Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ ձեր օգուտը դուք ընտրեցեք»։ Իսկ նրանք առհասարակ գոռալով լալիս էին ու ողբում իրենց բարեփառ տիկնոջից զրկվելու համար։

Եվ ապա երկար խոսակցությունից, աղաչանքներից ու սպառնալիքներից հետո, երբ եկած իշխանը նկատեց նրա հաստատամտությունը, հրամայեց երկաթե ճանկերով ճղճղել նրա մարմինը և խիստ վիրավորել. բայց նա գոհունակություն էր հայտնում աստծուց և արտասուքներով տիրոջից իր համար համբերություն էր հայցում։

Սրանից հետո պղնձի սաղավարտ կարմրեցրին [կրակի վրա] և դրին նրա գլուխը․ դրանով էլ չկարողացան նրան հավանության բերել։

Ապա բերին երկաթե բահ, որով հողն են փորում, խիստ կարմրեցրին և դրին արքայամոր ստինքների միջև՝ կրծքի ու սրտի վրա, ու դրանով նա իր անուշաբույր հոգին ավանդեց աստծուն։

Քահանաներից մեկն էլ նրա հետ նահատակվեց, իսկ մնացածները ցրվեցին։

Այս արքայամայրը նախապես պատվիրեց, թե երբ ինձ սպանեն, իմ մարմինը դուրս մի գցեք ի տես ռամիկների, բայց հետո զղջալով ասաց. «Ես որ Քրիստոսի հավատի համար մարտիրոսանամ, ինչ որ կամենան, թող իմ մարմնի նկատմամբ անեն»։ Եվ երբ սպանեցին, նրա մարմնի պատվական մասունքները դուրս գցեցին, որ կեր դառնա շներին ու գազաններին։ Բայց աստված փառավորեց նրան երկնային հրաշքով, որովհետև ֆռանկ հայրերը [վարդապետներ], որ գտնվում էին քաղաքում, գողացան նրա պատվական մարմինը, կեսը պատեցին մաքուր կտավներով, խունկերով, անուշահոտ յուղերով ու ուղարկեցին Ֆռանգստան77, որ այնտեղ մեծ փառքով պատվվի։ Այսպես էլ մյուս կեսը պատեցին մաքուր կտավներով, խունկերով, անուշահոտ յուղերով և տարան Վրաստան Թամրազ որդուն։ Նա անպատմելի խնդությամբ լցված, մեծ գոհունակությամբ փառավորում էր մեր Քրիստոս աստծուն, որ իր մորը արժանացրեց մարտիրոսական մահվան. և ասաց. «Սրա բարեխոսությամբ աստված մեր թագավորությունը հաստատ կպահի»։ Եվ պատվով հանձնեց