Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


րողները եղան։ Հայտնաբերված է միմյանցից նկատելիորեն տարբերվող տավարի երկու տիպ՝ կարճահասակ և բարձրահասակ, ոչխարների և ձիերի երկու տարբերակ, որոնք հետագայում ժող. երկարատև սելեկցիայի շնորհիվ վերածվեցին ինքնուրույն ցեղերի։ Ա. Հայաստանում ակնառու զարգացման է հասել I հազարամյակում, երբ նրա արտադրանքը լայնորեն արտահանվում էր ուրիշ երկրներ։

Հայաստանի պատմության մեջ եղել է Ա–յան երկու ձև՝ նստակյաց (մ. թ. ա. III հազարամյակի կեսերից) և արտագնաց անասնապահության, որի հետքերը (վերափոխված ձևով) պահպանվել են նաև մեր օրերում։

Հայաստանում Ա. բարձր զարգացման է հասել XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ անասնապահական մթերքներն արտահանվում էին Ռուսաստան, Հնդկաստան, Առաջավոր Ասիայի և միջերկրածովյան երկրներ։ Այդ ժամանակներում Հայաստանում արդեն ստեղծվել էին խոշոր և մանր եղջերավոր անասունների և ձիերի այնպիսի ցեղեր ու ցեղախմբեր, որոնք իրենց տոհմային հատկանիշներով աչքի էին ընկնում ամբողջ Անդրկովկասում և նրա սահմաններից դուրս (օր. ղազախի և աղբաբայի տավարի ցեղախմբերը, ղարաբաղի ձին, բալբաս ոչխարի ցեղը ևն)։ Տեղական տավարի բարելավման սկիզբը պետք է համարել 1859-ը, երբ նրա հետ տրամախաչելու նպատակով Լոռի ներմուծվեցին շվից և սիմենթալ ցեղերի արտադրողներ։ Ա. Հայաստանում գիտական հիմքերի վրա դրվեց սովետական կարգերի հաղթանակից հետո, սոցիալական նոր, առաջադեմ հարաբերությունների պայմաններում։ 1916-ի համեմատությամբ 1968-ին խոզերի գլխաքանակն ավելացավ 5,5 անգամ, ոչխարներինը՝ մոտ 1,8 անգամ։ Կովերի գլխաքանակը առ 1-ը հունվ. 1973 կազմել է 283,6 հազար։ Խոշոր եղջերավոր բանող անասունների (եզներ, գոմեշներ) գլխաքանակը պակասեց գյուղատնտ. աշխատանքները մեքենայացնելու պատճառով։

Նույն պատճառով կրճատվեց նաև ձիերի գլխաքանակը։ Բուռն զարգացում ապրեց թռչնաբուծությունը. 1959-ին ՀՍՍՀ–ում թռչունների գլխաքանակը կազմում էր 2350,5 հզ., իսկ 1970-ին՝ 4236,5 հզ.։

Գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը
ՀՍՍՀ–ում ըստ տարիների
(հզ. գլուխ)
Տարիներ Խոշոր
եղջերավոր
անասուններ
Այդ թվում
կովեր
Խոզեր Ոչխարներ և
այծեր
Ձիեր
1916 708,0 231,0 16,0 1217,0 42,0
1928 804,3 239.0 28 1259,0 36,0
1941 598,3 212,4 58,8 1221,3 58,9
1960 604,5 233,1 116,2 2013,2 25,7
1965 643,0 258,7 31,5 2093,1 17,3
1972 714,5 283,6 152,1 2321,2 10,9
Անասնապահական հիմնական մթերքների
արտադրությունը ՀՍՍՀ–ում
(հզ. տոննա)
Տարիներ Միս
(սպանդ․ քաշ)
Կաթ (կովի,
ոչխարի և այծի)
Բուրդ
(ոչխարի և այծի)
Ձու
(մլն. հատ)
1913 19,2 129 2,3 54
1940 23,3 170 1,5 46
1958 36,4 313 3,5 119
1965 40,0 338 3,9 193
1969 52,2 351 3,4 205
1972 54,6 407,6 4,1 272,0


ՀՍՍՀ–ում Ա–յան համախառն արտադրանքում տավարաբուծության բաժինը կազմել է 50, ոչխարաբուծությանը՝ 30, խոզաբուծությանը՝ 6, թռչնաբուծությանը՝ 12, ճագարաբուծությանը և մեղվաբուծությանը՝ 2%: Հայ գիտնականների ակտիվ մասնակցությամբ 20-ական թթ. կեսերից ձեռնարկվել են բազմակողմանի ուսումնասիրություններ անասնապահության բոլոր ճյուղերում, նախաձեռնվել է Ա–յան արմատական վերափոխում և աստիճանաբար բարելավվել են գյուղատնտ. կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի ու պահվածքի պւսյմանները։ Կարևոր միջոցառումներից էր ՀՍՍՀ հողագործության ժողկոմատի կազմակերպած արշավախմբային ուսումնասիրությունը՝ Ա. Թամամշևի ղեկավարությամբ (1926–27)։ Ուսումնասիրությունն ընդգրկեց հանրապետության բոլոր գոտիները։ Սկսած 30-ական թթ., ցածր մթերատու տավարի, խոզերի, ոչխարների (կոպտաբուրդ) տեղական ցեղերն արմատական բարելավման նպատակով մասսայականորեն տրամախաչվեցին ներմուծված բուծարանային ցեղերի հետ։ Գիտնականննրն ու Աասնագնաննրը Ծավալեցին խորացրած տոհմային սելեկցիոն աշխատանք՝ խառնացեղերից նոր ցեղեր ստանալու համար։ 1940–50-ական թթ. ձեռնամուխ եղան գյուղատնտ.կենդանիների և թռչունների բարձր մթերատու ցեղեր ստանալու գործին։ Պրոֆեսոր Ա. Ռուխկյանի ղեկավարությամբ ստեղծվեց կիսանրբագեղմ ճարպապոչավոր ոչխարի արագածյան ցեղախումբը (հաստատվել է 1952-ին)։ 1960-ին հաստատվեցին կովկասյան գորշ տավարի ցեղը (հեղինակներ՝ Ն. Ստեփանյան, Ն. Գյուլմսրյան, Ա. Մկրտչյան և Ա. Ժամկոչյան), հավերի երևանյան ցեղը, որն ստեղծվեց ՀՍՍՀ ԳԱ ակադ. Ա. Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ և Մ. Ղուկասյանի աշխատակցությամբ։ 1949-ին ստեղծվեց մառդեր ճագարի ցեղը (հեղինակ՝ Մ. Բագրատյան) ևն։ ՀՍՍՀ–ում գիտականորեն հիմնավորված մի շարք միջոցառումներ են կենսագործվել Ա–յան ճյուղերի ճիշտ տեղաբաշխման, խոր մասնագիտացման, ինտենսիվացման ուղղությամբ։

Գրկ. Բրեժնեվ Լ. Ի., Գյուղատնտեսության հարցերի վերաբերյալ կուսակցության XXIII համագումարի և ՍՄԿԿ ԿԿ պլենումների որոշումների կատարման ընթացքի մասին… զեկուցում ՍՄԿԿ ԿԿ պլենումում, 1968թ. հոկտ. 30-ին։ ՍՄԿԿ ԿԿ պլենումի որոշումը գյուղատնտեսության հարցերի վերաբերյալ, ընդունված 1968 թ. հոկտ. 31-ին, Ե., 1968։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե., 1971։ Կարապետյան Ս. Կ., Անասնաբուծության մթերատվության բարձրացման ռեզերվները, Ե.» 1960։ Тамамшев А. З., Крупный рогатый спорт Армении в прошлом и нстоящем, Е., 1947; Рухкян А. А., Овцеводство Армянской ССР и пути его качественного улучшения, Е., 1948. Տես նաև Գյուղատնտեսություն հոդվածի գրականությունը։ Ս. Կարապետյան, Ա. Երիցյան

ԱՆԱՍՏԻՃԱՆԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ, մեխանիզմ, որով հնարավոր է որոշ սահմաններում սահուն կերպով փոփոխել շարժիչի և նրա կողմից շարժման մեջ դրվող մեքենաների կամ մեխանիզմների լիսեռների անկյունային արագությունների հարաբերությունները։ Լինում է մեխանիկական, ֆրիկցիոն (տես Ֆրիկցիոն փոխանցում), իմպուլսային, հիդրավլիկական (տես Հիդրոհաղորդակ) և էլեկտրական (տես Էլեկ-

(նկ․) Երնանյան ցեղախմբի հավ և աքաղաղ։ (նկ․) «Սովետական մառդեր» ցեղախմբի ճագար, ձախից՝ Էգը, աջից՝ արուն։