Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ազդեցության տակ, որի տեսությունը մշսւկել է Հ Բետեն (1929)։ Հետազոտելով այդ փոփոխությունները, կարելի է որոշել շրջապատի հետ ատոմի փոխազդեցության բնույթը։ Ա․ ֆ–ի այդ բնագավառում փորձառական խոշոր նվաճումը եղավ Ե․ Կ․ Զավոյսկիի հայտնագործած (1944) էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսը, որը հնարավորություն տվեց ուսումնասիրել շրջապատի միջավայրի հետ ատոմների զանազան կապերը։

Ժամանակակից ատոմային ֆիզիկան։ Ժամանակակից Ա․ ֆ–ի հիմնական բաժիններն են ատոմի տեսությունը, ատոմային (օպտիկական) սպեկտրոսկոպիան, ռենտգենյան սպեկտրոսկոպիան, ռադիոսպեկտրոսկոպիան, ատոմային և իոնային բախումների ֆիզիկան։ Սպեկտրոսկոպիայի տարբեր բաժիններն ընդգրկում են ճառագայթման հաճախականությունների և, համապատասխանաբար, քվանտների էներգիաների տարբեր տիրույթներ: Ռենտգենյան սպեկտրոսկոպիան ուսումնասիրում է ատոմների՝ մինչև հարյուր հազարավոր էվ էներգիաներով քվանտների ճառագայթումները, մինչդեռ ոադիոսպեկտրոսկոպիան գործ ունի շատ փոքր (ներառյալ 10-6 էվ–ից փոքր) քվանտների հետ։ Ա․ ֆ–ի կարևորագույն խնդիրն է ատոմի վիճակի բնութագրերի ճշգրիտ որոշումը։ Խոսքը ատոմի էներգիայի հնարավոր արժեքների՝ էներգիայի մակարդակների, իմպուլսի մոմենտների արժեքների, վիճակը բնութագրող այլ մեծությունների մասին է։ Ա․ ֆ–ի տարբեր բաժիններ հետազոտում են միահյուսվող երևույթների բնագավառները։ Ռենտգենյան ճառագայթների արձակումը և կլանումը չափելու միջոցով ռենտգենյան սպեկտրոսկոպիան հնարավորություն է տալիս որոշելու կապի էներգիան (իոնացման էներգիան), ատոմի ներսում էլեկտրական դաշտի բաշխումը։ Օպտիկական սպեկտրոսկոպիան ուսումնասիրում է ատոմների արձակած սպեկտրային գծերի համախմբությունները, որոշում է ատոմի էներգիայի մակարդակների բնութագրերը, սպեկտրային գծերի ինտենսիվությունները և դրանց հետ կապված գրգռված վիճակներում ատոմի կյանքի տևողությունները, էներգիայի մակարդակների նուրբ կառուցվածքը, նրանց շեղումն ու տրոհումը էլեկտրական ու մագնիսական դաշտերում։ Ռադիոսպեկտրոսկոպիան մանրազնին հետազոտում է սպեկտրային գծերի լայնությունն ու ձևը, նրանց գերնուրբ կառուցվածքը, տեղաշարժն ու տրոհումը մազնիսական դաշտում, ընդհանրապես ներատոմային այն պրոցեսները, որոնք առաջ են գալիս շատ թույլ փոխազդեցություններից ու միջավայրի ազդեցություններից։

Այսպիսով, Ա․ ֆ․ սերտորեն կապված է ֆիզիկայի մյուս բաժինների և բնական այլ գիտությունների հետ։ Ատոմի մասին Ա․ֆ–ի մշակած պատկերացումներն ունեն նաև կարևոր աշխարհայացքային նշանակություն։ Ատոմի «կայունությունը» բացատրում է նյութի տարբեր տեսակների կայունությունը բնական պայմաններում, օրինակ, Երկրի համար սովորական ջերմաստիճանների ու ճնշումների դեպքում քիմիական տարրերի ոչ փոխակերպելիությունը։

Գրկ․ Շպոլսկի Է․ Վ․, Ատոմային ֆիզիկա, հ․ 1, Ե․, 1958։ Бройль Л., Революция в физике, пер с франц., 2-изд., М., 1965; Борн М., Атомная физика, пер. с англ., 3-изд., 1970.

ԱՏՈՄԻ ՄԵՏԱՍՏԱԲԻԼ ՎԻՃԱԿ, տես Քվանտային համակարգերի մետաստաբիլ վիճակներ։


ԱՏՈՄԻ ՄԻՋՈՒԿ, տես Միջուկ ատոմի։


ԱՏՈՄԻ ՄԻՋՈՒԿԻ ՄԵՏԱՍՏԱԲԻԼ ՎԻՃԱԿ, տես Քվանտային համակարգերի մետաստաբիլ վիճակներ։


ԱՏՈՄՅԱՆՆԵՐ, Ատոմեանք, երկու խումբ նույնանուն հայ մարտիկ–նահատակներ։ Առաջինները հայտնի են իբրև «Ատոմյան զորավարներ», երկրորդները՝ «Ատոմյան զորականներ»։ Առաջին Ա․, ըստ «Վկայաբանութիւն սրբոց Ատոմեանց՝ առաջնոց և վերջնոց» վարքագրական հուշարձանի, մերժելով Սասանյան Հազկերտ II արքայի՝ դավանափոխ լինելու առաջարկը, իշխաններ Ատոմ Գնունու և Մանաճիհր Ռշտունու գլխավորությամբ, 449-ին ամրացան Անձևացյաց գավառում և զոհվեցին անհավասար կռվում։ Սակայն ըստ Եղիշեի վկայության, Ատոմ Գնունին մասնակցել է Ավարայրի ճակատամարտին (451) և գերվելով տարվել Պարսկաստան։ Մյուս Ա․ նահատակվեցին 853-ին՝ արաբական զորապետ Բուղայի դեմ Ատոմ Անձևացու առաջնորդությամբ մղած կռվում։


ԱՏՈՆԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, երաժշտություն առանց հնչյունների տոնայնական կազմակերպման։ Առաջացել է 1900-ական թթ․ սկզբին, հաստատուն տեղ գտել նոր վիեննական դպրոցի կոմպոզիտորների (Ա․ Շյոնբերգ, Ա․ Բերգ, Ա․ Վեբեռն) ստեղծագործությունների մեջ։ Ա․ ե–յան հիմնական հատկանիշն է՝ տոների լադային–հարմոնիկ փոխհարաբերությունների, հետևաբար նաև տոնիկայի բացակայությունը։ 1922-ին Շյոնբերգը ստեղծեց «միայն միմյանց հետ հարաբերակցված 12 տոներով» կոմպոզիցիայի մեթոդը (հետագայում կոչվեց դոդեկաֆոնիա), որի խնդիրն էր Ա․ ե․ ենթարկել որոշակի կանոնի։ Ա․ ե–յան գեղագիտական սկզբունքները սերտորեն կապված են էքսպրեսիոնիզմի հետ, Ա․ ե–յան մեթոդը, ոճաձևն ու տարրերը կիրառում են զանազան ուղղությունների պատկանող կոմպոզիտորներ (Չ․ Այվզ, Բ․ Բարտոկ, Է․ Կշենեկ, Բ․ Բրիտտեն և ուրիշներ)։


ԱՏՈՖԱՆ, տես Ցինխոֆեն։


ԱՏՏԻԿԱ, Ատտիկե (Άττική), նահանգ Հին Հունաստանում։ Բնակեցվել է նեոլիթի դարաշրջանից։ Ա–ում էր գտնվում Կրետե–Միկենյան մշակույթի կենտրոններից մեկը։ Զարգացած էին խաղողի, ձիթապտղի, մասամբ՝ ցորենի մշակությունը, ոչխարաբուծությունը և արհեստները (բրուտագործություն, մետաղամշակություն, նավաշինություն), ծովային առևտուրը։ Մ․ թ․ ա․ V դ․ Ա․ Հունաստանի տնտեսական, քաղաքական և մշակութային առումով ամենագարգացած նահանգն Էր՝ Աթենք կենտրոնով։ Այժմ Հունաստանի վարչա–տերիտորիալ միավոր (նոմ) է։


ԱՏՏԻԿՈՍ (հուն․ άττίχός – ատտիկսւկան), ցածր պատ, որ բարձրացվում է ճարտարապետական կառույցները պսակող քիվից վեր։ Հաճախ զարդարվում է հարթաքանդակներով կամ վիմագրություններով։ Սովորաբար Ա–ով են ավարտվում հաղթակամարները։


ԱՏՐԻԲՈՒՏ (լատ․ attribo – տալիս եմ, օժտում եմ), առարկայի և առհասարակ կեցության անհրաժեշտ, անբաժանելի հատկություն, որը պայմանավորված է նրա բուն էությամբ և առանց որի ոչ կարող է այն գոյություն ունենալ, ոչ էլ կարելի է այն պատկերացնել (օր․ շարժումը մատերիայի ատրիբուտն է)։

ԱՏՐՃԱՆԱԿ (ռազմ․), ձեռքի հրազեն։ Առաջին անգամ Ասիայում և Եվրոպայում գործածվել է XVI դ․։ Լինում է մարտական, ազդանշանային և սպորտային (տես նկ․)։ Ժամանակակից մարտական քավտոմատ, կիսաավտոմատ (ինքնալից) և ոչ ավտոմասի Ա–ների կշիռը 0,7–1,0 կգ է, տրամաչափը՝ 5,35–11,43 մմ, պահեստատուփի տարողությունը՝ 8–12 փամփուշտ։

(նկ․) Ատրճանակ․ 1. Մարգոլինի կոնստրուկցիայի ինքնալից սպորտային ատրճանակ, 2. 1930–33-ի Ֆ․ Վ․ Տոկարևի կոնստրուկցիայի մարտական ատրճանակ (ՏՏ), 3․ Ռդուլտովսկու կոնստրուկցիայի ազդանշանային ատրճանակ։


ԱՏՐՅԱՆ (իսկական ազգանունը Աստվածատրյան Վարդան Հովհաննեսի (1896–1974), հայ սովետական գրող, լրագրող։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է հուլիսի 13-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1917), Տրանսպորտի ինժեներների Վ․ Ի․ Լենինի անվան անդրկովկասյան ինստ–ը (1934)։ Խմբագրել է «Պրոլետար» օրաթերթը (1930–34), «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսները (1930–32), «Գրոհ» ամսագիրը (1932–34)։ Ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքը։ 1930-ին լույս է տեսել Ա–ի «Զրահագնացքը» վիպակը՝ նվիրված Մայիսյան ապստամբության հերոսներին։ «Արյունոտ քառուղիներով» (գիրք 1–2, 1955–57, գիրք 3, «Կարմիր ձիավոր», 1965) եռապատումի մեջ արտացոլել է Հայաստանում 1914–20-ին տեղի ունեցած դեպքերը և բոլշևիկների պայքարը սովետական