Թադեոս առաքյալի արած հրաշալիքները, որ վայրի եղնիկները բերեց Ոսկյանների116 առջև։
Զինվորը վարդապետին տարավ հասցրեց Ագուլիս գյուղաքաղաքը, հանձնեց նրանց, իսկ ինքը վերադարձավ Երևան խանի ծառայության։ Նա պատմում էր բոլոր հրաշքները, որ ինքը տեսավ՝ ամենքի առջև փառավորելով մեր Քրիստոս աստծու անունը։
Իսկ այն մարդիկ, որոնք նախանձախնդիր էին վարդապետի նկատմամբ, երբ տեսան, թե մատնությամբ, որ արին Ամիրգունա խանի մոտ, չկարողացան վնասել վարդապետին, սույն օրինակով մի մատնություն էլ արին Ղառչղա խանի մոտ, որ ավելի գոռոզ էր, փառքով ու ամեն որպիսությամբ Ամիրգունա խանից ավելի մեծ։ Ղառչղա խանը իշխում էր Թավրիզ քաղաքի վրա․ սրա մոտ գնաց Մելքիսեթ կաթողիկոսն ինքը և ուրիշներ եկեղեցականներից ու աշխարհականներից և ամբստամբեցին Պողոս վարդապետին։ Ղառչղա խանը զինվորներ ուղարկեց, Պողոս վարդապետին տարավ Թավրիզ, իսկ գործի ավարտը այնպես եղավ, ինչպես Ամիրուգնա խանի մոտ, և սրանով ամոթապարտ մնացին նախանձորդները։
Կա նաև մեկ այլ պատմության, ինչպես որ գրելու ենք առաջիկայում Անդրեաս քահանայի նահատակության պատմության գլուխներում, թե (ինչպես) մատնեցին Պողոս վարդապետին ու Մովսես վարդասլետին Շահ-Աբաս թաղավորին, որոնց բռնելով (շահը) առավ երեք հարյուր թուման տուգանք և ապա թողեց։ Սրանք հարձակումից հետո ելան, ավելի համարձակ քարոզեցին կենաց խոսքը, որովհետև ինքը նրբատես Շահ-Աբասը իր մտքով նկատեց ու դիտեց նրանց, որ նրանց մեջ կեղծավոր որևէ բան չկա, այլ աստծու ճշմարիտ ծառաներ են։
Կան սուրբ վարդապետ Պողոսի վարքի ու հրաշքների այլ պատմություններ ևս, որ ցավագարներ, դիվահարներ բժշկեց և այլ այսպիսիք, բայց այսքանն էլ բավական է ծանոթացնելու համար նրա ամեն որպիսությունը։ Ամեն անցքերը պատմելուց հետո, մեկը ևս ավելի գերազանցներից։ Մինչդեռ Պողոս վարդապետը քարոզությամբ շրջում է քրիստոնյաների (հայերի) մեջ ըստ իր մշտական