՔ Դավիթ Սիմեոնի (1774–1833), ռուսական իշխան, ծագումով հայ, գենմայոր (1818)։ Մասնակցել է Նապոլեոն I դեմ 1805–07֊ի և 1812֊ի պատերազմներին, պարգևատրվել Ս․ Աննայի I աստիճանի ադամանդակուռ շքանշանով։ Ա․ մոտ էր ժամանակի ռուսական առաջադեմ գործիչներին։


ԱԲԱՄԵԼԻՔ–ԼԱԶԱՐԵՎ (Աբամելիք–Լազարյան) Սիմեոն Սիմեոնի (1857–1916), հնագետ, երկրաբան։ Ռուսական իշխան, ազգությամբ հայ։ Ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմա֊բանասիրական ֆակուլտետը։ 1882֊ին մասնակցել է Պալմիրայի պեղումներին և հայտնաբերել «Պալմիրյան տարիֆ» կոչված երկլեզվյան (արամեերեն և հունարեն) նշանավոր արձանագրությունը, որը գիտության մեջ մտավ որպես սեմական վիմագրության ամենախոշոր հուշարձանը։ Պեղումների արդյունքներն ամփոփված են նրա «Պալմիրա» (1884) գրքում։ Մերձավոր Արևելքում իր երկրորդ ուղևորության ժամանակ (1895) Ա․ Լ․ Պաղեստինի անդրհորդանանյան մասում ուսումնասիրել է հունա֊հռոմեական հուշարձանների ավերակները Ջերաշում։ Հետազոտել է նաև ծծմբի հանքավայրեր Կովկասում և Սիցիլիայում։ Եղել է Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու, ռուսական աշխարհագրական ընկերության անդամ։ Քաղ․ հայացքներով միապետական էր։ Խոշոր կալվածատեր էր և արդյունաբերող (ուներ երկաթամշակման գործարաններ Ուրալում)։ Նրա «Վիլլա Աբամելիք» դղյակը Հռոմում այժմ սովետական սեփականություն է։ Մահացել է Կիսլովոդսկում, թաղվել է Պետրոգրադում։

Երկ․ Джераш, СПБ, 1897; Вопрос о недрах и развитие горной промышленности с 1808 по 1908 гг., СПБ, 1910. Վ․ Դիլոյան


ԱԲԱՄԵԼԻՔ֊ԼԱԶԱՐԵՎԱ (Լազարյան) Աննա Դավթի (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա, 1814–1889), ռուսական թարգմանչուհի, ազգությամբ հայ, Դ․ Ս․ Աբամելիքի դուստրը։ Ծնվել է Պետերբուրգում, ապրել Կազանում, որտեղ նահանգապետ էր ամուսինը՝ բանաստեղծ