թյան, բնազդներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ V դ. հայերեն է թարգմանվել Բարսեղ Կեսարացու «Վեցօրից»–ը (հայերեն հրտ. «ճառք վասն վեցօրեայ արարչութեան», 1830), որտեղ նկարագրված են կենդանիների բնազդը, բազմացումը ևն։ XII դ. (կամ ամենաուշը XIII դ. սկզբին) մի անհայտ հեղինակ արաբերենից թարգմանել է «Գիրք վաստակոց» աշխատությունը (հայերեն հրտ. 1877)։ Այս աշխատության առանձին գլուխներում նկարագրված են ձիերը, կովերը, ոչխարները, մեղուները, շները, հավերը, նրանց կերակրումն ու խնամքը, զուգավորումը, հղիությունը, ինչպես նաև ոչխարների խուզը, հավերի գիրացումը, թռչնանոցները, մեղվանոցի տեղի ընտրությունը ևն։ Կիլիկյան Հայկական թագավորության ժամանակաշրջանից մեզ են հասել ձիաբուծության մասին գրվածքներ (տես «Բազմավեպ», 1867, №. 12)։ XVII դ. 1-ին կեսին Աբրահամ Կոստանդնուպոլսեցին կազմում է կենդանաբանական հայերեն առաշին աշխատությունը։ Հայաստանում բուծված կենդանիների նկարագրություևներ կան Ղ. Ալիշանի աշխարհագրական մենագրություններում։ Կենդանիների բուծման, թռչնաբուծության, մեղվաբուծության, շերամապահության, ձկևաբուծությաև և այլ հարցերին է նվիրված Ն. Տ. Տաղավարյանի «Կենդանաբուծություն» աշխատությունը (անտիպ)։ Հայաստանում Ա–յան զարգացման իսկական վերելքն սկսվում է սովետական իշխանության օրոք։
ՀՍՍՀ–ում Ա–յան զարգացման գործում վաստակ ունեն Ա. Զ. Թամամշևը (Թամամշյան), Ավ. Հ. Քալանթարը, Խ. Ա. Երիցյանը, Ս. Կ. Կարապետյանը, Ա. Ա. Ռուխկյանը, Զ. Ք. Դիլանյանը, Ն. Ա. Մալաթյանը, Վ. Բ. Ոսկանյանը, Ա. Գ. Երիցյանը, Ս. Գ. Քարամյանը, Ս. Ա. Առաքելյաևը, Ն. Գ. Ստեփանյանը և ուրիշներ:
Տես նաև Անասնապահություն, Անասնաբուծության և անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտ ՀՍՍՀ, Բուծում գյուղատնտեսական կենդանիների։
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, մարդու տնտ. գործունեության ձև, գյուղատնտ. արտադրության կարևորագույն ճյուղ, ընդգրկում է գյուղատնտ. կենդանիների և թռչունների բուծումը՝ անասնապահական մթերքներ արտադրելու նպատակով։ Ա. բնակչությանը մատակարարում է սննդամթերքներ (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ ևն), սննդի և թեթև արդ–յանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, եզ, էշ, ջորի, ուղտ, եղջերու), օրգ. պարարտանյութեր (գոմաղբ, թռչնաղբ)։ Ա–յան առանձին ճյուղերից ստացվում են հորմոնային արժեքավոր պատրաստուկներ (պանտոկրին), տարբեր նյութեր դեղագործության համար (օր. թռչնաղբից), իսկ անասնապահական մթերքների վերամշակումից առաջացած մնացուկներից՝ արժեքավոր կերեր (մսալյուր, ոսկրալյուր, զտած կաթ ևն)։ Ա. որպես նյութական բարիքներ արտադրող բնագավառ, փոխադարձ կապի մեջ է բուսական մթերքներ և հումք արտադրող ճյուղերի՝ մասնավորապես բուսաբուծության հետ։ ՍՍՀՄ–ում գյուղատնտեսության համախառն արտադրանքի մեջ Ա–յան արտադրանքի տեսակարար կշիռը կազմում է 35–40% (առանձին գոտիներում՝ մինչև 50–60%) և այդ առումով բուսաբուծությունից հետո գրավում է 2-րդ տեղը։ Մարդու կողմից օգտագործվող բուսական հումքի 2/3 յուրացվում է կենդանիների միջևորդությամբ (նրանց օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգիական բարդ պրոցեսների շնորհիվ բուսական հումքը վեր է ածվում արժեքավոր սննդամթերքների)։ Բուսաբուծությունն Ա–յանը տալիս է բուսական ծագում ուևեցող կերեր։ Իր հերթին Ա– բուսաբուծությանն է վերադարձնում կերերի չմարսված մնացորդները, որպես ազոտով և ֆոսֆորով հարուստ օրգանական պարարտանյութ։
(նկ․) Արագածյան ցեղախմբի ոչխարներ։
Վայրի կենդանիների և թռչունների ընտելացումն սկսվել է պալեոլիթում։ Աստիճանաբար ընտելացվել են շունը, խոշոր եղջերավորները, ոչխարը, այծը, ճագարը, ձին և էշը։ Ընտելացված կենդանիների բազմացման, աստիճանական բարելավման և ժող. սելեկցիայի միջոցով դրվել է Ա–յան տարբեր ճյուղերի հիմքը։ Ժամանակակից Ա. ընդգրկում է տավարաբուծությունը, ոչխարաբուծությանը, այծաբուծությունը, խոզաբուծությունը, ձիաբուծությունը, թռչնաբուծություևը, ուղտաբուծությունը, եղջերաբուծությունը, ճագարաբուծությունը, մեղվաբուծությունը և շերամապահությունը։ Ցարական Ռուսաստանը ունեցել է հետամնաց էքստեևսիվ Ա.։ Սովետական կարգերի հաստատումից հետո Ա. ՍՍՀՍ–ում աճեց բուռն թափով։ Եթե առ 1-ը հունվ. 1916 խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը Ռուսաստանում եղել է 58 մլն., ապա ՍՍՀՄ–ում առ 1-ը հունվ. 1971՝ 99,1 մլն., մանր եղջերավորներինը, համապատասխանաբար, 89,7 մլն. և 143,2 մլն.,խոզերինը՝ 23 մլն. և 67,2 մլն.։ Կաթի համախառն արտադրանքը 1913-ին կազմել է 29,4 մլն. տ, իսկ 1970-ին՝ 82,9 մլն. տ, մսինը, համապատասխանաբար, 5 մլն. տ և 12,3 մլն. տ, կենդանական յուղինը՝ 366 հզ. տ, 1967-ին՝ 1177 հզ. տ, ձվինը՝ 11,9 մլրդ. հատ և 1970-ին՝ 40,4 մլրդ. հատ։ Կաթի և կենդանական յուղի արտադրությամբ ՍՍՀՄ աշխարհում գրավում է 1-ին տեղը, իսկ ձվի համախառն արտադրությամբ՝ 2-րդ տեղը (ԱՄՆ–ից հետո)։ 1967-ին ԱՄՆ–ում արտադրվել է 54,1 մլն. տ կաթ, 559 հզ. տ յուղ։
Ա–յան զարգացման բնորոշ գիծը, սովետական կարգերի հաստատումից հետո, նրա հետևողական ինտենսիվացումը և խորը մասնագիտացումն է։
Հայաստանը Ա–յան հնագույն երկրներից է։ Նորագույն տվյալների համաձայն, Հայկական բարձրավանդակը հանդիսացել է Ա–յան նախասկզբնական կենտրոններից մեկը։ Հատկանշակաև է, որ ներկայումս էլ Հայաստանի լեռներում (հատկապես Եղեգնաձորի և Արարատի շրջաններում) հանդիպում են վայրի ոչխարը (Ovis Oph. armeniana) և այծը (Capra Aegagrus), որոնցից էլ առաջ են եկել նրանց ընտանի տեսակները։ Հատկանշական է նաև այև փաստը, որ վայրի և ընտանի դմակավոր ոչխարների տրամախաչումից ստացվում է նորմալ սերունդ։ Հնագիտական պեղումների նյութերը (մասնավորապես՝ կենդանիների ոսկորները) հաստատում են, որ Հին Հայաստանում բուծվել են նրա տերիտորիայում ներկայումս հայտնի գյուղատնտ. կենդանիների բոլոր տեսակները, որոնք Հայկական լեռնաշխարհում վերջնականապես հաստատվել են դեռևս բրոնզեդարյան ժամանակաշրջանում՝ մ. թ. ա. III հազարամյակում, երբ այստեղ բնակվող ցեղերի տնտեսավարման համար բնորոշ էր երկրագործության և անասնապահության զուգորդումը։ Մ. թ. ա. II հազարամյակում Հայկական բարձրավանդակի բնիկները գյուղատնտ. կենդանիների նույն տեսակի ներսում ստեղծել են միմյանցից նկատելիորեն տարբերվող ձևեր, որոնք էլ ապագա գյուղատնտ. կենդանիների ցեղերի սկզբնավո-
(նկ․) Կովկասյան գորշ տավարի ցեղի կովեր։