հանեց իբրև ստացագիր, որտեղ գրված էր, թե՝ «Ես Մովսես վարդապետս պարտք եմ Մելքիսեթ կաթողիկոսին հարյուր թուման, գնամ Սպահան, այնտեղից վերադառնամ, տամ»։
Այս թուղթը տարան Ամիրգունա խանի դիվանը և ճշտիվ պահանջում էին հարյուր թուման։ Իսկ Մովսես վարդապետը ինչպես որ անպարտ էր, նույնն էլ պատասխանում էր, թե անպարտ եմ դրանից, որովհետև այդ թուղթը ես չեմ տվել, այլ դավադրությամբ ու ինչ-որ հնարքով են սարքել այդ գրությունը։ Եվ թեպետ Մովսես վարդապետը բազում խոսքերով պատասխանում էր, սակայն փրկություն չէր լինում, որովհետև զրպարտիչների կողմը ճարտասան էր և չարիքներում փորձված։ Իսկ խանը իր իշխաններով և բոլոր քրիստոնյաները վերահասու եղան, որ այդ թուղթը ինչ-որ հնարանք է, իսկ Մովսեսը անպարտ է, ուստի ամենքը ջանում էին փրկել Մովսեսին, բայց չէին կարողանում։ Այս գործի դատը երկարաձգվեց երկու ամիս, բայց ազատարար աստված նրան փրկեց հետևյալ ձևով։
Մելքիսեթը և իր եղբորորդի Սահակ կաթողիկոսը ոխ ունեին Համազասպ եպիսկոպոսի դեմ, որ Հավուց թառի վանքի և Երևան քաղաքի առաջնորդն էր։ Սա խրոխտ և ճարտարաբան մարդ էր, որ ճարտարախոսությամբ վախեցնում էր Մելքիսեթի կողմին և իշխում էր նրանց վրա։ Մելքիսեթյանները այս քենի պատճառով վնասը գցեցին Համազասպ եպիսկոպոսի վրա։
Սի օր երբ դատական ատյանում էին, Սահակ կաթողիկոսը խանի առջև ատյանի մեջ կանգնեց և ասաց ի լուր ներկաների. «Այդ թուղթը ամբողջովին կեղծ է, որովհետև ոչ իմ հորեղբայր Մելքիսեթ կաթողիկոսը գիտի, ոչ էլ ես, այլ ես գիտեմ, որ Համազասպ եպիկոպոսն է այդ նենգությունը արել»։
Այն ժամանակ խանը և այնտեղ գտնված բոլորը ցնծությտմբ օրհնեցին աստծուն, որ անպարտին զրպարտիչների ձեռքից ազատեց։ Նույն ատյանում այդ թուղթը պատռեցին, իսկ Մելքիսեթյանները կորագլուխ ու ամոթապարտ գնացին իրենց տեղերը։ Սրանից հետո անցան քիչ ժամանտկներ, երբ մեծ Շահ-Աբաս սրքայից Ամիրգունա խանին Մովսես վարդապետի վերաբերյալ հրովարտակ եկավ հասավ, որի մեջ գրված էր, թե՝ «Ամիրգունա խան, ճանաչիր Մովսես անունով