որն Անի կայարանից դեպի Անիպեմզա ունի 5 կմ առանձին ճյուղավորում։ Կառուցվել է Պեմզաշեն–Մարալիկ երկաթուղագիծը (7 կմ, որը հետագայում հասցվելու է մինչև Աղին կայարանը)։ Այն հնարավորություն կտա 112 կմ–ով կրճատել ՀՍՍՀ հարավային շրջաններն առաքվող շինանյութերի ճանապարհը։ Շրջանի տերիտորիայով են անցնում Երևան–Վ. Թալին–Լենինական խճուղին։ Վերջինիս վրա են գտնվում շրջանի բնակավայրերի մեծ մասը։ Ունի 158 կմ երկարությամբ տեղական ճանապարհներ (96 կմ ասֆալտապատ)։ Բոլոր բնակավայրերն ավտոտրանսպորտով կապված են շրջկենտրոնի ու Լենինականի հետ։ 8 բնակավայրում կան կապի բաժանմունքներ:
Առողջապահությունը։ Շրջանում գործում է 6 հիվանդանոց (Մարալիկ, Անիպեմզա, Աղին, Սառնաղբյուր, Զիթհանքով, Գուսանագյուղ)՝ 300 բուժաշխատողով (22–ը՝ բժիշկ, 1972)։ Բոլոր բնակավայրերում ստեղծվել են բուժկայաններ։
Անիի շրջանի բնակավայրերը | |||
Բնակավայրի անվանումը |
Բնակավայրի տիպը |
Տնտեսությունների քանակը |
Բնակչության թիվը (1970) |
Աղին (ներառյալ Աղին երկաթուղային կայարանին կից ավանը) |
գյուղ | 168 | 791 |
Անիպեմզա | քտա | – | 721 |
Բագրավան | գյուղ | 161 | 796 |
Բագրավան երկաթուղային կայարանին կից ավան |
ավան | 13 | 74 |
Բարձրաշեն | գյուղ | 69 | 321 |
Գուսանագյուղ | գյուղ | 195 | 948 |
Իսահակյան | գյուղ | 117 | 493 |
Լանջիկ | գյուղ | 146 | 803 |
Լուսաղբյուր | գյուղ | 114 | 630 |
Խարկով | գյուղ | 28 | 122 |
Հայկաձոր | գյուղ | 111 | 493 |
Ձորակապ | գյուղ | 150 | 869 |
Զիթհանքով | գյուղ | 271 | 1320 |
Մարալիկ | քտա | – | 3304 |
Ներքին Ջրափի | գյուղ | 24 | 160 |
Նորաբեր | գյուղ | 43 | 207 |
Շիրակավան | գյուղ | 84 | 397 |
Սարակապ | գյուղ | 119 | 655 |
Սառնաղբյուր | գյուղ | 427 | 2470 |
Վերին Ջրափի | գյուղ | 53 | 267 |
Քարաբերդ | գյուղ | 177 | 917 |
(նկ․) Տեսարան Սառնաղբյուր գյուղից։
Մշակույթը։ 1916–17 ուս. տարում Ա. շ–ում եղել է 11 դպրոց, որից 5-ը՝ ծխական (մոտ 700 աշակերտ և 19 ուսուցիչ)։ 1972–73 ուս. տարում Ա. շ–ում գործում էին 9 միջնակարգ, 12 ութամյա և տարրական դպրոցներ (5 հզ. աշակերտ, 330 ուսուցիչ, որոնցից բարձրագույն կրթությամբ՝ 167), 4 մսուր–մանկապարտեզ։ Ա. շ–ում աշխատում են բարձրագույն կրթությամբ 294 մասնագետ։ Շրջանն ունի 25 գրադարան (157 հզ. կտոր գիրք), 21 ակումբ ու մշակույթի տուն, 9 կինո։ Գյուղերը հիմնովին վերակառուցված են։ Տները քարակերտ են, թիթեղյա տանիքով, զգալի մասը՝ երկհարկանի։ Բոլոր բնակավայրերն ունեն էլեկտրական լուսավորություն, ռադիոֆիկացված են, օգտվում են հեղուկ, մասամբ բնական (1972-ից) գազից և հեռուստատեսային հաղորդումներից։ 1939-ից լույս է տեսնում շրջանային «Անի» թերթը։
Պատկերազարդումը տես աղ. XVIII, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։
ԱՆԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐ 1043–45, 1126, 1236, օտար թշնամիների դեմ տնեցիների մղած կռիվները։ 1043-ին բյուզանդական կայսր Մոնոմախը Գագիկ Բ–ից պահանջեց կատարել Տրապիզոնի համաձայնագիրը (1022) և Անին անձնել Բյուզանդիային։ Մերժում ստանալով, բյուգանդական զորքը 1043-ի սկզբին շարժվեց դեպի Անի, բայց Գագիկ Բ և Վահրամ Պահլավունին, կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը՝ ծանր պարտության մատնելով թշնամուն։ Նույն թվականին բյուզանդացիները կրկնեցին իրենց հարձակումները, բայց նորից պարտվեցին։ Գագիկ Բ–ին խաբեությամբ Կ. Պոլիս տանելուց հետո, 1044-ի աշնանը, Բյուզանդիան մեծ բանակով հարձակվեց Անիի վրա։ Հայոց զորքերը Վահրամ Պահլավանու գլխավորությամբ պաշտպանեցին Ա.։ Սակայն, հակառակորդին ի վերջո հաջողվեց 1044-ին խաբեությամբ գրավել քաղաքը։
1126-ին անեցիները մեկ ամբողջ տարի պատերազմեցին Շեդդադյան Փատլուն ամիրայի դեմ։ Նրանց օգնում էին վրացիները։ Պաշարված Անիում սով սկսվեց, բայց ժողովուրդը շարունակեց հերոսաբար դիմադրել։ Հատկապես աչքի ընկավ ռամիկ կին Այծյամն Անեցին, որը արհամարհելով մահվան վտանգը, վիրավոր վիճակում, նետերի տարափի տակ բերդապարիսպներից պարսատիկով քարեր էր նետում թշնամու վրա։
1236-ին Անին պաշարվեց մոնղոլ զորավար Չարմաղանի կողմից, որը աեցիներից պահանջեց անձնատուր լինել։ Հայերը մերժեցին թշնամու առաջարկը և դիմադրություն կազմակերպեցին։ Միայն գերակշիռ ուժերի շնորհիվ թշնամին կարողացավ գրավել քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսնել բնակչության հետ։
Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակսւգրութիւն, Վաղ–պատ, 1898, էջ 96–97։ Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ–պատ, 1893, էջ 125–127։ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961, էջ 258–59։
ԱՆԻԻ ՊԱՐՈՆԻ ՊԱԼԱՏ, միջնադարի ճարտարապետական հուշարձան, պայմանականորեն այսպես է կոչվել Անիի հյուսիս–արևմտյան կողմում, «Սմբատաշեն» պարիսպներից ոչ հեռու, Ծաղկոցաձորի ու Իգաձորի միացման տեղում գտնվող զառիթափի մոտ կառուցված քաղաքացիական շենքը։ Կառուցման ժամանակը համարվում է XII–XIII դդ.։ Ստույգ պարզված չէ, թե ինչ նպատակի է ծառայել։ Ենթադրվում է, որ պատկանել է որևէ իշխանի կամ պարոնի։ Պալատը քաղաքի կողմից երկհարկանի էր, իսկ Ծաղկոցաձորի կողմից՝ եռահարկ։ Կիսով չափ գետնի մեջ թաղված ու ենթադրաբար տնտեսական նպատակների համար օգտագործված առաջին հարկը թաղածածկ էր։ Մնացած ծածկերը, դատելով պատերի մեջ պահպանված բներից, ունեցել են Փայտե հեծաններ։ Անկանոն պարագիծ ունեցող հատակագծային հորինվածքի կենտրոնում տեղավորված էր քառակուսի (10 մ × 10 մ) և հավանաբար գմբեթածածկ սրահը, որի շուրջը համախմբված էին մեծ ու փոքր սենյակներ։ Հարկերը միմյանց հաղորդակցվել են, ըստ երևույթին, շարժական սանդուղքներով, որոնց համար թաղածածկի մեջ բացված է եղել (հետագայում՝ փակված) հատուկ
(նկ․) Անիի Պարոնի պալատը։ Ձախից՝ տեսքը Իգաձորից։ Աջից՝ Կրկնահարկ շքամուտքը։