շահի արքունիքը, Սահակ կաթողիկոսը իմացավ այս խորհուրդը, նա էլ ելավ գնալու շահի արքունիքը՝ տեսնելու այս գործի վախճանը։
Այս խորհրդի մասին Սահակը խոսեց Դավթի հետ, թե՝ «Ինչո՞ւ ես հակառակություն անում և այդ չարիքը գործում»։ Դավիթը պատրվակ էր հնարել, թե՝ «ոչ թե քեզ հակառակվելու համար, այլ իմ գործի համար եմ գնում․ քանզի Չութլուկ գյուղը, որ շահը պարգևել էր ինձ, իշխաններից ոմանք բռնությամբ և ինչ-որ պատճառաբանությամբ սրա համար հարկ են առնում. դրա համար եմ գնում թագավորի արքունիքը, որ ազատության թուղթ առնեմ Չութլուկի համար»։
Եվ երբ նրանք Բաղդադ են հասել, առաջ Սահակն էր գնացել ներկայացել շահին. և երբ շահը հարցրել էր, թե ինչ ես ուզում, Սահակը ասել էր, թե թագավորի հրամանը չընդունեցին։ Շահը հարցրել էր, թե ո՞վ։ Սահակը վախից հանվանե չի հիշատակել, այլ միայն ասել է, թե թագավորին հայտնի է։ Շահը իմացել է, որ խոջա Նազարն է, որի մասին ասել է՝ գիտեմ որ կույրն է և կույր մականունը շահը խոջա Նազարին էր ասում։
Օրեր հետո նա Դավիթ կաթողիկոսն էր եկել ներկայացել շահին, բայց կաթողիկոսական իշխանության մասին ոչինչ չի խոսել, քանզի իր հոգում հասկացել է, որ չի լինի, այս պատճառով ոչինչ չխոսեց։ Այլ խոսեց Չութլուկի մասին և հրաման ստացավ արքունի հարկից ազատ այն տիրելու մասին։ Սրանից հետո Սահակ ու Դավիթ կաթողիկոսները ելել են Բաղդաղից, դարձյալ եկել են Սպահան, իսկ ջուղայեցիները նորից չընդունեցին Սահակ կաթողիկոսին։ Եվ երբ երկու կաթողիկոսները դուրս եկան Բաղդադից, շահը նույնպես քիչ օրեր հետո Բաղդադից ելավ, գնաց Ֆահրապատ։
Մի տարի առաջ շահը իր մոտ Բաղդադ էր կանչել Մովսես վարդապետին սպիտակեցրած մոմի առիթով և հարցնելով տեղեկացել էր այդ արհեստին, այսինքն՝ թե ինչպես են մոմը սպիտակեցնում։ Եվ ապա իր թագավորական ծառաներից երեք ծառա աշակերտության էր տվել նրա մոտ և հրամայել էի թե «գնա Սպահան և բեր ինձ մոտ, ուր էլ լինեմ ես»։ Մովսես վարդապետը գալով Սպահան սովորեցրեց ծառաներին և շատ մոմեր ավելի պայծառ սպիտակեցրեց։ Եվ երբ