Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սպիտակավուն կամ մոխրավուն, կառուցվածքը՝ հատիկային, երբեմն՝ ծակոտկեն։ ՍՍՀՄ–ում տարածված է Ղազախստանում, միջինասիական հանրապետություններում, Կովկասում ևն։

ԱԼՅՈԽԻՆ Ալեքսանդր Ալեքսանդրովիչ (1892–1946), ռուս մեծ շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն 1927–35-ին (հաղթել է Խ. Ռ. Կապաբլանկային) և 1937–46-ին (հաղթել է Մ. Էյվեին): Ծնվել է հոկտեմբերի 20-ին, Մոսկվայում։ 1921-ից բնակվում էր Ֆրանսիայում։ Ա. կոմբինացիոն ոճի փայլուն շախմատիստ էր, «կույր» խաղի չգերազանցված վարպետ։ Ստեղծել է իր անվամբ կոչվող «Ալյոխինի սկզբնախաղը»՝ (1.e4 Ձf6)։ Հանկարծամահ է եղել մարտի 24-ին, Լիսաբոնում, թաղված է Փարիզում։


ԱԼՅՈՒՄԱԺԵԼ, ալյումինի ակտիվացրած օքսիդը։ Ստացվում է ալյումինի հիդրօքսիդը չորացնելով։ Ծակոտկեն է և լավ ադսորբենտ։ Օգտագործվում է արժեքավոր գազերի կլանման և չորացման, ջրի մաքրման համար ևն (տես նաև Ալյումինի օքսիդ, Կատալիզատորների կրողներ


ԱԼՅՈՒՄԱՍԻԼԻԿԱՏՆԵՐ (<ալյումին + սիլիկատներ), ապար կազմող կարևորագույն միներալների ամենալայն տարածված խումբ։ Պարունակում են սիլիցիումի և ալյումինի (հաճախ նաև այլ մետաղների) օքսիդներ։ Կազմում են երկրակեղևի հիմնական մասը։ Ա–ի խմբի մեջ մտնում են դաշտային սպաթները, ֆելդսպաթոիդները (նեֆելին, լեյցիտ ևն), ցեոլիտի, սոդալիտի, սկապոլիտի, փայլարի և քլորիտի խմբերի միներալները։ Բնական գործոնների ազդեցությամբ (հիմնականում՝ և ) Ա. հողմահարվելով՝ առաջացնում են կավ, երբեմն էլ՝ բոքսիտ։ Ա. լայնորեն տարածված են նաև ՀՍՍՀ–ում։ Բնական Ա–ից բացի լայն կիրառություն ունեն արհեստական ալյումասիլիկատները, որպես իոնափոխանակիչներ, ադսրբենտներ, կատալիզատորներ են։ Տես նաև Սիլիկատներ։


ԱԼՅՈՒՄԻՆ (Aluminium), , տարրերի պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր։ Կարգահամարը՝ 13, ատոմային զանգվածը՝ 26,98։ Ա. տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրհնային թաղանթի կառուցվածքն է ։ Բաղկացած է միայն կայուն իզոտոպից։ Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից ամենակայունը է ( տարի)։ Ա. առաջին անգամ ստացել է դանիացի գիտնական Հ. Ք. էրստեդը (1825), թեև ալյումինական պաղլեղները (լատ. alumen, որտեղից էլ՝ Ա. անվանումը) հայտնի էին մ. թ. ա. V դարից։ Տարածվածությամբ Ա. երրորդ տարրն է երկրակեղևում (թթվածնից և սիլիցիումից հետո) և կազմում է նրա զանգվածի 8,8% : Բնության մեջ ազատ վիճակում չի հանդիպում։ Հայտնի են Ա–ի մի քանի հարյուր բնական միացություններ, որոնցից շատերն ալյումասիլիկատներ են։ Կարևոր բնական միացություններից են նաև բոքսիտները, ալունիտը, նեֆելինները, կորունդը։

Ա. սպիտակ արծաթափայլ մետաղ է, ալոտրոպային ձևափոխություններ չունի, հալման ջերմաստիճանն է 660,2°C, եռմանը՝ 2477±50°C, խտությունը՝ 2698,9 կգ/մ³։ Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Պլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակում։ Խառնուրդները մեծացնում են Ա–ի կարծրությունը, փոքրացնում քիմ. կայունությունը, ջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունը։

Ա. քիմիապես ակտիվ տարր է, լավ վերականգնիչ, միացություններում՝ եռարժեք, հազվադեպ՝ նաև միարժեք և երկարժեք։ Օդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանական թաղանթով, որը խանգարում է Ա–ի հետագա օքսիդացմանը։ Դրանով է պայմանավորված Ա–ի քիմ. կայունությունը խիտ (նաև շատ նոսր) ազոտական թթվի, ծովի ջրի և մի շարք այլ ագրեսիվ միջավայրերի նկատմամբ։ Փոշիացված Ա. այրվում է օդում, ավելի բուռն՝ մաքուր թթվածնում (ջերմաստիճանը հասնում է 3000°C–ի)՝ առաջացնելով ալյումինի օքսիդը ()։ Թթվածնի նկատմամբ չափազանց մեծ խնամակցություն ունենալու պատճառով Ա. վերականգնում է բազմաթիվ մետաղներ իրենց օքսիդներից (տես Ալյումինաթերմիա)։ Շիկացնելիս Ա. վերականգնում է նաև ածխածնի օքսիդները։ Ա–ի օքսիդը և նրա հիդրատային միացությունները ջրում անլուծելի, ամֆոտեր նյութեր են, փոխազդում են թթուների և ալկալիների հետ։

Ա. լուծվում է աղաթթվում, ծծմբական թթվում և նոսր ազոտական թթվում՝ առաջացնելով աղեր, ավելի հեշտ՝ ալկալիներում՝ անջատելով ջրածին և ալյումինատներ.

։

Ա–ի աղերից շատերը լավ լուծվում են ջրում և հեշտությամբ հիդրոլիզվում։ Ջրային լուծույթներից վերաբյուրեղացնելիս՝ նստում են որպես բյուրեղահիդրատներ։ Ա. ջրածնի հետ անմիջապես չի միանում, սակայն անուղղակի ճանապարհով ստացվում է Ա–ի հիդրիդը (), որը անկայուն (105°C–ից բարձր) սպիտակ նյութ է։ Կրկնակի հիդրիդները՝ ( ևն) որպես հիդրացնողներ օգտագործվում են օրգ. քիմիայում։ Ֆտորի մթնոլորտում Ա. պատվում է ֆտորիդի անլուծելի թաղանթով, որը պահպանում է մետաղը ֆտորի հետագա ներգործությունից։ Քլորը և բրոմը Ա–ի հետ միանում են անգամ սենյակային ջերմաստիճանում։ Ա–ի հալոգենիդները (բացի ֆտորիդից) հեշտ ցնդող, ջրում լավ լուծվող և չափազանց ջրածուծ նյութեր են։ Ջրում և խոնավ օդում հիդրոլիզվում են։ Օգտագործվում են որպես կատալիզատորներ բազմաթիվ օրգ. ռեակցիաներում։ Շիկացնելիս Ա. միանում է ծծմբի և ազոտի հետ՝ առաջացնելով համապատասխանաբար Ա–ի սուլֆիդ՝ և նիտրիդ՝ ։ Սուլֆիդի սպիտակ ասեղնաձև բյուրեղները օդի խոնավությունից լրիվ հիդրոլիզվում են։ 650°C–ից բարձր տաքացնելիս Ա. միանում է ածխածնի հետ (1400°C–ում՝ շատ եռանդուն)՝ առաջացնելով կարբիդի () վառ դեղին բյուրեղներ, որոնք ջրում քայքայվում են՝ անջատելով մեթան։ Ա–ի ցածրարժեք միացություններից համեմատաբար լավ են ուսումնասիրված ենթա–հալոգենիդները ( և ), որոնք կայուն են միայն 1000°C–ից բարձր ջերմաստիճաններում։

Արդյունաբերության մեջ Ա. ստանում են հեղուկ կրիոլիտում () լուծված կավահողը () էլեկտրոլիզի ենթարկելով։ Ա–ի փոշու տևական ներշնչումը առաջացնում է թոքերի ալյումինոզ (տես Թոքերի փոշեգարություն) և վերին շնչառական ուղիների կատար (տես Քթաբորբ, Ըմպանաբորբ, Կոկորդաբորբ)։ Ա. ամենաշատ օգտագործվող մետաղներից է (երկրորդը՝ երկաթից հետո)։ Օդային տրանսպորտի զարգացումը խթանեց Ա–ի արտադրությունը։ Ա. օգտագործվում է հաղորդալարեր, կոնդենսատորներ, քիմ. սարքավորումներ պատրաստելու համար, նաև որպես լեգիրող խառնուրդ՝ պղնձի, տիտանի, նիկելի, երկաթի, ցինկի համաձուլվածքներում։ Սեծ կիրառություն ունեն ալյումինի համաձուլվածքները։ Ա–ի հիմնական օգտագործողը թեթև համաձուլվածքների արտադրությունն է։ Ա. և նրա համաձուլվածքներն օգտագործվում են հրթիռային տեխնիկայում, օդային, ծովային, խճուղային և երկաթուղային տրանսպորտում, քիմիական սարքավորումների. տնային ամանեղենի արտադրության, նաև շինարարության, ճարտարապետության մեջ և կերպարվեստում (արձանագործություն, դեկորատիվ և կիրառական արվեստ)։ Գերմաքուր Ա. օգտագործվում է էլեկտրական կոնդենսատորների և ուղղիչների արտադրության մեջ, զոնային հսզումով մաքրած Ա.՝ տեսակի կիսահաղորդչային նյութերի ստացման համար։ Տես նաև Ալյումինի արդյունաբերություն։

Գրկ. Ղազանչյան Տ. Տ., Ալյումինիում, Ե., 1959։ Фридляндер И. Н., Алюминий и его сплавы, М., 1965. Հ. Բաբայան


ԱԼՅՈՒՄՒՆԱԹԵՐՄԻԱ, ալյումաթերմիա (< ալյումին + հուն. θέρμη – ջերմություն), մետաղների և համաձուլվածքների, նաև որոշ ոչ մետաղների ստացման եղանակ, երբ մետաղների օքսիդները վերականգնում են ալյումինով։

Թթվածնի միացումը ալյումինի հետ ընթանում է ջերմության ավելի մեծ քանակի անջատումով, քան բազմաթիվ այլ մետաղների հետ։ Երբ ալյումինը նման մետաղի օքսիդից խլում է թթվածինը, անջատվում է ջերմության քանակների այդ տարբերությունը, բարձրանում է խառնուրդի ջերմաստիճանը (երբեմն՝ մինչև 3000°C) և վերականգնված մետաղը ստացվում է հալած վիճակում։ Ա. սկսելու համար ալյումինի և մետաղի օքսիդի փոշիների խառնուրդը նախօրոք տաքացնում են կամ բռնկում հրկիզող խառնուրդներով՝ ևն։ Ա. օգտագործվում է տիտանի, նիոբիումի, ցիրկոնիումի, բորի և այլ համաձուլվածքների արտադրության, պողպատե իրերի զոդմանն հրկիզող արկերի պատրաստման համար (տես նաև Թերմիտ


ԱԼՅՈՒՄԻՆԱՏՆԵՐ, ալյումինական թթուների աղեր։ Կարևոր են ալկալիական և հողալկալիական մետաղների Ա՝ ևն։ Ջրային լուծույթնե–