Էջ:Arakel of Tabriz, History.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր եկեղեցուն։ Սրա հիշատակը թող օրհնությամբ լինի, և նրա աղոթքներով տերը ողորմի բոլոր քրիստոնյաներին։ Արքայամոր նահատակությունը եղավ մեր թվարկության 1074 (1625)-ին ի փառս մեր հավիտյան օրհնված Քրիստոս աստծու, ամեն։


ԳԼՈՒԽ ԺԳ
ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ ԱՅՆ ՆԵՂՈԻԹՅՈԻՆՆեՐԻ, ՈՐ ԿՐԵՑ ՀԱՅՈՑ ԱԶԳԸ ԱՌԱՋԻՆ ՇԱՀ-ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՁԵՌՔԻՑ

Հայոց ազգից ոմանք իրենց կամքով ու մատով կուրացրին իրենց աչքերը, որովհետև իրենք կործանեցին իրենց թագավորությունը իրենց նենգությամբ, անհնազանդությամբ և եղան այլ ազգերի ու թագավորների ոտքերի կոխան, ծառաներ, գերիներ, և երբ ինչ-որ նեղություններ են վրա հասնում՝ որևէ տեղից օգնություն չգտնելով ու ճարահատ մնալով փախստական լինելով ճողոպրում են այստեղ-այնտեղ։

Արդ՝ թե այս պատճառով, թե նախապես ասված մեծ սովի ու ջալալիների պատճառով հայոց ողջ ազգը ելավ, դարձավ վտարանդի իր տեղերից, հայրենի բնակավայրերից ու երկրներից և գլուխ առած իր երեսի ուղղությամբ ցիրուցան լինելով սփռվեց ամբողջ աշխարհում՝ Կիպրոս, Կոստանդնուպոլիս և սրա շուրջ եղած քաղաքներում, Ուռումելի[1], Բողգան[2], Իլախների երկիրը[3], Կաֆայի կղզին [Ղրիմ], Պոնտոսի ծովեզրերը[4]։ Այլև շատերը Ատրպատական երկիրը, Երևան, Գանձակ, Թավրիզ, Արտաբիլ և սրանց շրջակա գավառները։

Հայոց ազգի այն ժողովուրդը, որ եկավ զետեղվեց Ատրպատականում, պարսից թագավոր մեծ ու առաջին Շահ-Աբասը սրանց բոլորին քշեց տարավ Պարսկաստան, մի մասին՝

  1. Բալկանները։
  2. Մոլդավիան։
  3. Լեհերի երկիրը [Լեհաստան]։
  4. Սև ծովի ափերը։