Էջ:Arakel of Tabriz, History.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետի, որ բնակվում է քո քաղաքում՝ քեզ մոտ, շտապ նրան ինձ մոտ ուղարկես, ես ուր որ լինեմ, թող գա ինձ գտնի»։

Այս որոնման պատճառը սպիտակեցրած մոմն էր, որովհետև այն ժամանակ, երբ Մովսես վարդապետը Երուսաղեմ քաղաքում էր, այնտեղ սովորեց մոմ սպիտակեցնելու արհեստը և ներկայումս ինքը ամեն տարի [մոմը] սպիտակեցնում և եկեղեցում պատարագին և բոլոր ժամերգություններին սպիտակ մոմ էր վառում, որ տերունական և նշանավոր սրբերի տոները կատարում էր մեծ հանդեսով, սպիտակ ու պայծառ մոմերով, մեծ ցնձությամբ, ինչպես որ գրված է սուրբ Հովհան Օձնեցու պատմության մեջ122։

Դարձյալ՝ թագավորները սովորություն ունեն, որ տղաներ ու աղջիկներ հավաքեն բոլոր երկրներից։ Այս սովորության համաձայն նաև Շահ-Աբաս թագավորը իր նախարարներից մեկին, որի անունն էր Բայինդուր բնկ, սրա հետ նաև այլ ներքինիներ ուղարկեց Ատրպատական երկիրը թագավորի համար հավաքելու տղաներ ու աղջիկներ։ Նրանք գալով՝ եկան, հասան Երևան քաղաքը։ Մի օր Բայինդուր բեկն ու Ամիրգունա խանը միասին զբոսանքի ելած շրջում էին․ զբոսնելով եկան այն անապատը, ուր բնակվում էր Մովսես վտրդապետը։ Այնտեղ Մովսես վարդապետը բերեց սպիտակ մոմից յոթ մոմ նվիրեց Բայինդուր բեկին, յոթն էլ Ամիրգունա խանին։ Բայինդուր բեկը տեսնելով մոմի առավել պայծառ, չքնաղ, հրճվալի սպիտակությանը, խիստ սքանչացտվ, հաճելիություն զգալով հավանեց և ասաց․ «Պահեմ սա և տանեմ, նվեր մատուցեմ շահին»։ Երր Ամիրգունա խանը այս լսեց, ասաց․ «Որովհետև այդպես ասացիր, իմն էլ բաժին եմ դնում քոնի հետ, որպեսզի դրա հետ նվեր մատուցվի թագավորի առջև»։

Իսկ երբ Մովսես վարդապետը լսեց իշխանների խոսքերը և տեսավ նրանց գործերը, ասաց. «Որովհետև այդպես արիք, յոթ մոմ ևս բերում ավելացնում եմ դրանց վրա, այդպես կմատուցես թագավորին»։ Իսկ Բայինդուր բեկը գործերը վերջացնելուց հետո գնաց թագավորի մոտ և շատ ու զանազան նվերների հետ թագավորին մատուցեց նաև սպիտակ մոմերը, որոնք թագավորը տեսնելով՝ ձեռքն առավ մոմերը,