(նկ․) Անկարա։ Տեսքը ամրոցից։
Փռյուգիայի Միդաս թագավորը մ. թ. ա.. VII դ. սկզբին։ Մ. թ. ա. VII դ. կեսից Ա. մտել է Լիդիայի, մ. թ. ա. VI դ. կեսից՝ Աքեմենյանների, մ. թ. ա. IV դ. կեսից՝ մակեդոնական, մ. թ. ա. II դարից՝ հռոմեական, ապա բյուգանդական պետությունների մեջ։ XI դարակեսից Ա–ին տիրել են սելջուկները, 1360-ից՝ օսմանյան թուրքերը։ 1402-ին Ա–ի մոտ Լենկթեմուրը ջախջախեց թուրքական բանակը և գերեց սուլթան Բայազեդին։ XX դ. սկզբին Ա–ում ապրում էր մոտ 20000 թուրք, 13000 հայ, 1600 հույն, 400 հրեա։ Հայերն ունեին երկու եպիսկոպոսություն (կաթոլիկ և առաքելական), եկեղեցիներ, դպրոցներ։ Ա–ի առևտուրն ու արհեստները հայերի մենաշնորհն էին; 1915-ին Ա–ի հայությունը տեղահանվեց և բնաջնջվեց։ Ոչնչացավ Ա–ի հայերեն ձեռագրերի (ավելի քան 300 գրչագրեր) հավաքածուն։ Պահպանվել է այդ ձեռագրերի ցուցակը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ա. դարձավ քեմալական շարժման կենտրոն, որտեղ 1920-ի ապրիլի 23-ին հրավիրվեց Թուրքիայի առաջին Ազգային մեծ ժողովը։
(նկ․) Տեսարան Անկարայից։
ԱՆԿԼԱՎ, Էնկլավ (ֆրանս. enclave, < ուշ լատ. inclavo – բանալիով փակում եմ, լատ. clavis – բանալի), պետության տերիտորիայի մաս, որը բոլոր կողմերից շրջափակված է այլ պետության կամ պետությունների տերիտորիաներով և ելք չունի դեպի ծով (օրինակ՝ Չանգերնագուրը Հնդկաստանում, որը մինչև 1952 պատկանում էր Ֆրանսիային)։ Եթե նա ելք ունի դեպի ծով, կոչվում է թերանկլավ (օրինակ՝ Արևելյան Պրուսիան 1919–39-ին)։
ԱՆԿՅԱՆ ԵՌԱՏՈՒՄ, անկյունը կարկինի և քանոնի օգնությամբ երեք հավասար մասերի բաժանելու խնդիրը։ Ա. ե., շրջանի քառակուսացումը և խորանարդի կրկնապատկումը հնադարի երեք նշանավոր խնդիրներ են, որոևք մեծ դեր են խաղացել մաթեմատիկական մեթոդների զարգացման գործում։ Միայն XIX դ. խստորեն ապացուցվեց, որ կարկինի և քանոնի միջոցով ոչ բոլոր անկյուններն է հնարավոր եռատել։ Կան մասնավոր դեպքեր, երբ այդպիսի եռատումը հնարավոր է, օր. երբ անկյունդ հավասար է 90° կամ , որտեղ ո–ը բնական թիվ է։ Ընդհանուր դեպքում անկյունը կարելի է եռատել, օր. կարկինի և այնպիսի քանոնի օգնությամբ, որի վրա նշված են երկու կետեր։
ԱՆԿՅՈՒՆ (հարթ), մեկ կետից ելնող երկու ճառագայթներով սահմանափակված հարթության մաս։ Այդ կետը Ա–յան գագաթն է, իսկ ճառագայթները՝ Ա–յան կողմերը։ Ա. չափվում է աստիճաններով, ռադիաններով ևն։ Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե նրանցից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակություններն են. նրանք կոչվում են կից, եթե ունեն մեկ ընդհանուր կողմ, իսկ մյուս կողմերը իրար շարունակաթյուններ են։ Ա. կարելի է դիտել նաև որպես պատկեր, որն առաջանում է կողմերից մեկը գագաթի շուրջը պտտելով։ Պտտման ուղղությունից կախված Ա–ները լինում են դրական և բացասական։ Անկյան գաղափարի այս ընդլայնումը թույլ է տալիս դիտարկել 0°, 180°, 360°, ինչպես նաև 360°–ից մեծ ցանկացած Ա–ներ։ Երկու կորերով կացմված Ա. նրանց հատման կետում շոշափողներով կազմված Ա. է։ Ա–յան գաղափարը ընդհանրացվում է տարածական որոշ կերպարների համար ևս. օրինակ, ուղղի և հարթության միջև կազմված Ա. ուղղի և հարթության վրա նրա պրոյեկցիայի միջև կազմված Ա. է (տես նաև Երկնիստ անկյուն, Մարմնային անկյուն)։
ԱՆԿՅՈՒՆԱԿԱՊ (լատ. Norma), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Կարիճ, Զոհասեղան, Հարավային եռանկյունի, Կարկին և Գայլ համաստեղությունների միջև։ ՍՍՀՄ հվ. շրջաններից (մասնավորապես՝ Հայաստանից) Ա. երևում է մասամբ, այն էլ միայն գարնանը։
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԱԳԱՑՈՒՄ, տես Պտտական շարժում։
ԱՆԿՅՈՒՆԱՉԱՓ, 1. մեքենաների դետալների, կտրող ու չափող գործիքների անկյունները չափելու գործիք։ Լիմբը (1) անշարժ ամրացված է քանոնին (2)։ Շարժական քանոնը (3) նոնիուսի (4) հետ պտտվում է լիմբին միացված սռնու շուրջը (նկ.)։ Քանոնների (2 և 3) աշխատանքային (չափող) հարթությունների միջև ընկած աևկյհւևը հաշվվում է լիմբով՝ նոնիուսի օգնությամբ (ճշգրտությունը 2՛–5՛)։ Անկյունների չափմաև սահմանները (0°–180°) կարելի է ընդաիձակել շարժական քանոնին ամրացված անկյուևակով (5)։ 2. Տեղանքում անկյունների չափման սարք (օրինակ, ռազմական գործում)։
ԱՆԿՇՌՈՒԹՅՈՒՆ, մեխանիկական համակարգի վիճակ, երբ համակարգի մասնիկները արտաքին ուժերի ազդեցությաև տակ միմյանց վրա ճնշում չեն գործադրում։ Եթե Երկրի ձգողական դաշտում հորիզոնական հարթության վրա հաևգստի վիճակում գտնվող մարմնի վրա ազդում են միմյանց հակառակ ուղղված ծանրության և հարթության ռեակցիայի ուժերը, ապա առաջանում է մարմնի մասնիկների փոխադարձ ճնշում։ Մարդկային օրգանիզմև այդ ճնշումներն ընկալում է որպես «կշռի» զգայություն։ Նման վիճակ է ստեղծվում ուղղաձիգ դեպի վար a≠g (g–ազատ անկման արագացում) արագացմամբ շարժվող վերելակում գտնվող մարմինների համար։ Իսկ երբ a = g, մարմինը (նրա բոլոր մասնիկները) և վերելակը ազատ անկում են կատարում և մեկը մյուսի վրա ոչ մի ճնշում չեն գործադրում, այսինքն գտնվում են Ա–յան մեջ։ Ա–յան վիճակում վերանում են «վեր», «վար» հասկացությունները։ Մարմինների փոխազդեցության ուժերը, որոնք երկրային պայմաններում փոխադարձ