Jump to content

Էջ:Arakel of Tabriz, History.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լվովից ելնել և գնալ Կամենից145 քաղաքը: Ժողովուրդը մտածեց, որ թերևս Նիկոլին կաթողիկոսի հետ ճանապարհ դնեն գնալու։ Երբ ժողովուրդը Նիկոլի հետ խոսեց կաթողիկոսի հետ գնալու մասին, նա խաբեց նրանց՝ իրեն ցույց տալով, թե հոժար կամքով գնում է։ Եվ երբ որոշ օրեր ճանապարհ գնացին, կաթողիկոսը Նիկոլին ասաց. «Բավական է, որքան եկար, այսուհետև խաղաղությամբ վերադարձիր քո տեղը և քո եպիսկոպոսության գործին»։ Նիկոլն ասաց. «Քո իսկ աչքերով տեսար, թե որքան հակառակվեցին քեզ և ինձ չէին ուզում․ իսկ այժմ ինչպե՞ս հանդգնեմ գնալ նրանց մեջ»։ Նիկոլը այնքան հնարամտեց, մինչև որ կաթողիկոսը բանադրանքի, նզովքի ու կապանքի թղթեր գրեց ժողովրդի վրա և տվեց Նիկոլ եպիսկոպոսի ձեռքը, որպեսզի եթե որևէ մեկը ընդդիմանալով հակառակվի և նրան (Նիկոլին) եպիսկոպոսության պատվով չընդունի, ընկնի բանադրանքի տակ։ Նիկոլը առավ այս թուղթը և եկավ Լվով, ասաց ժողովրդին. «Դուք բոլորդ կիրակի հավաքվեք եկեղեցում, քանզի կարևոր խոսք ունեմ ընդհանրապես ձեզ բոլորիդ ասելու»։

Կիրակի օրը, երբ ժողովուրդը հավաքված էր եկեղեցում, հանեց բանադրանքի թուղթը և կարդալ տվեց ի լուր բոլորի։ Երբ ամրողջ ժողովուրդը այդ տեսավ ու լսեց, մեծ ոգով տրտմեց, վհատված սրտով ապուշ կտրեց, ափիբերան եղած լռեց։ Իսկ կաթողիկոս Մելքիսեթը, որ գնում էր Կամենից, երբ այնտեղ հասավ, մի քանի օր հետո հիվանդացավ և մեռավ։ Ճիշտ աղուհացքի պասին՝ ծաղկազարդի շաբաթ օրը, Ղազարոսի հարության տոնին, մեր թվականության 1075 [1626]-ին, և այնտեղ թաղվեց։ Սրանից հետո, օրեր տարիներ անց պատահեց, որ Նիկոլ եսլիսկոպոսը գնաց Կամենից նույն քաղաքից Խաչկո անունով ոմն սարկավագի օրհնեց աբեղա, սւնունը փոխեց և կոչեց Օնոփրիոս։

Եվ կեսարացի Գրիգոր վարդապետը, որ վարդապետության գավազան էր տվել Մովսես կաթողիկոսին, երևելի մարդ էր, վարքով պարկեշտ, չորակյաց[1], իմաստությամբ հարուստ, բանիբուն և շատ խելոք, որի պատճառով նա երկրում անվանի

  1. Չորակյաց նշանակում է չոր բաներ ուտող, դրանք մինչև իսկ ձեթ չէին ուտում, գինի չէին խմում: