Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքում՝ Սուրբ առաքյալ Անանիայի դամբարանի վանքում, այս պատճառով տարան ընղհանուր գերեզմանատուն՝ Կոզեռն կոչված բլուրը, որ Կոզեռ վարդապետի այնտեղ գտնվող գերեզմանի համար այդպես են կոչում բլուրը: Կոզեռ և Մելքիսեթ վարդապետների գերեզմանին կից, այս երկուսի մեջտեղում պատրաստեցին այս սրբի հանգստյան շիրիմը, այնտեղ երկու փակված տապանների միջև դրին նրա սրբասուն մարմնի նշխարները մեծ պատվով ու փառքով՝ ի փառս Քրիստոսի և ի բարեփոխություն քրիստոնյաների։

Եվ ինչպես սրա կենդանությամբ ամեն ոք ուրախանալով ցնծում էր, այդպես էլ սրա մահով ամեն ոք սգով տոգորված տխրեց, ոչ միայն քրիստոնյաները [հայերը], այլև մահմեդականները, նաև ինքը քաղաքապետ Մահմադղուլի խանը՝ Ամիրզունա խանի որդին, և իր բոլոր իշխանները, որոնք եկան Մովսես կաթողիկոսի թաղման և սգակից լինելով քրիստոնյաներին, ողբում էին նրա մահը, որովհետև այնպիսի աստվածահաճո և աշխարհաշեն մարդ պակասեց երկրից, որի հիշատակը թող օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ ողորմի, ամեն։


ԳԼՈՒԽ ԻԵ
ՏԵՐ ՓԻԼԻՊՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈԻ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՍԻԲՈՒՀԻ ԳԱՅԱՆԵԻ ԵՎ ՀՌԻՓՍԻՄԵԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒԹՅԱՆ ԵՎ. ՆՐԱՆՑ ՆՇԽԱՐՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեր Փիլիպոս կաթողիկոսը Բարմ124 երկրից էր, որ այժմ կոչվում է Աղբակ, այն գյուղից որի անունն է Էրնկան125։ Սա լինելով մանուկ՝ տասնչորս տարեկան, ավելի կամ պակաս, լսեց Մեծ անապատի մենակյացների ճգնական վարքի մասին։ Մեծատենչ փափագով ելավ, գնաց Մեծ անապատը կրոնավոր դառնալու և հետևելու առաքինական վարքի մաքրակենցաղ սրբությամբ, որը խիստ փափագում էր։ Իսկ անապատի կրոնավորները նրան անապատ չթողին մանուկ հասակի և անմորուք լինելու պատճառով։ Սակայն նա աշխարհ չդարձավ, այնտեղ անապատից դուրս անտառների մեջ մնաց, որ