Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակում էր, իբրև ախոյան սադրում ու դավադրում էր Մելքիսեթի իշխանության դեմ՝ չտալով հանգիստ ու անդորորրություն. այս պատճառով Մելիքսեթը մտածեց և մտավ ծանր հարկի տակ, որպեսզի հարկի ծանրության պատճառով Դավիթ կաթողիկոսը այլևս չհանդգնի դեմ կանգնել, դրդել ու խառնակել մեջտեղը, այլ հեռու մնա։ Սրա հեռու մնալով Մելքիսեթը անսխալ կվարի կաթողիկոսական իշխանությունը։ Եվ այս պատճառով Մելքիսեթն աղերսագիր գրեց շահին․ «Եթե թագավորի կամքը քաղցրանա մեր վրա, մեզ այցի գա և մեզ տա կաթողիկոսության իշխանությունը, մենք տարեց-տարի թագավորի դիվանին կտանք ամեն տարի հարյուր թուման ռոճիկ թագավորի ծառաների համար»։ Իսկ թագավորը տեսնելով իր կողմի մեծ օգուտը, մեղմացավ, զիջեց Մելիքսեթի խոսքերին և կատարեց նրա խնդրանքը, նրան տվեց կաթողիկոսության իշխանություն՝ գրված ու կնքված թագավորական հրովարտակով։ Սրանով Մելքիսեթը, ելնելով ողջ երկիրը, կաթողիկոսությունը վարում էր ամբողջ հայազուն ժողովրդի վրա։ Իսկ Դավիթ կաթողիկոսը հեռու էր մնացել, նախանձով լցված ետ էր կանգնել հակառակությունից և իբրև դառագղում կապած գազան սպասում, տենչում էր հարմար ժամի։ Արդ՝ այն, ինչ որ ասացինք այս պատմության մասին՝ թե երկու ճյուղի բաժանվեց, մեկն էլ այս է, որը գրեցինք, որ ոմանք և մանավանդ շատերը այսպես էին պատմում։

Իսկ պատմագիրներից ոմանք ասացին, թե շահը երեք հարյուր թուման տուգանք գրեց Մելքիսեթի վրա, բայց Մելիքիսեթը այդ չէր կարողանում վճարել, սակայն, որովհետև մնաց անել կացության մեջ և նեղությունների հարկադրանքից ակամա մտածեց տալ։ Այդ պատճառով թուղթ գրեց և ուղարկեց շահին հետևյալ ձևով. «Ինքնակալիդ տերությունը մեր մասին հրամայել է, որ մենք երեք հսւրյուր թուման տանք։ Հանձն եմ առնում տալ այդ երեք հարյուր թումանը, բայց երեք տարում կտամ՝ մինչև որ երեք տարում վճարեմ, վերջացնեմ, քանզի մի տարում չեմ կարող վճարել»։ Իսկ շահը առել էր Մելիքսեթ կաթողիկոսի այս ինքնագիրը և արձակել էր նրան կապանքներից. նրան հրաման ու կաթողիկոսության իշխանություն էր տվել։ Բայց արքունական դիվանի բնիկ մատյանում այս օրինակի համապատասխան չէր գրված,