Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գագիկ Արծրունի թագավորը գրավեց Ա., լեռան գագաթից մինչև լճափը պարսպավորելով անմատչելի ամրություններով (այժմ՝ մասամբ ջրածածկ)։ 1021-ի արտագաղթից հետո Վասպուրակսւնում մնացած Արծրունիների իշխանությունը XI դ. կեսերից ամփոփվել է Ա–ում և նրան հարող շրջաններում՝ հոգևոր կենտրոն ունենալով Աղթամարը։ Սելջուկյան տիրապետության շրջանում Ա–ի իշխանությունը պահպանում է իր գոյությունը մինչև XII դ.կեսերը, երբ Շահ–ի–արմենները Խեդենիկ Արծրունուց խլում են այն։ Պահպանվել են Ա. ամրոցի մնացորդները։ Ամրոցի ստորոտում է գտնվում Ամկու–բերդը (Համոկ, Ամիկ)։

Գրկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Վ. Վարդանյան

ԱՄՆ (USA), տես Ամերիկայի Միացյալ Նահանգներ:


ԱՄՆԵԶԻԱ (<հուն․ α – ժխտ․ մասնիկ + μνήμη – հիշողություն), հիշողության լրիվ կամ մասնակի կորուստ։ Կա Ա–ի մի քանի տեսակ։ Լրիվ Ա. լինում է 2–3 տարեկան երեխաների մոտ։ Պատճառը՝ գլխուղեղի կեղևի զարգացման անավարտությունն է։ Ախտաբանական Ա. նկատվում է որոշ ծանր հիվանդությունների դեպքում (հոգեկան ուժեղ ցնցումներ, ընկնավորության նոպաներ, գլխի ծանր վնասվածքներ)։ Հետընթաց (ռետրոգրադ) Ա–ով հիվանդը չի հիշում հոգեկան հիվանդություններին նախորդած երևույթները, անտերոգրադ Ա–ի ներին։ Ա. տարբերվում է ներումից: Հ. Գևորգյան


ԱՄՆԻՈՆ, ողնաշարավորների (սողուններ, թռչուններ, կաթնասուններ) և որոշ անողնաշարավորների (միջատներ, կարիճներ, նեմերտիններ) սաղմնային թաղանթ։ Զարգանում է արտաքին և միջին սաղմնային թերթիկներից։ Թռչունների և կաթնասունների ունի արյունատար անոթներ ու կծկվող մկանային տարրեր։ Ա–ի խոռոչը լցված է ամնիոտային հեղուկով՝ օրգանական միացություններ (սպիտակուց, միզանյութ, շաքար) և անօրգանական աղեր պարունակող պտղաջրով, որը սաղմը պահպանում է մեխանիկական վնասվածքներից ու չորացումից։ Ա–ի առկայության կամ բացակայության հատկանիշով ողնաշարավորները բաժանվում են երկու խմբի՝ ամնիոտների կամ բարձրակարգի և անամնիաների կամ ստորակարգի։ Լ․ Կիրակոսյան


ԱՄՆԻՈՆԻ ԳԵՐՋՐԱԿԱԼՈՒՄ, հիվանդություն, առաջանում է ամնիոն թաղանթի գերֆունկցիայից, որի ժամանակ պտղաջրերի քանակը հղիության վերջում անցնում է 2 լ–ից։ Պատճառներն են՝ մոր սիֆիլիսը, շաքարախտը, պտղի արատավորությունը ևն։ Ա. գ. լինում է սուր՝ առաջանում է մի քանի օրում, և քրոնիկական՝ աստիճանաբար, ամբողջ հղիության ընթացքում։ Մ. Ուզանյան

Ամնիստիա (Կաղապար:Lang-el - մոռացության տալը, ներել) պետական ակտով որոշ կատեգորիայի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը կամ դատվածությունը վերացնելը: Ամնիստիան տարածվում է մինչև ակտի հրապարակվեկը կատարված հանցագործություններ վրա: Մինչև ամնիստիան տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը չեն հարուցվում, իսկ հարուցվածները կարճվում են: Դատից ազատվող կամ պատիժը կրած անձինք ամնիստիայի ուժով կարող են ճանաչվել դտվածություն չունեցողներ: Ամնիստիան սովորաբար ընդունվում պետության համար նշանակալից իրադարձությունների, կարևոր տարեդարձերի առթիվ: ԽՍՀՄ–ում ամնիստիայի իրավունքը սահմանադրությամբ վերապահված է ԽՍՀՄ և միութենական հանրապետության Գերագույն խորհուրդներին: Ամնիստիան տարբերվում է ներումից:


ԱՄՈ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՇՐՋԻԿ ԹԱՏՐՈՆ, դրամատիկական թատրոն։ Կազմակերպվել է 1926-ին, Երևանում, իբրև Գյուղշրջիկ թատրոն։ Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորը դերասան Ա. Խարազյանն էր։ 1928-ին վերանվանվել է Պետական շրջիկ թատրոն (1933-ից՝ Ամո Խարազյանի անվան). Երևանում ունեցել է սեփական թատերասրահ, 1949-ին տեղափոխվել է Էջմիածին, 1952-ին՝ փակվել։ Թատրոնը ներկայացումներ է տվել ՀՍՍՀ–ում և Ադրբեջանի ու Վրաստանի հայաշատ գյուղերում ու բանվորական ավաններում։ Նպաստել է գյուղական ինքնագործ թատերախմբերի և շրջանային պրոֆեսիոնալ թատրոնների ստեղծմանը, աճեցրել դերասանական երիտասարդ կադրեր։ Բեմադրել են Շիրվանզադեի «Պատվի համար», Պարոնյանի «Պաղտասար աղբար», Վաղարշյանի «Օղակում», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ», «Գայլեր և ոչխարներ», Յանովսկու «Ցասում», Մ. Գորկու «Թշնամիներ», Հոուի և Դյուսոի «Խոր արմատներ», Շեքսպիրի «Օթելլո» և այլ պիեսներ։ Տարբեր տարիներ թատերախմբի կազմում հանդես են եկել ՀՍՍՀ վաստ. արտիստներ՝ Աշ. Խարազյանը, Վ. Բեգիջանյանը, Ս. Հովսեփյանը, Գ. Ջանոյանը, Վ. Փանոյանը, դերասաններ՝ ժ. Գևորգյանը, Լ. Թառայանը, Ա. Բաբյանը, Հ. Էմինին, Ա. խալաթյանը, Ա. Կլեկչյանը, Ա. Մկրտչյանը, Գ. Պողոսյսւնը, Մ. Սաֆարյանը, Ց. Սողոմոնյանը և ուրիշներ։ Թատրոնում ներկայացումներ են բեմադրել նաև ռեժիսորներ Լ. Քալանթարը, Ս. Քոչարյսւնը, Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը, Վ. Վարդանյանը և ուրիշներ։

Գրկ. Սարգսյան Ս., Ամո Խարազյան, Ե., 1959։ Հովակիմյան Հ., Մեր թատրոնները, Ե., 1960։ Ս. Սարգսյան


«ԱՄՈԹԱԼԻ ԴԱՇՆԱԳԻՐ» 363, կնքվել է հուլիսի սկզբներին, Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև (30 տարով)՝ վերջ տալով 338-ին սկսված և ընդմիջումներով շարունակված պարսկա–հռոմ. պատերազմներին։ Այդ պատերազմներում Հայաստանը Հռոմի դաշնակիցն էր։ 363-ին Հուլիանոս կայսրը, վճռական հաղթանակի հասնելու մտադրությամբ, Միջագետքի վրայով արշավեց Պարսկաստան, սակայն հունիսի 26-ին զոհվեց, և արշավանքը ձախողվեց։ Հռոմեական զորքը նոր կայսր ընտրեց Հովիանոսին, որը թուլամորթ ու անվճռական էր։ Նա իր իշխանությունը ապահովելու և հռոմ. զորքերի նահանջը կազմակերպելու նպատակով ընդունեց Շապուհ II առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները, չնայած բավարար ուժեր ուներ կռվելու համար։ Կնքված պայմանագրի համաձայն, որը հռոմ. պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամիանոս Մարկելինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Պարսկաստանին զիջեց Արվաստանը՝ Մծբին քաղաքով, Սինգարա ու Կաստրա–Մավրորում հզոր ամրոցներով, Աղձնիքը, Մոկքը, Կորդուքը, Ծավդեքը և Ռեիմենեն։ «Բացի այդ, նաև ծանր և ուխտադրուժ մի հավելում արվեց, որ այս կնքված համաձայնությունից հետո այլևս չտրվի օգնություն մեր մշտական ու հավատարիմ բարեկամ Արշակին Պարսից դեմ, եթե նա այդ մեզանից խնդրելու լինի» (Аммиан Марцеллин, История в 2, Киев, 1907, с. 265)։ «Ա. դ.»–ով Հռոմ. կայսրությունը Պարսկաստանի հետ ոչ միայն