Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջին պետական երկրաբանական ծառայություններից մեկը։ 1854-ին Վիեննայում բացվել է օդերևութաբանության և երկրի մագնիսականության ինստ.։ XX դ. միներալապետրոգրաֆիական ուղղությունը ներկայացնում էր Բ. Զանդերը՝ միկրոպետրոստրուկտուրային մեթոդի նախահայրերից մեկը։ Երկրաֆիգիկսւն, մասնավորապես՝ երկրաշարժագիտությունը, սկիզբ է առել 1891-ին։ Կենսաբանության բնագավառի առաջին խոշոր գիտնական–էվոլյուցիոնիստը Ուգներն էր։ Է. Ֆլեյշլ ֆոն Մարկսովը առաջիններից մեկն էր, որ ուսումևասիրեց ուղեղի էլեկտրական ակտիվությունը։ Ա–ում 1866-ին հրապարակվեցին Գ. Մենդելի հայտնագործած ժառանգականության օրինաչափությունները։ Կենդանաբան Կ. Ռաբլի բջջաբանական աշխատանքներն օգտագործվել են ժառանգականության քրոմոսոմային տեսության հիմնավորման համար։ Բժշկական գիտությունների արդյունավետ զարգացմաևր նպաստել են հատուկ բժշկակաև ընկերությունները։ Ախտաբանության վերաբերյալ դասական աշխատանքների հեղինակ էր չեխ Կ. Ռոկիտանսկին։ XIX դ. է վերաբերում Վիեննական կլինիկական նոր դպրոցների, ինչպես նաև Վիեննական մաշկաբանական դպրոցների գործունեությունը, որոնց նշանակությունը պահպանվում է մինչև օրս։ Բժշկագիտության ասպարեզում աչքի են ընկել Թ. Բիլրոտը, Ա. Պոլիցերը, Ռ. Բարանին, Կ. Պիրկեն (XX դ. սկիզբ)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Կ. Լանդշտեյները բացահայտել է մարդկանց արյան խմբերը։ Համաշխարհային նշանակություն է ձեռք բերել նյարդահոգեբուժական ուղղությունը։

XIX դ. առաջադիմել են նաև տեխնիկական գիտությունները։ 1826-ին կառուցվել է առաջին շոգեմեքենան։ Մ. Մաուերմանը դարձավ չժանգոտվող պողպատի առաջին բաղադրատոմսի հեղինակը։ Մաթեմատիկայի բնագավառում աչքի են ընկել Ի. Ռադոնի ինտեգրալի տեսության, վարիացիոն հաշվի և դիֆերենցիալ երկրաչափության բնագավառում կատարած աշխատանքները։

Ա–ի հետ է կապված ժամանակակից մի շարք խոշորսւգույն ֆիզիկոսների գործունեությունը։ Մասնավորապես ոչ ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի ստեղծողն էր Է. Շրեդինգերը (նոբելյան մրցանակ՝ 1933-ին)։ Ֆիզիկոս Վ. Հեսը հայտնաբերեց տիեզերական ճառագայթները, որի համար 1936-ին Ք. Անդերսոնի հետ միասին արժանացավ նոբելյան մրցանակի։ Լ. Մայթները (1907-ին անցել է Գերմանիա) ատոմային միջուկի տրոհման առաջին հայտնագործողներից է։ Կենսաքիմիայի ասպարեզում հայտնի են Անզլիա տեղափոխված Մ. Պերուցը, որին 1962-ին նոբելյան մրցանակ է շնորհվել սպիտակուցի մոլեկուլների ուսումնասիրության համար, և Ռ. Կունը, որին նույնպես շնորհվել է նոբելյան մրցանակ 1938-ին՝ վիտամինների ուսումնասիրության համար։

Հասարակական գիտությունները։ Ա–ում փիլիսոփայության զարգացման մեջ մեծ դեր են կատարել չեխ Բ. Բոլցանոն, որը զարգացրել է ակտուալ անվերջության վերաբերյալ Լայբնիցի գաղափարները։ Ֆ. Բրենտանոն ստեղծել է հոգեկան երևույթների ինտենցիոնալության մասին ուսմունքը։ Ֆոյերբախյան մարդաբանության հետևորդ էր Ֆ. Յոդլը։ XIX դ. 2-րդ կեսի և XX դ. սկզբի ավստր. փիլիսոփայական մտքի մեջ գերակշռում էր իմացաբանական խնդիրների մշակումը պոզիտիվիզմի հունով։ Է. Մախը էմպիրիոկրիտիցիզմի պոզիտիվիստական դպրոցի հիմնադիրն էր։ XX դ. 20-ական թթ. ստեղծվեց Վիեննական խմբակը (Մ. Շլիկ, Օ. Նեյրատ, Կ. Գյոդել, Վ. Կրաֆտ և ուրիշներ), որը համաշխարհային համբավ ձեռք բերեց տրամաբանական նեոպոզիտիվիզմի հիմունքների մշակմամբ։ Աշխարհի շատ երկրներում տարածում գտավ հոգեվերլուծությունը, որը մշակեց Զ. Ֆրեյդը XIX դ. վերջին և XX դ. սկզբին։ Այդ ուսմունքը ենթարկվեց ոչ քննադատական ունիվերսալացման և հռչակվեց որպես փիլիսոփայա–մարդաբանական դոկտրինա՝ ծնունդ տալով XX դ. մի շարք բուրժուական փիւիսոփայական և սոցիոլոգիական հոսանքների (տես Ֆրեյդիզմ

XIX դ. վերջից Ա–ում սկսել է տարածվել մարքսիզմը։ XX դ. սկզբում ավստրիական ս–դ. կուսակցության ներսում ձևավորվել է ավստրոմարքսիզմը, որի տեսաբանները (Կ. Ռեններ, Օ. Բաուեր, Մ. Ադլեր) մարքսիզմի գաղափարները ռևիզիայի էին ենթարկում աջ օպորտունիզմի դիրքերից։ 1918-ին Ա–ի կոմունիստական կուսակցության կազմավորմամբ սկիզբ դրվեց մարքսիզմ–լենինիզմի գաղափարների զարգացմանն ու պրոպագանդմանը։

XIX դ. 80-ական թթ. առաջացավ այսպես կոչված վիեննական կամ ավստրիական դպրոցը, բուրժուական քաղաքատնտեսության սուբյեկտիվ–հոգեբանական ուղղությունը, որի հիմնադիրն էր Կ. Մենգերը։ Այն ուղղված էր մարքսիստական տնտեսական ուսմունքի տարածման և բանվորական հեղափոխական շարժման աճի դեմ։ XX դ. 20-ական թթ. ավստրիական դպրոցի հետնորդը դարձավ այսպես կոչված նոր ավստրիական դպրոցը, որի ներկայացուցիչներն էին Լ.Միզեսը և Ռ. Շթիգլը։

Առաջին պատմագիտական աշխատանքները Ա–ում երևացել են XIV–XV դդ.։ XVII–XVIII դդ. ավստր. պատմագիտության մեջ մեծ զարգացում ապրեցին դրամագիտությունը, ծագումնաբանությունը, հերալդիկան, ավստրիական հնությունների ուսումնասիրությունները։ Պատմագիտությունն աշխուժացավ հատկապես 1848–49-ի հեղափոխությունից հետո։ Պատմական գիտությունների առաջատար կենտրոնը դարձավ Վիեննայի համալսարանը։ 1854-ին հիմնված Պատմագիտական հետազոտությունների ավստրիական ինստ–ը եվրոպական նշանակություն ունեցող կենտրոն է։ XIX դ. 80-ական թվականներից ավստր. պատմագիտության մեջ ուժեղանում է պանգերմանական ուղղությունը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին համեմատաբար նկատելի տեղ է գրավում նաև սոցիալ–դեմոկրատական պատմագրությունը։ 1920–30-ական թթ. ավստր. պատմագրության մեջ խորացան հետադիմական միտումները։ Փորձեր էին արվում իդեալականացնելու Հաբսբուրգների պատմությունը։ Ավստր. պատմաբանները միավորված են Ավստրիական պատմական ընկերությունների ավստրիական միության մեջ (հիմն. 1949)։

XI. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը

1969-ին Ա–ում լույս էր տեսնում 202 անուն թերթ և հանդես։ Մամուլի կարևոր օրգաններն են՝ «Վիներ ցայտունգ»–ը («Wiener Zeitung»)՝ Ա–ի կառավարության պաշտոնական օրգանը (հիմն. 1703), «Ֆոլկսբլատ»–ը («Volksblatt»), «Արբայտեր–ցայտունգ»–ը («Arbeiter Zeitung») լույս է տեսնում 1889-ից, «Պրեսե»–ն («Die Presse»)՝ 1848-ից (արտահայտում է առևտըրա–արդյունաբերական խավերի շահերը), բուրժուական «Կուրիեր»–ը («Kurier») և «Զալցբուրգեր նախրիխտեն»–ը («Salzburger Nachrichten»), կոմունիստական կուսակցության օրգանը՝ «Ֆոլկսշտիմե»–ն («Volksstimme»), որը հրատարակվում է 1918-ից։ Ա. ունի Ավստրիական մամուլի գործակալություն ինֆորմացիոն գործակալությունը։ Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդումները իրականացնում է «Էստերռայխիշե ռունդֆունկ գեզելշաֆտ» ընկերությունը։ Կան 361 պետական ու մասնավոր ռադիո և 116 հեռուստատեսային կայաններ (1968)։ Գերմաներենից բացի հաղորդումներ են տրվում նաև սերբահորվաթերեն, չեխերեն և հունգարերեն։

XII. Գրականությունը

Սկզբնավորվել է XI–XII դդ.։ Վաղ շրջանում զարգացել է հոգևոր գրականությունը (միանձնուհի Ավայի պոեմները)։ 1160-ին ասպետ Հայնրիխ ֆոն Մելքը գրել է «Հիշեցում մահվան մասին» երգիծական պոեմը, որտեղ մերկացրել է ֆեոդալների մեղսալի կյանքը։ XII–XIII դդ. պոեզիան ծաղկել է պալատական միջավայրում (Գիտմար ֆոն Այստ, Ռայնմար ֆոն Հագենաու)։ XII–XIII դդ. գրականությունը ավելի է մոտեցել ժողովրդական ստեղծագործությանը (միննեզինգերներ Վալտեր ֆոն դեր ՖոգնլվայդեՆ, Ն. ֆոն Ռյոյենթալը և ուրիշներ)։ XIII դ. սկզբնավորվել է բյուրգերական գրականությունը (Շտրիկերի «Քահանա Ամիսը»)։ XIII–XIV դդ. բյուրգերական գրականությունը հարստացել է երգիծական ստեղծագործություններով (Հայնրիխ Տայխներ)։ Ա–ի գրականությունը զգալի առաջընթաց է ապրել Վերածննդի դարաշրջանում։ Առանձնապես զարգացել է դրամատուրգիան (Կ. Ցելտիս, Բ. Խելիդոնիուս, Վ. Շմելցլ)։ Այդ շրջանի ռեալիստական արձակի ներկայացուցիչ Աբրահամ ա Սանտա Կլարան (Իոհան Ուլրիխ Մեգերլեի ծածկանունը) իր «Սրիկայապետ Հուդա» երգիծական ստեղծագործությունում (1686–95) դեմոկրատական դիրքերից մերկացրել է ավատական հասարակության վերնախավի արատները։ XVIII դ. զարգացել է լուսավորչական գրականությունը (Ի. Ստրանիցկի, Ի. Ռիտտեր, Ի. Պեցլ)։ Սենտիմենտալիզմի շունչ ունի Մ. Գենիսի պոեզիան։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին ձևավորված ռոմանտիզմի զարգացմանը նպաստել են Ֆ. Գրիլպարցերը, Ի. Ցեդլիցը և Ն. Լենաուն, որոնք